Եսայիա 46։1-13
46 Բելը խոնարհվել է,+ Նաբավը* կռացել է,Նրանց կուռքերը բարձվել են կենդանիների, բեռնակիր անասունների վրա՝+Որպես մի բեռ, որ ծանրություն է հոգնած կենդանիների համար:
2 Այդ երկու աստվածներն էլ կռացել ու խոնարհվել են,Չեն կարող փրկել իրենց իսկ կուռքերը, որ բարձվել են որպես բեռ.
Իրենք էլ են գերի ընկել:
3 «Լսեք ինձ, Հակոբի՛ սերունդներ, Իսրայելի՛ց ողջ մնացածներ,+Բոլո՛րդ, ում ես ձեռքերիս մեջ տարել եմ ձեր ծնված օրից,Հոգ եմ տարել մոր արգանդում ձեր եղած ժամանակից:+
4 Մինչև ձեր ծերանալը ես նույնը կլինեմ,+Մինչև ձեր ալևորությունը ձեզ կաջակցեմ:
Եվ ինչպես որ միշտ եմ արել,Ձեզ իմ գիրկը կառնեմ, կտանեմ ու ձեզ կփրկեմ:+
5 Ո՞ւմ կարող եք ինձ նմանեցնել կամ հավասարեցնել,+Ո՞ւմ հետ կարող եք ինձ համեմատել, ասես իրոք նման ենք:+
6 Մարդիկ քսակից շռայլորեն ոսկի են թափում,Կշեռքով արծաթ են կշռում:
Նրանք մետաղագործ են վարձում,Եվ նա դրանից աստված է շինում:+
Հետո դրա առաջ խոնարհվում են ու դրան պաշտում:+
7 Այն իրենց ուսերին են դնում,+ տանում են ու տեղադրում,Եվ այն պարզապես անշարժ կանգնած է մնում:+
Աղաղակելով դիմում են դրան, բայց պատասխան չի տալիս.
Այն չի կարող որևէ մեկին ազատել չարիքից:+
8 Հիշեք այս ամենը, քաջ եղեք,Լրջորեն մտածեք,* ո՛վ մեղսագործներ:
9 Մտաբերեք անցյալում եղածը, վաղեմի ժամանակները,Հիշեք, որ ես եմ Աստված, ուրիշը չկա,Ես եմ Աստված, ինձ նման մեկը չկա:+
10 Ես հենց սկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում,Շատ վաղօրոք հայտնում են այն, ինչը դեռ չի եղել:+
Ասում եմ. «Իմ որոշածը* կկատարվի,+Եվ ես կանեմ այն, ինչը հաճելի է ինձ»:+
11 Արևելքից կանչում եմ մի գիշատիչ թռչնի,+Հեռավոր երկրից կանչում եմ մի մարդու, որ որոշածս իրականացնի:+
Ասել եմ ու կանեմ,Նպատակադրել եմ ու կկատարեմ:+
12 Լսեք ինձ, համառ սիրտ ունեցողնե՛ր,Դուք, որ արդարությունից հեռու եք:
13 Ահա ես բերել եմ իմ արդարությունը, այն հեռու չէ,Եվ ինձնից եկող փրկությունը չի ուշանա:+
Ես փրկություն կտամ Սիոնին,Իմ փառքը կշնորհեմ Իսրայելին»:+

