Եսայիա 51։1-23

  • Սիոնը Եդեմի պարտեզի պես կդառնա (1-8)

  • Սիոնի զորեղ Ստեղծիչը մխիթարում է ժողովրդին (9-16)

  • Եհովայի ցասման բաժակը (17-23)

51  «Լսեք ինձ դուք բոլորդ, որ ջանում եք արդարությամբ վարվել,Դուք, որ իմ՝ Եհովայիս բարեհաճությունն եք փնտրում:* Հիշեք այն ժայռը, որից կերտվել եք,Այն հանքը, որտեղից դուրս եք բերվել:   Հիշեք Աբրահամին՝ ձեր հորը,Եվ Սառային,+ որը ծնեց ձեզ: Երբ կանչեցի Աբրահամին, նա դեռ մեկ հոգի էր,+Եվ ես օրհնեցի նրան ու բազմաքանակ դարձրի:+   Ես՝ Եհովաս, կմխիթարեմ Սիոնին,+Կվերականգնեմ* նրա բոլոր ավերակները,+Նրա ամայի բնակավայրերը Եդեմի պես կդարձնեմ,+Անապատային հարթավայրերը՝ Եհովայի պարտեզի պես:+ Այնտեղ ցնծություն և ուրախություն կտիրի,Շնորհակալական խոսքեր ու քաղցրահունչ երգեր կհնչեն:+   Ուշադրություն դարձրու ինձ, ո՛վ իմ ժողովուրդ,Ականջ դիր իմ ձայնին, ո՛վ իմ ազգ:+ Ես օրենք կհաստատեմ+Եվ իմ արդարությունը ժողովուրդների համար լույս կդարձնեմ:+   Շուտով կհաստատվի իմ արդարությունը:+ Ես փրկություն կբերեմ+Եվ իմ զորությունը գործադրելով՝* ժողովուրդներին կդատեմ:+ Կղզիները ինձ կհուսան+Ու կսպասեն, որ զորությունս գործադրեմ:   Ձեր աչքերը հառեք դեպի երկինք,Ապա նայեք ներքև՝ երկրին: Երկինքը ծխի պես կցրվի,Երկիրը հագուստի պես կմաշվի,Ու նրա բնակիչները կմեռնեն մժեղների պես: Բայց իմ տված փրկությունը հավիտենական կլինի,+Իմ արդարությունը երբեք չի սասանվի:*+   Լսեք ինձ դուք բոլորդ, որ գիտեք, թե ինչն է արդար,Ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքը* ձեր սրտում եք պահում:+ Մի՛ վախեցեք մահկանացու մարդկանց ծաղրանքներից,Մի՛ սարսափեք նրանց վիրավորանքներից,   Որովհետև ցեցը կուտի նրանց, ինչպես հագուստը,Ցեցի թրթուրը* կխժռի նրանց, ինչպես բուրդը:+ Բայց իմ արդարությունը կմնա հավիտյան,Իմ տված փրկությունը՝ սերնդեսերունդ»:+   Գործի՛ր, գործի՛ր, ո՛վ Եհովայի բազուկ,+Զորությա՛մբ գոտևորվիր: Գործի՛ր, ինչպես վաղեմի օրերում,Ինչպես անցած-գնացած սերունդների ժամանակներում: Չէ՞ որ դու էիր, որ ջախջախեցիր Ռախաբին,*+Խոցեցիր ծովահրեշին:+ 10  Չէ՞ որ դու էիր, որ ցամաքեցրիր ծովը, ահռելի, խոր ջրերը,+Որ ծովի խորքում ճանապարհ բացեցիր, որպեսզի անցնեն փրկագնվածները:+ 11  Եհովայի կողմից փրկագնվածները կվերադառնան,+Ուրախ բացականչություններով Սիոն կգան:+ Անվերջ ուրախությունը նրանց պսակը կլինի:+ Նրանք ցնծությամբ և բերկրանքով կլցվեն,Իսկ տրտմությունն ու հառաչանքը հօդս կցնդեն:+ 12  «Ես, հենց ես եմ քեզ* մխիթարում:+ Պատճառ ունե՞ս վախենալու մահկանացու մարդուց, որը մեռնելու է,+Մարդուց, որը խոտի պես չորանալու է: 13  Ինչո՞ւ ես մոռանում Եհովային՝ քո Ստեղծչին,+Ով տարածել է երկինքը+ ու գցել երկրի հիմքը: Մոռացար նրան և արդյունքում օրնիբուն վախի մեջ էիր քեզ նեղողի ցասումից,Ասես նա ի զորու էր քեզ ոչնչացնելու: Հիմա ո՞ւր կորավ նրա ցասումը: 14  Ով շղթայված ու կռացած էր, շուտով ազատ կարձակվի,+Չի մահանա, գերեզմանի փոսում չի հայտնվի,Ոչ էլ հացի կարոտ կլինի: 15  Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ,Ով փոթորկում է ծովը և ալեկոծում:+ Զորքերի տեր Եհովա է իմ անունը:+ 16  Իմ խոսքերը բերանդ կդնեմ,Իմ ձեռքերի հովանու տակ քեզ կպատսպարեմ,+Որպեսզի հաստատեմ երկինքը, գցեմ երկրի հիմքը+Եվ Սիոնին ասեմ. «Դու իմ ժողովուրդն ես»:+ 17  Արթնացի՛ր, արթնացի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ,+Որ խմել ես Եհովայի ցասման բաժակից: Դու խմել ես ողջ գավաթը,Դատարկել ես բաժակը ու երերում ես:+ 18  Քո ծնած որդիներից մեկը չկա, որ քեզ ուղղորդի,Քո մեծացրած որդիներից գեթ մեկը չկա, որ ձեռքիցդ բռնի: 19  Երկու աղետ է վրա հասել քեզ. Ավեր ու թալան, սով ու սուր:+ Ո՞վ քեզ կկարեկցի,Քեզ ո՞վ կմխիթարի:+ 20  Որդիներդ ուշաթափվել են,+Նրանք ընկած են փողոցի ամեն անկյունումԻնչպես ցանցում բռնված վայրի ոչխարներ: Նրանք լիուլի զգացել են իմ ողջ ցասումը, քո Աստծու՝ Եհովայի պատիժը»: 21  Ուստի լսիր, խնդրում եմ, ո՛վ կին,Որ կեղեքված ու հարբած ես, բայց ոչ գինուց: 22  Ահա թե ինչ է ասում Եհովան՝ քո Տերը, քո Աստվածը,Ով պաշտպանում է իր ժողովրդին. «Ես կվերցնեմ քո ձեռքից այն բաժակը, որից խմելով՝ երերում ես,+Կվերցնեմ այդ գավաթը՝ իմ ցասման բաժակը: Դու այլևս երբեք չես խմի դրանից:+ 23  Ես այն կտամ քեզ տանջողների ձեռքը,+Ովքեր ասում էին քեզ. «Կռացիր, որ վրայովդ անցնենք»: Եվ դու էլ մեջքդ դեմ էիր տալիս, որ նրանք անցնեն վրայով,Ինչպես գետնի վրայով, ինչպես փողոցով»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եհովային եք փնտրում»:
Բռց.՝ «Կմխիթարեմ»:
Բռց.՝ «իմ բազկով»:
Կամ՝ «անվերջ կլինի»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ հնարավոր է՝ «Որդը»:
Բառարանում տես «Ռախաբ»:
Խոսքը Սիոնի մասին է: