Եսայիա 50։1-11

  • Իսրայելը տուժում է իր մեղքի պատճառով (1-3)

  • Եհովայի հնազանդ ծառան (4-11)

    • «Եհովան սովորեցնում է ինձ, թե ինչ խոսեմ.... Բացում է ականջս, որ լսեմ» (4)

50  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՞թե ես ձեր մորը դուրս անելիս ամուսնալուծության վկայական+ եմ տվել Կամ մի՞թե պարտքերիս համար եմ ձեզ վաճառել: Դուք ձեր հանցանքների պատճառով եք+ վաճառվել,Ձեր մայրը ձեր իսկ անօրենությունների համար է դուրս արվել:+   Եվ ուրեմն ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ ես գալիս էի: Ինչո՞ւ ոչ ոք չէր պատասխանում, երբ կանչում էի:+ Մի՞թե իմ ձեռքը այնքան կարճ է, որ չկարողանամ ձեզ փրկագնել,Մի՞թե ես ուժ չունեմ, որ ձեզ փրկեմ:+ Ահա ես իմ սաստումով ցամաքեցնում եմ ծովը,+Անապատ եմ դարձնում գետերը:+ Դրանց ձկները փտում են առանց ջրի,Սատկում են ծարավից:   Ես երկինքը խավարով եմ պատում,+Մռայլ քրձով եմ այն պարուրում»:   Գերիշխան Տեր Եհովան սովորեցնում է ինձ, թե ինչ խոսեմ,*+Որ իմանամ՝ ինչպես վհատվածին ճիշտ խոսքով* օգնեմ:*+ Ամեն առավոտ նա ինձ արթնացնում է,Բացում է ականջս, որ լսեմ ուսումնառու աշակերտի պես:+   Գերիշխան Տեր Եհովան բացել է ականջներս,Եվ ես չեմ ընդդիմացել,+ թիկունք չեմ դարձրել:+   Մեջքս դեմ եմ արել ինձ հարվածողներինԵվ այտերս՝ իմ մորուքը փետողներին: Երեսս չեմ ծածկել վիրավորանքներից ու թքից:+   Բայց Գերիշխան Տեր Եհովան ինձ կօգնի:+ Դրա համար էլ ես նվաստացած չեմ զգա,Դրա համար էլ երեսս պնդացրել եմ՝ դարձրել կայծքարի պես,+Եվ գիտեմ, որ չեմ ամաչի:   Ինձ արդար հայտարարողը կողքիս է. Ո՞վ կարող է ինձ մեղադրել:*+ Եկեք իրար հետ դատարանի առաջ կանգնենք: Ո՞վ իմ դեմ դատ ունի. թող մոտենա ինձ:   Գերիշխան Տեր Եհովան ինձ կօգնի. Ո՞վ ինձ մեղավոր կհայտարարի: Նրանք բոլորն էլ հագուստի պես կմաշվեն,Ցեցը նրանց կուտի: 10  Ո՛վ մարդիկ, ձեր մեջ ո՞վ է վախենում Եհովայից ու լսում նրա ծառայի ձայնին,+Ո՞վ է թանձր խավարի մեջ քայլել և զրկված եղել լույսից. Թող նա Եհովայի անվանը հուսա և իր Աստծուն ապավինի: 11  Աստված ասում է. «Դուք բոլորդ, որ կրակ եք վառումԵվ կայծեր եք արձակում,Քայլեք ձեր վառած կրակի լույսով,Ձեր բոցավառած կայծերի միջով: Ահա թե իմ ձեռքը ձեզ վրա ինչ կբերի. Սաստիկ ցավերի մեջ կփռվեք գետնին»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «պատասխանեմ»:
Բռց.՝ «խոսքով»:
Կամ՝ «ինձ ուսումնավարժ լեզու է տալիս»: Բռց.՝ «ինձ ուսյալների լեզու է տալիս»:
Կամ՝ «ինձ հետ վիճել»: