Եսայիա 53։1-12
53 Ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:*+
Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի զորությունը:*+
2 Նրա* առաջ նա* դուրս կգա ինչպես մի շիվ,+Նման կլինի ցամաքած հողում եղող արմատի:
Նրա կերպարանքը ո՛չ առանձնահատուկ է, ո՛չ էլ փառահեղ,+Երբ նայում ենք նրան, նրա տեսքը չի գրավում մեզ:
3 Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում նրանից,+Նրանից, ով զգալու* էր, թե ինչ բան է ցավը, և իմանալու էր՝ ինչ է հիվանդությունը:
Նրա դեմքը կարծես թաքցված էր մեզնից:*
Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում:+
4 Իրականում նա տանում էր մեր տկարությունները,+Կրում էր մեր ցավերը:+
Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան պատուհասում, պատժում ու տանջում:
5 Նա մեր անօրենությունների+ համար խոցվեց,+Մեր հանցանքների համար չարչարվեց:+
Հանուն մեր խաղաղության՝ պատիժ կրեց,+Ու նրա վերքերի շնորհիվ մենք բուժվեցինք:+
6 Մենք բոլորս մոլորված էինք ոչխարների պես,+Ամեն մեկս մի կողմ էր թեքվել:
Բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա ուսերին դրեց:+
7 Նա դաժան վերաբերմունքի արժանացավ+ և թույլ տվեց, որ իրեն չարչարեն,+Սակայն իր բերանը չբացեց:
Նա մորթվելու բերվեց ինչպես ոչխար,+Ասես մի մաքի լիներ, որն անձայն կանգնում է իրեն խուզողների առաջ,Նա մի բառ անգամ չասաց:+
8 Նրան ճնշումների ենթարկեցին և անարդարացիորեն դատելով՝ կյանքը խլեցին:*
Ո՞ւմ հոգն է հետաքրքրվել նրա ծագման մանրամասներով:*
Նրան պոկեցին երկրից՝ ապրողների միջից:+
Իմ ժողովրդի անօրենության համար նա հարված* ստացավ:+
9 Թեև նա ոչ մի սխալ բան չէր արել,Եվ խաբեություն չկար նրա շուրթերին,+Սակայն նրան թաղվելու տեղ հատկացվեց* անօրենների կողքին,+Ու երբ մահացավ, թաղվեց հարուստների* հետ:+
10 Եհովայի կամքն էր, որ նա ջախջախվի, և թույլ տվեց, որ նա տառապի:
Եթե դու նրա կյանքը որպես հանցանքի զոհ մատուցես,+Նա սերունդ ձեռք կբերի,* երկար կյանք կունենա,+Ու նրա միջոցով քո կամքը կիրագործվի, ո՛վ Եհովա:+
11 Նեղություններ կրելուց հետո նա կտեսնի դրա արդյունքն ու կգոհանա:
Այն ամենի շնորհիվ, ինչ իմացավ* իմ* արդար ծառան,+Նա շատերին կօգնի արդար համարվել+Եվ իր վրա կառնի նրանց հանցանքների բեռը:+
12 Շատերի հետ միասին ես նրան էլ բաժին կտամ,Եվ հզորների հետ նա ավար կկիսի,Որովհետև իր կյանքը տվեց+Եվ օրինազանցների հետ դասվեց:+
Իր վրա կրեց շատերի մեղքերը+Եվ օրինազանցների համար միջնորդեց:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «բազուկը»:
^ Կամ հնարավոր է՝ «մեր լսած լուրին»:
^ Խոսքը թերևս կողքից դիտող որևէ մեկի կամ Աստծու մասին է:
^ Խոսքը 52:13-ում նշված ծառայի մասին է:
^ Կամ՝ «հասկանալու»:
^ Կամ հնարավոր է՝ «Նա նման էր մեկի, ումից մարդիկ երես էին թեքում»:
^ Բռց.՝ «նա տարվեց»:
^ Կամ՝ «նրա ապրելակերպով»:
^ Կամ՝ «մահացու հարված»:
^ Կամ՝ «ինչ-որ մեկը նրան թաղվելու տեղ կհատկացնի»:
^ Բռց.՝ «հարուստ մարդու»:
^ Բռց.՝ «կտեսնի իր սերունդը»:
^ Բռց.՝ «Գիտելիքի շնորհիվ»:
^ Ըստ ամենայնի, այստեղից մինչև 12-րդ համարի վերջը խոսողը Եհովան է: