Եսայիա 49։1-26

  • Եհովայի նշանակած ծառան (1-12)

    • Լույս՝ ազգերի համար (6)

  • Եհովան մխիթարում է Իսրայելին (13-26)

49  Լսեք ինձ, կղզինե՛ր,Ուշադրություն դարձրեք, հեռավո՛ր ազգեր:+ Եհովան կանչեց ինձ նախքան իմ ծնվելը:*+ Երբ դեռ մորս արգանդում էի, նա հիշատակեց իմ անունը:   Լեզուս* սրածայր թուր դարձրեց,Իր ձեռքի հովանու տակ ինձ պատսպարեց,+Ինձ սրած նետ դարձրեց,Իր կապարճում թաքցրեց:   Նա ասաց ինձ. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել,+Քո միջոցով ցույց կտամ իմ փառահեղությունը»:+   Սակայն ես ասացի. «Զուր տեղն եմ այսքան ջանք գործադրել,Ապարդյուն և անիմաստ եմ ուժերս վատնել: Բայց, ինչ խոսք, Եհովան է ինձ դատողը,*Իմ Աստվածն է ինձ վարձատրողը»:*+   Եվ հիմա Եհովան, ով կազմավորել է ինձ մորս արգանդում, որ իր ծառան լինեմ,Ասել է, որ Հակոբին իր մոտ վերադարձնեմ,Որպեսզի Իսրայելը իր մոտ հավաքվի:+ Ես Եհովայի աչքում կփառավորվեմ,Իմ Աստվածը իմ զորության աղբյուրը կլինի:   Նա ասաց. «Ես քեզ ոչ միայն իմ ծառան եմ նշանակել,Որ վերականգնես Հակոբի ցեղերըԵվ վերադարձնես Իսրայելի ողջ մնացածներին,Այլև քեզ լույս եմ դարձրել ազգերի համար,+Որպեսզի փրկությունը, որ ես տալիս եմ, մինչև երկրի ծայրերը հասնի»:+  Եհովան՝ Իսրայելի Սուրբն ու Փրկագնողը,+ ասում է նրան, ով արհամարհված է,+ ով ատված է ազգի կողմից, իշխանավորների ծառա է. «Եհովան, ով հավատարիմ է,+Իսրայելի Սուրբը, ով ընտրել է քեզ,+Այնպես կանի, որ թագավորները տեսնեն ու վեր կենան,Իշխանները խոնարհվեն»:   Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երբ եկավ բարեհաճություն ցույց տալու ժամանակը, ես քեզ պատասխանեցի,+Երբ եկավ փրկության օրը, ես քեզ օգնեցի:+ Քեզ պահպանում էի, որ քեզ տամ որպես երաշխիք* ժողովրդի համար,+Վերականգնեմ երկիրը, ամայացած ժառանգական տիրույթները վերադարձնեմ իմ ժողովրդին,+   Բանտարկյալներին ասեմ՝ «Դո՛ւրս ելեք»,+Խավարի մեջ եղողներին՝+ «Դեպի լո՛ւյսը եկեք»: Նրանք, ինչպես մի հոտ, ճանապարհներին կարածեն,Բոլոր արահետների* մոտ նրանց համար արոտավայրեր կլինեն: 10  Նրանք սոված չեն մնա ու ծարավ չեն լինի,+Կիզիչ տապից ու արևից չեն տառապի,+Քանի որ նրանց առաջնորդելու եմ ես, որ գթասիրտ եմ նրանց հանդեպ:+ Ես նրանց ջրի աղբյուրների մոտ կտանեմ:+ 11  Իմ բոլոր լեռները ճանապարհ կդարձնեմ,Մայրուղիներս վեր կխոյացնեմ:+ 12  Ահա մարդիկ են գալիս հեռուներից,+Ոմանք՝ հյուսիսից և արևմուտքից,Ոմանք էլ՝ Սինիմ երկրից»:+ 13  Ուրախ բացականչիր, ո՛վ երկինք, ցնծա, ո՛վ երկիր,+Թող լեռները հրճվեն և ցնծությամբ բացականչեն,+Որովհետև Եհովան իր ժողովրդին մխիթարել է,+Տառապյալների հանդեպ նա գթասիրտ է:+ 14  Սիոնն ասում էր. «Եհովան թողել է ինձ,+Եհովան մոռացել է ինձ»:+ 15  Բայց մի՞թե մայրը կմոռանա իր կաթնակեր երեխայինԿամ չի կարեկցի իր արգանդում կրած զավակին: Թե անգամ մայրն էլ մոռանա, ես երբեք քեզ չեմ մոռանա:+ 16  Տես, քո անունը իմ ափերի վրա փորագրել եմ,Պարիսպներդ միշտ աչքիս առաջ են: 17  Որդիներդ շտապում են վերադառնալ,Իսկ քեզ քարուքանդ անողներն ու ամայացնողները կհեռանան: 18  Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր: Բոլոր որդիներդ հավաքվել+ ու քեզ մոտ են գալիս: «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,– Դու նրանց որպես զարդեր քեզ վրա կկրես,Հարսնացուի պես նրանցով կզարդարվես: 19  Քո տարածքները, որ ավերվել ու ամայացել էին,Քո երկիրը, որ փլատակ էր դարձել,+Այժմ այնքան խիտ կբնակեցվի, որ նեղվածք կլինի,+Իսկ քեզ խժռողները+ հեռու կլինեն քեզնից:+ 20  Որդիներդ, որ ունեցար որդեկորույս դառնալուց հետո, կասեն քեզ. «Մեզ համար այստեղ շատ նեղվածք է, ապրելու տեղ տուր մեզ»:+ 21  Եվ դու մտքումդ կասես. «Ո՞վ է նրանց հայրը, ո՞ւմ շնորհիվ լույս աշխարհ եկան,Չէ՞ որ ես կորցրել էի զավակներիս և ամուլ էի,Գերեվարվել էի և անազատության մեջ էի: Ուրեմն ո՞վ մեծացրեց նրանց,+Չէ՞ որ ես բոլորովին մենակ էի մնացել:+ Որտեղի՞ց ի հայտ եկան նրանք»»:+ 22  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կբարձրացնեմ ձեռքս, որ ազգերը տեսնեն,Ժողովուրդների համար նշանասյուն կկանգնեցնեմ:+ Նրանք գրկած կբերեն քո որդիներին,Իրենց ուսերի վրա առած՝ կբերեն քո աղջիկներին:+ 23  Թագավորները քեզ համար խնամակալներ կլինեն,+Եվ իշխանուհիները՝ դայակներ: Նրանք քո առաջ ծնկի կգան ու մինչև գետին կխոնարհվեն,+Քո ոտքերի փոշին կլիզեն:+ Եվ դու կիմանաս, որ ես Եհովան եմ,Ինձ վրա հույս դնողները ամոթով չեն մնա»:+ 24  Մի՞թե հնարավոր է հզոր մարդուց խլել նրա գերեվարածներին,Հնարավո՞ր է բռնակալի ձեռքից ազատել գերիներին: 25  Բայց Եհովան ասում է. «Հզոր մարդուց անգամ գերիները կխլվեն,+Բռնակալի ձեռքում եղող գերեվարվածները կազատվեն:+ Ես դուրս կգամ նրանց դեմ, ովքեր դուրս են գալիս քո դեմ,+Քո որդիներին կփրկեմ: 26  Քեզ կեղեքողներին կստիպեմ, որ իրենց իսկ միսը ուտեն,Քաղցր գինու տեղ նրանք իրենց իսկ արյունով կհարբեն: Բոլոր մարդիկ ստիպված կլինեն ընդունել, որ ես Եհովան եմ՝+Քո Փրկիչն+ ու քեզ Փրկագնողը,+ Հակոբի Հզորը»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմ մոր արգանդում եղածս ժամանակից»:
Բռց.՝ «Բերանս»:
Կամ՝ «Եհովան ինձ արդարությամբ կդատի»:
Կամ՝ «պարգևատրողը»:
Բռց.՝ «ուխտ»:
Կամ հնարավոր է՝ «լերկ բլուրների»: