Եսայիա 47։1-15
47 Ցած իջիր ու հողի մեջ նստիր, ո՛վ Բաբելոնի կույս դուստր,+Դու այլևս գահ չունես, գետնին նստիր, ո՛վ քաղդեացիների դուստր,+Մարդիկ էլ երբեք քեզ չեն անվանի քնքուշ ու փափկասուն:
2 Երկանք* վերցրու և ալյուր աղա,Հանիր քողդ ու հավաքիր փեշերդ,Մերկացրու ոտքերդ և անցիր գետերի միջով:
3 Քո մերկությունը կբացվի,Բոլորը կտեսնեն քո խայտառակ վիճակը:
Ես վրեժ կառնեմ,+ ոչ ոք չի կանգնի իմ ճանապարհին:*
4 «Մեզ Փրկագնողը Իսրայելի Սուրբն է:
Նրա անունը Զորքերի տեր Եհովա է»:+
5 Լուռ նստիր, սուզվիր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր,+Որովհետև քեզ այլևս թագավորությունների Տիրուհի* չեն կոչելու:+
6 Ես բարկությամբ լցվեցի իմ ժողովրդի հանդեպ,+Թողեցի, որ իմ սեփականությունը պղծվի,+Եվ նրանց քո ձեռքը մատնեցի:+
Բայց դու գթասիրտ չեղար նրանց հանդեպ,+Անգամ տարեցների վրա ծանր լուծ դրեցիր:+
7 Դու ասում էիր. «Ես Տիրուհի կլինեմ միշտ, առհավետ»:+
Քո արարքները չկշռադատեցիր,Չմտածեցիր, թե դրանք ինչ հետևանքներ կբերեն:
8 Հիմա լսիր, ո՛վ հաճույքներ սիրող,+Որ նստած ես ապահովության մեջ ու մտքումդ ասում ես.
«Ես եմ, որ կամ, ուրիշը չկա:+
Երբեք այրի չեմ դառնա,Չեմ իմանա, թե ինչ է երեխաների կորուստը»:+
9 Այս երկու չարիքն էլ քեզ վրա կգան հանկարծակի, մեկ օրում՝+
Երեխաների կորուստ և այրիություն:
Այս ամենը դու կճաշակես լիուլի՝+Որպես հատուցում* քո բազում մոգությունների և քո բոլոր զորեղ կախարդանքների:+
10 Դու քեզ ապահով էիր զգում քո չարագործության մեջ,Ասում էիր. «Ինձ ոչ ոք չի տեսնում»:
Քո իմաստությունն ու գիտությունը քեզ շեղեցին ճանապարհից:
Դու մտքումդ ասում ես. «Ես եմ, որ կամ, ուրիշը չկա»:
11 Բայց քեզ վրա աղետ կգա,Եվ հմայություններդ անզոր կլինեն դրա դեմ:*
Քեզ վրա դժբախտություն կգա, բայց դու չես կարողանա այն կանխել:
Հանկարծակի այնպիսի կործանում կգա, որ երբեք չես էլ պատկերացրել:+
12 Դե շարունակիր մոգություններդ ու բազում կախարդանքներդ,+Որոնցով ջանասիրաբար զբաղվել ես դեռ մանկուց:
Գուցե դա մի օգուտ բերի քեզ,Գուցե թշնամիներիդ վախ ներշնչես:
13 Այնքան շատ խորհրդատուների ես դիմել, որ արդեն հոգնել ես:
Դե թող հիմա վեր կենան ու փրկեն քեզ,Թող փրկեն նրանք, ովքեր երկնքում եղած բաներն են պաշտում,*+Ովքեր աստղերին են նայում,Նորալուսնի ժամանակ պատմում են, թե ինչ է քեզ սպասում:
14 Ահա նրանք ասես ծղոտ լինեն:
Կրակը նրանց կայրի,Ուժգին բոցից չեն կարողանա իրենց փրկել.
Դա չի լինի ածուխների կրակ, որ դրանցով տաքանաս,Կամ այնպիսի կրակ, որ դրա կողքը նստես:
15 Այսպիսին կլինի քո հմայողների վերջը,Որոնց հետ մանկուց ճգնել ես:
Նրանք մոլորված ցիրուցան կլինեն տարբեր ուղղություններով:*
Չի լինի մեկը, որ փրկի քեզ:+
Ծանոթագրություններ
^ Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
^ Կամ հնարավոր է՝ «ոչ ոքի բարյացակամորեն չեմ դիմավորի»:
^ Կամ՝ «Թագուհի»:
^ Կամ հնարավոր է՝ «Չնայած»:
^ Կամ՝ «Եվ դու չես իմանա, թե ինչ հմայությամբ այն հետ մղես»:
^ Կամ հնարավոր է՝ «նրանք, ովքեր բաժանում են երկինքը», «աստղագուշակները»:
^ Բռց.՝ «ամեն մեկը՝ իր շրջանը»: