Եսայիա 4։1-6

  • Յոթ կին՝ մեկ տղամարդու համար (1)

  • Եհովայի աճեցրածը փառահեղ կլինի (2-6)

4  Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու+ և կասեն. «Մենք մեր հացը կուտենք,Ինքներս մեզ հագուստով կապահովենք,Միայն թե թույլ տուր՝ քո անունով կոչվենք,Որ այս խայտառակությունից ազատվենք»:*+  Այդ օրը Եհովայի աճեցրածը վեհասքանչ ու փառահեղ կլինի, և Իսրայելի ժողովրդից ողջ մնացածները կհպարտանան երկրի պտուղներով ու կցնծան դրա գեղեցկությամբ:+  Սուրբ կկոչվեն Սիոնի ժողովրդից վերապրածները, Երուսաղեմի բնակիչներից ողջ մնացածները՝ Երուսաղեմից բոլոր նրանք, ովքեր գրի են առնվել, որ ապրեն:+  Երբ Եհովան իր դատաստանով ու իր բոցավառ* ցասումով մաքրի Սիոնի դուստրերի աղտոտությունը*+ և լվանա Երուսաղեմում թափված արյունը,+  այդ ժամանակ Եհովան այնպես կանի, որ ամբողջ Սիոն լեռան և այնտեղ գտնվող հավաքատեղիի վերևում ցերեկը ամպ և ծուխ լինի, իսկ գիշերը՝ բոցավառվող պայծառ կրակ:+ Այնպես որ այդ ողջ փառահեղ վայրը պաշտպանական հովանու տակ կլինի:  Այնտեղ կեսօրվա տապից պաշտպանող տաղավար կլինի+ և փոթորկից ու անձրևից պատսպարող ապաստարան:+

Ծանոթագրություններ

Կնոջ համար խայտառակություն էր չամուսնացած լինելը և երեխա չունենալը:
Կամ՝ «զտող»:
Բռց.՝ «արտաթորանքը»: