Եսայիա 5։1-30

  • Երգ՝ Եհովայի խաղողի այգու մասին (1-7)

  • Վայեր՝ ուղղված Եհովայի խաղողի այգուն (8-24)

  • Աստված բարկացած է իր ժողովրդի վրա (25-30)

5  Ես երգ կերգեմ՝ ուղղված իմ սիրելիին,Մի երգ՝ իմ սիրելիի ու նրա խաղողի այգու մասին:+ Իմ սիրելին մի խաղողի այգի ուներ պտղաբեր բլրալանջին:   Նա փորեց այն, քարերից մաքրեց,Այնտեղ կարմիր խաղողի ընտիր վազ տնկեց,Մեջտեղում մի դիտաշտարակ կառուցեց: Քարը տաշելով՝ նա հնձան շինեց այգու մեջ:+ Նա հույս ուներ, որ այն լավ խաղող կտա,Բայց միայն վայրի խաղող տվեց:+   Ուստի նա ասաց. «Այժմ, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի մարդիկ,Դատ վարեք, խնդրեմ, իմ և խաղողի այգուս միջև:+   Էլ ի՞նչ կարող էի անել իմ այգու համար, որ չարեցի:+ Այդ դեպքում ինչո՞ւ իմ ակնկալած լավ խաղողի փոխարեն Այն միայն վայրի խաղող տվեց:   Հիմա ձեզ ասեմ, թե իմ խաղողի այգուն ինչ կանեմ. Նրա ցանկապատը կհեռացնեմ,Եվ այն հրի կմատնեն,+Նրա քարե պարիսպը կքանդեմ,Եվ այն կկոխկրտեն:   Ես այն լքված հողատարածք կդարձնեմ:+ Այն չի էտվի, չի փխրեցվի,Փշոտ թփերով ու մոլախոտերով կպատվի:+ Ես ամպերին հրաման կտամ, որ նրա վրա անձրև չտեղան:+   Իսրայելի տունն է Զորքերի տեր Եհովայի այդ խաղողի այգին,+Հուդայի մարդիկ են այն տունկերը, որոնց ես սիրում էի: Ես արդարություն էի ակնկալում,+Բայց անօրենություն տեսա,Արդարադատություն էի սպասում,Բայց ականջիս հարստահարվածների աղաղակ հասավ»:+   Վա՜յ նրանց, ովքեր իրենց տանը ուրիշ տներ են ավելացնում,+Ովքեր իրենց արտին այլ արտեր են կցում,+Մինչև որ ուրիշի համար այլևս տեղ չի մնում. Երկրում միայն նրանք են ապրում:   Ես լսեցի, թե ինչպես Զորքերի տեր Եհովան երդվեց,Որ շատ տներ, որոնք գեղեցիկ են ու մեծ,Սարսափազդու ավերակ կդառնանԵվ առանց բնակիչների կմնան:+ 10  Չորս հեկտար* խաղողի այգուց ընդամենը մեկ մար* գինի կստանան,Մեկ խոմեր* սերմը ընդամենը մեկ արդու* բերք կտա:+ 11  Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ու ոգելից խմիչք խմում,+Ովքեր նստում են մինչև ուշ երեկո, մինչև որ նրանց գլուխը տաքանում է գինուց: 12  Նրանց խնջույքներից անպակաս են քնարն ու տավիղը,Դափը, սրինգն ու գինին: Մինչդեռ Եհովայի արածներին նրանք ուշադրություն չեն դարձնում,Նրա գործերը չեն տեսնում: 13  Ուստի իմ ժողովուրդը գերության կտարվի,Քանի որ չճանաչեց ինձ:+ Նրանց մեծանուն մարդիկ կմատնվեն սովի,+Եվ ժողովուրդը ծարավից կտանջվի: 14  Գերեզմանը* ընդարձակել է իր սահմանները,Անսահման լայն բացել է իր բերանը:+ Այնտեղ կիջնեն Երուսաղեմի մեծամեծները,*Աղմկոտ ամբոխներն ու խրախճասերները: 15  Մարդը գլուխը կկախի,Նա կնվաստացվի,Եվ գոռոզները ստիպված կիջեցնեն իրենց աչքերը: 16  Զորքերի տեր Եհովան, իր դատավճիռն իրագործելով,* կմեծարվի,Ճշմարիտ Աստված՝ Սուրբը,+ իր արդարությամբ իրեն կսրբացնի:+ 17  Ավերակների մեջ գառները կարածեն, ինչպես իրենց արոտավայրում,Պանդուխտները ուտելիք կգտնեն ամայացած վայրերում,Որտեղ առաջ պարարտ կենդանիներն էին արածում: 18  Վա՜յ նրանց, ովքեր իրենց հետ քարշ են տալիս իրենց հանցանքը խաբեության պարաններովԵվ լծված են իրենց մեղքին սայլափոկերով, 19  Նրանց, ովքեր ասում են. «Թող Նա շտապի,Ինչ անելու է, թող շուտ անի, որ տեսնենք,Թող Իսրայելի Սրբի նպատակն* իրագործվի, որ իմանանք»:+ 20  Վա՜յ նրանց, ովքեր լավին ասում են վատ և վատին՝ լավ,+Խավարը ներկայացնում են որպես լույս, լույսը՝ խավար,Դառը՝ որպես քաղցր, իսկ քաղցրը՝ դառը: 21  Վա՜յ նրանց, ովքեր իմաստուն են իրենց աչքումԵվ իրենք իրենց խորագետ են կարծում:+ 22  Վա՜յ նրանց, ովքեր ուժեղ են գինի խմելու մեջ,Ոգելից խմիչքները թնդեցնելու վարպետներ են,+ 23  Նրանց, ովքեր կաշառքի դիմաց արդարացնում են անօրենին,+Արդարադատությունից զրկում են արդարին:+ 24  Ուստի ինչպես որ ծղոտը ոչնչանում է կրակի լեզվակներից,Չորացած խոտը կռկվում է կրակի բոցից,Այնպես էլ նրանց արմատները կփտեն,Նրանց բողբոջները փոշու պես ցիրուցան կլինեն,Քանի որ նրանք մերժեցին Զորքերի տեր Եհովայի օրենքը,*Անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը:+ 25  Ահա թե ինչու է Եհովան իր ժողովրդի դեմ բորբոքված բարկությամբ լցված: Նա կմեկնի իր ձեռքը, որ հարվածի նրանց:+ Լեռները կցնցվեն,Եվ մարդկանց դիերը փողոցներում աղբի պես թափված կլինեն:+ Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու: 26  Նա նշան է տվել հեռավոր մի ազգի,*+Սուլելով կանչել է նրանց երկրի ծայրերից,+Եվ ահա նրանք գալիս են սրընթաց:+ 27  Նրանցից ոչ մեկը հոգնած չէ, ոչ ոք չի սայթաքում,Ոչ մեկը քնաթաթախ չէ և չի քնում: Նրանց մեջքի գոտին թուլացած չէ,Նրանց սանդալների կապերը կտրված չեն: 28  Նրանց բոլոր նետերը սուր են,Բոլոր աղեղները ճկված են:* Նրանց ձիերի սմբակները կայծքար են հիշեցնում,Նրանց կառքերի անիվները՝ պտտահողմ:+ 29  Նրանք առյուծի պես մռնչում են,Նրանց ձայնը նման է զորեղ առյուծի մռնչոցի:+ Նրանք մռնչալով կճանկեն որսը ու կտանեն,Նրանց ձեռքից ազատող չի լինի: 30  Այդ օրը նրանք, որսը ճանկած, կմռնչան,Եվ նրանց ձայնը կհիշեցնի ծովի շառաչ,+Երկրին նայողները ճնշող խավար կտեսնեն,Ամպերը արևի լույսը կմթագնեն:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Տասը լծվար»: Այսինքն՝ այն տարածքում, որը զույգ ցլերը կարող են հերկել տասը օրվա ընթացքում:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 220 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «կիջնի նրա շքեղությունը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «իր արդարադատությամբ»:
Կամ՝ «որոշումը», «խորհուրդը»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ՝ «նշանասյուն է բարձրացրել հեռավոր մի ազգի համար»:
Կամ՝ «պատրաստ են նետահարելու»: