Եսայիա 34։1-17
34 Ո՛վ ազգեր, մոտեցեք, որ լսեք,Ո՛վ ժողովուրդներ, ուշադրություն դարձրեք:
Թող լսի երկիրը և այնտեղ եղած ամեն բան,Երկիրն ու այնտեղ բնակվողները:
2 Եհովան բարկացած է բոլոր ազգերի վրա,+Ցասումով է լցված նրանց ողջ զորքի դեմ:+
Նա նրանց կործանման կմատնի,Սպանդի կհանձնի:+
3 Նրանց սպանվածները գետնին ընկած կմնան,Դիերից գարշահոտություն կբարձրանա,+Նրանց արյան հեղեղներից լեռները կքայքայվեն:*+
4 Երկնքի ողջ զորքը կփտի,Երկինքը գլանաձև գրքի պես կփաթաթվի:
Նրա ողջ զորքը կթոշնի ու վայր կընկնի,Ինչպես թոշնած տերևներն են ցած ընկնում խաղողենուց,Ինչպես չորացած թուզն է ընկնում թզենուց:
5 Աստված ասում է. «Երկնքում իմ սուրը արյունով կշաղախվի,+Դատաստանական սուրս կիջնի Եդոմի վրա,+Որին ես կործանման եմ դատապարտել:
6 Իմ՝ Եհովայիս սուրը կողողվի արյունով,Կպատվի ճարպով,+Մատղաշ խոյերի* ու այծերի արյունով,Խոյերի երիկամների ճարպով,Որովհետև ես՝ Եհովաս, զոհաբերություն եմ անելու Բոսրայում,Մեծ կոտորած՝ Եդոմի երկրում:+
7 Վայրի ցլերն էլ դրանց հետ կընկնեն,Մատղաշ ցլերը՝ ուժեղ ցլերի հետ միասին:
Նրանց երկիրը արյան մեջ կթաթախվի,Նրանց հողը ճարպով կներծծվի»:
8 Եհովան վրեժխնդրության օր ունի,+Սիոնին պատճառած չարիքի համար հատուցելու տարի:+
9 Նրա* գետերը ձյութի կվերածվեն,Նրա հողը՝ ծծմբի,Նրա երկիրը այրվող ձյութի կնմանվի:
10 Գիշեր-ցերեկ այն չի հանգչի,Նրա ծուխը հավերժ վեր կելնի:
Սերնդեսերունդ նա ամայացած կմնա,Նրա միջով ոչ ոք չի անցնի հավիտենից մինչև հավիտյան:+
11 Այնտեղ բնակություն կհաստատեն հավալուսնը և փշախոզուկը,Նրա տարածքում կբնակվեն ականջավոր բվերն ու ագռավները:
Աստված նրա վրայով կձգի ամայացման չափման լարը,Վրան կկախի ավերման ուղղալարը:*
12 Նրա անվանիներից ոչ մեկը թագավոր չի դառնա,Նրա բոլոր իշխանները կվերանան:
13 Նրա ամուր աշտարակներում փշեր կաճեն,Ամրոցներում՝ եղինջներ ու փշոտ մոլախոտեր:
Նա շնագայլերի որջ կդառնա,+Ջայլամների հանգրվան:
14 Այնտեղ կթափառեն անապատաբնակ կենդանիներն ու ոռնացող գազանները,Վայրի այծերը* կկանչեն միմյանց:
Այնտեղ կհանգրվանի գիշերային թռչունը:*
15 Օձն այնտեղ իր բույնը կշինի և ձու կդնի,Դրանց վրա թուխս կնստի ու ձագերին իր հովանու տակ կպահպանի:
Այնտեղ կհավաքվեն ցիները, ամեն մեկը՝ իր զույգի հետ:
16 Փնտրեք Եհովայի գրքում ու բարձրաձայն կարդացեք.
Դրանք բոլորն էլ տեղում կլինեն,Չի լինի մեկը, որն իր զույգը չունենա,Քանի որ Եհովան իր բերանով է հրաման տվել,Նրա ոգով են դրանք մեկտեղ հավաքվել:
17 Նա է նրանց համար վիճակ* գցել,Իր ձեռքով չափել ու նրանց իրենց տեղը հատկացրել:
Այդ տեղը նրանցը կլինի առհավետ,Նրանք սերնդեսերունդ կբնակվեն այնտեղ:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Լեռներով կհոսի նրանց արյունը»:
^ Այսինքն՝ արու ոչխարների:
^ Ըստ ամենայնի, վերաբերում է Բոսրային՝ Եդոմի մայրաքաղաքին:
^ Բռց.՝ «քարերը»:
^ Կամ հնարավոր է՝ «Այծանման դևերը»:
^ Խոսքը այծկիթի մասին է, որը բվի նման թռչուն է: