Եսայիա 41։1-29

  • Արևելքից նվաճող է գալիս (1-7)

  • Աստված Իսրայելին ընտրել է որպես իր ծառա (8-20)

    • «Իմ ընկեր Աբրահամը» (8)

  • Մարտահրավեր՝ մյուս աստվածներին (21-29)

41  «Լուռ լսեք ինձ, կղզինե՛ր,Ուժով լցվեք, ազգություննե՛ր,Մոտեցեք և ապա խոսեք:+ Եկեք միասին դատի հավաքվենք:   Ո՞վ է արևելքից կանչել մի մարդու:+ Ո՞վ է նրան իր մոտ* կանչել՝ արդարություն գործադրելու,Ո՞վ է նրան կանչել, որ ազգերին նրա ձեռքը հանձնի,Որ թագավորներին նրան հպատակեցնի:+ Ո՞վ է նրանց փոշիացնում նրա սրով,Հողմահալած ծղոտի պես նրանց ցիրուցան անում նրա աղեղով:   Նա հետապնդում է այդ բոլորին՝ անարգելք արշավելով,Եվ անցնում է իր չանցած ճանապարհներով:   Ո՞ւմ ձեռքի գործն է սա, ո՞վ է այս ամենն արել,Ո՞վ է դեռ սկզբից սերունդներին կանչում իրար հետևից. Ես՝ Եհովաս, որ Առաջինն եմ:+ Մինչև վերջին սերունդն էլ ես նույնը կլինեմ»:+   Կղզիներում բնակվողները տեսան ու վախեցան,Երկրի ծայրերում ապրողները դողացին,Նրանք հավաքվեցին ու եկան:   Նրանք օգնում են իրարԵվ մեկը մյուսին ասում. «Ուժե՛ղ եղիր»:   Արհեստավորը ոգևորում է մետաղագործին,+Դարբնի մուրճով մետաղը հարթեցնողըՈգևորում է զնդանի վրա կոփողին Եվ ասում. «Լա՛վ է զոդված»: Ապա կուռքն ամրացվում է մեխերով, որ շուռ չգա:   «Մինչդեռ դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես,+Դու, ո՛վ Հակոբ, ում ընտրել եմ ես,+Իմ ընկեր Աբրահամի սերունդն ես:+   Քեզ բերեցի երկրի ծայրերից,+Քեզ կանչեցի երկրի ամենահեռավոր մասերից: Ես ասացի քեզ. «Դու իմ ծառան ես,+Ես ընտրել եմ քեզ, չեմ մերժել:+ 10  Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ,+Մի՛ մտահոգվիր, որովհետև ես քո Աստվածն եմ:+ Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ,+Արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ»: 11  Բոլոր նրանք, ովքեր ցասումով են լցվում քո դեմ,Ամոթով կմնան ու կնվաստացվեն:+ Քո դեմ կռվողները ի չիք կլինեն ու կկործանվեն:+ 12  Քո դեմ պայքարողներին կփնտրես, բայց չես գտնի: Քո դեմ պատերազմող մարդիկ չեղածի հաշիվ կլինեն, ասես չեն էլ եղել:+ 13  Չէ՞ որ ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնել եմ քո աջ ձեռքըԵվ ասում եմ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»:+ 14  Մի՛ վախեցիր, ո՛վ անպաշտպան* Հակոբ,+Ո՛վ Իսրայել, ես կօգնեմ քեզ»,–Ասում է Եհովան՝ քեզ Փրկագնողը՝+ Իսրայելի Սուրբը: 15  «Ահա ես կամն եմ դարձրել քեզ՝+Երկսայր ատամներով կալսելու նոր գործիք: Դու լեռները ոտնակոխ կանես և կճխլես,Բլուրները մղեղ* կդարձնես: 16  Դու դրանք կքամհարես,Քամին դրանք կքշի կտանի,Հողմամրրիկը ցիրուցան կանի: Դու կուրախանաս Եհովայով,+Կպարծենաս Իսրայելի Սրբով»:+ 17  «Կարիքավորներն ու խեղճերը ջուր են փնտրում, բայց չկա: Նրանց լեզուն չորացել է ծարավից:+ Ես՝ Եհովաս, կօգնեմ նրանց:+ Ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ թողնի:+ 18  Լերկ բլուրների վրա գետեր կբխեցնեմ,+Հարթավայրերում՝ աղբյուրներ,+Անապատը կվերածեմ եղեգնաշատ լճի,Անջուր երկիրը՝ ջրի աղբյուրների:+ 19  Անապատում մայրի, ակացիա, մրտենի ու սոճի կտնկեմ,+Անապատային հարթավայրում՝ գիհի,Ինչպես նաև հացենի ու նոճի,+ 20  Որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն ու իմանան,Ուշադրություն դարձնեն ու հասկանան,Որ Եհովայի ձեռքն է դա արել,Իսրայելի Սուրբն է արարել»:+ 21  «Ներկայացրեք ձեր գործը»,– ասում է Եհովան: «Բերեք ձեր փաստարկները»,– ասում է Հակոբի Թագավորը: 22  «Բերեք ձեր ապացույցները և ասեք մեզ, թե ինչ է լինելու: Պատմեք՝ ինչ է եղել անցյալում,Որ մտածենք այդ ամենի մասին և իմանանք՝ ինչ կլինի արդյունքում,Հայտնեք մեզ, թե ինչ է սպասվում:+ 23  Պատմեք, թե ինչ է լինելու ապագայում,Որպեսզի իմանանք, որ դուք աստված եք:+ Այո՛, մի լավ կամ վատ բան արեք,Որ տեսնենք ու ապշենք:+ 24  Բայց դուք չեղածի հաշիվ եքԵվ ոչ մի ձեռքբերում չունեք:+ Ամեն ոք, ով ընտրում է ձեզ, գարշելի է:+ 25  Ես հյուսիսից կանչել եմ մի մարդու, և նա կգա այնտեղից:+ Այդ մարդն արևելքից է,+ նա կկանչի իմ անունը: Նա կկոխկրտի ղեկավարներին, ինչպես կավը,+Կտրորի նրանց, ինչպես բրուտը՝ թաց կավը: 26  Ո՞վ է հենց սկզբից այս մասին ասել, որ իմանանք,Ո՞վ է վաղեմի ժամանակներից հայտնել դա, որ ասենք. «Նա ճիշտ է»:+ Իսկապես որ, ոչ ոք չի ազդարարել դա,Ոչ ոք չի ասել,Ոչ ոք մի խոսք անգամ ձեզնից չի լսել:+ 27  Ես առաջինն էի, որ Սիոնին ասացի. «Ահա թե ինչեր են լինելու»:+ Ես բարի լուր բերող կուղարկեմ Երուսաղեմ:+ 28  Նայում էի, բայց ոչ ոք չկար,Նրանց մեջ մեկն էլ չկար, որ խորհուրդ տար: Շարունակ հարցնում էի, բայց պատասխանող չկար: 29  Նրանք բոլորը ընդամենը պատրանք են,*Ոչինչ չեն կարող անել: Նրանց մետաղյա պատկերները* փուչ* և ունայն են»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ իրեն ծառայելու:
Կամ՝ «խեղճ»: Բռց.՝ «որդ»:
Այսինքն՝ հացահատիկի թեփ:
Կամ՝ «չեղածի հաշիվ են»:
Կամ՝ «ձուլածո արձանները»:
Բռց.՝ «քամի»: