Եսայիա 57։1-21
57 Արդար մարդը կործանվում է,Բայց ոչ ոքի հոգը չէ:
Հավատարիմ մարդիկ կյանքից հեռանում են,+Արդարները չարիքի պատճառով մահանում են,* բայց ոչ ոք չի էլ նկատում:
2 Արդարությամբ վարվողները գերեզմանում* հանգիստ են գտնում.
Նրանք խաղաղություն են ձեռք բերում:
3 «Մո՛տ եկեք, ո՛վ վհուկի որդիներ,Շնացո՛ղ* տղամարդու և մարմնավաճառի՛ զավակներ,
4 Այդ ո՞ւմ եք ծաղրում,Բերաններդ բացել ու լեզու եք հանում:
Մի՞թե դուք մեղսագործների ու ստախոսների զավակներ չեք,+
5 Որ մեծ ծառերի մեջ՝ ամեն սաղարթախիտ ծառի տակ,+Մոլեռանդորեն կրքերին եք տրվում,+Գետահովիտներում՝ ապառաժների արանքում, երեխաներ եք մորթում:+
6 Դու* գետահովտի հարթ քարերը գերադասեցիր,+Դրանք են քո բաժինը:*
Դրանց համար էիր ըմպելիքի ընծա մատուցում և ընծաներ բերում:+
Մի՞թե ես պիտի գոհ լինեմ այդ ամենից:
7 Բարձր ու վսեմ լեռան վրա անկողին էիր պատրաստում,+Բարձրանում էիր այնտեղ՝ զոհ մատուցելու:+
8 Քո դռան ու կողափայտի հետևում կռապաշտական խորհրդանիշ* էիր դնում:
Դու հեռացել էիր ինձնից ու մերկանում էիր,Վեր էիր բարձրանում ու լայն անկողին գցում,Ուխտ էիր կապում սիրեկաններիդ հետ:
Սիրում էիր նրանց հետ անկողին մտնել:+
Առնանդամին էիր նայում:*
9 Իջնում էիր Մելեքի* մոտ՝Յուղ ու շատ օծանելիք վերցրած:
Հեռու տեղեր դեսպաններ էիր ուղարկում,Այնքան էիր նվաստանում, որ մինչև գերեզման* էիր իջնում:
10 Զանազան ուղիներ բռնելով՝ մեծ ջանքեր էիր ներդնումԵվ չէիր ասում. «Անհույս է»:
Նոր ուժով էիր լցվում ու չէիր հանձնվում:
11 Այդ ումի՞ց վախեցար,Ումի՞ց զարհուրեցիր, որ սկսեցիր խաբել:+
Ինձ չհիշեցիր,+ ոչ մի բանի լրջությամբ չվերաբերվեցիր:+
Քանի որ ես լուռ էի մնում ու քայլեր չէի ձեռնարկում,*+Դրա համար էլ իմ հանդեպ վախ չունեիր:
12 Ես կքողազերծեմ քո կեղծ արդարությունն+ ու քո գործերը,+Եվ դրանք քեզ օգուտ չեն բերի:+
13 Երբ օգնություն կանչես, կուռքերիդ հավաքածուն քեզ չի փրկի,+Դրանց բոլորին քամին կքշի-կտանի,Մի թեթև շունչն անգամ հեռու կքշի:
Բայց ինձ մոտ ապաստան գտնողը կժառանգի երկիրըԵվ որպես սեփականություն կստանա իմ սուրբ լեռը:+
14 Այդ ժամանակ կասվի. «Կառուցե՛ք, ճանապա՛րհ կառուցեք: Պատրաստե՛ք ուղին:+
Հեռացրե՛ք բոլոր խոչընդոտները իմ ժողովրդի ճանապարհից»»:
15 Ահա թե ինչ է ասում Բարձրն ու Վեհը,Ով ապրում է հավիտյան,+ ում անունը սուրբ է.+
«Ես բարձունքում և սուրբ վայրում եմ բնակվում,+Նաև ջախջախվածների ու ընկճվածների* հետ եմ,*Որ ընկճվածների ոգին ամրացնեմ ու ջախջախվածների սիրտը կյանքով լցնեմ:+
16 Ես հավիտյա՛ն չեմ նրանց դեմ գործելու,Ընդմի՛շտ չեմ նրանց վրա բարկացած մնալու,+Այլապես ուժասպառ կլինի մարդը,+Կնվաղեն իմ ստեղծած բոլոր շնչավոր արարածները:
17 Ես բարկացա, որ նա բռնել է անազնվությամբ շահ ստանալու մեղավոր ուղին,+Ուստի պատուհասեցի նրան, երես թեքեցի, զայրույթով լցվեցի:
Բայց նա շարունակեց իր ուխտադրուժ ընթացքը՝+ հետևելով իր սրտի թելադրանքին:
18 Ես տեսել եմ նրա ուղիները,Բայց կբուժեմ նրան,+ կառաջնորդեմ,+Նրան ու նրա հետ սգացողներին+ նորից կմխիթարեմ»:+
19 «Ես գովաբանական խոսքեր կդնեմ նրանց շուրթերին:*
Հեռու լինեն, թե մոտ՝ բոլորը հարատև խաղաղություն կունենան,+– ասում է Եհովան,–Ու ես կբուժեմ նրանց»:
20 «Իսկ անօրենները նման են ալեկոծ ծովի, որը ոչ մի կերպ չի հանդարտվում,Եվ որի ջրերը շարունակ ջրիմուռ ու տիղմ են դուրս նետում:
21 Անօրենների համար չկա խաղաղություն»,– ասում է իմ Աստվածը:+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «մահանում են և փրկվում չարիքից»:
^ Բռց.՝ «մահճի մեջ»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Խոսքը Սիոնի՝ Երուսաղեմի մասին է:
^ Բռց.՝ «քեզ վիճակ ընկածը»:
^ Բռց.՝ «հուշակոթող»:
^ Հնարավոր է՝ խոսքը կռապաշտական ծեսի մասին է, որը կապված է ֆալլոսի պաշտամունքի հետ:
^ Կամ հնարավոր է՝ «թագավորի»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «թաքցնում էի քո գործերը»:
^ Բռց.՝ «խոնարհ ոգի ունեցողի»:
^ Կամ՝ «հետ եմ բնակվում»:
^ Բռց.՝ «Ես շուրթերի պտուղ եմ ստեղծում»: