Եսայիա 31։1-9
31 Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում,+Նժույգներին են ապավինում,+Վստահում են բազմաքանակ մարտակառքերին,Պատերազմական զորեղ ձիերին*
Եվ իրենց հույսը Իսրայելի Սրբի վրա չեն դնում,Եհովայի առաջնորդությունը չեն փնտրում:*
2 Բայց դե նա էլ է իմաստուն և աղետ կբերի,Նա իր խոսքերը հետ չի վերցնի:
Վեր կկենա չարագործների խառնամբոխի դեմ,Մեղսագործներին օգնողների դեմ:+
3 Եգիպտացիները, սակայն, Աստված չեն, ընդամենը մարդ են,Նրանց ձիերը մարմնեղեն են, ոչ թե ոգեղեն:+
Երբ Եհովան բարձրացնի իր ձեռքը,Օգնություն առաջարկողը կսայթաքի,Օգնություն ստացողը կընկնի,Բոլորը միասին կկործանվեն:
4 Եհովան ասել է ինձ.
«Ինչպես առյուծը՝ զորեղ առյուծը, մռնչալով պահպանում է իր որսը,Երբ հովիվները ողջ բազմությամբ դուրս են գալիս նրա դեմ,Եվ չի սարսափում նրանց ձայներից,Չի վախենում նրանց աղմուկ-աղաղակից,Այնպես էլ Զորքերի տեր Եհովան պատերազմելու կգաՍիոն լեռան և դրա գագաթի համար:
5 Ինչպես թռչունն է սրընթաց իջնում՝ իր ձագերին պաշտպանելու,Այնպես էլ Զորքերի տեր Եհովան կպաշտպանի Երուսաղեմը,+Նրան կպաշտպանի ու կազատի, կգթա ու կփրկի»:
6 «Ո՛վ Իսրայելի ժողովուրդ, վերադարձիր նրա մոտ, ում դեմ հանդգնորեն ապստամբել ես:+
7 Այդ օրը յուրաքանչյուրդ կհրաժարվեք ձեր արծաթե ու ոսկե փուչ աստվածներից, որոնք ձեր ձեռքով եք շինել ու այդպիսով մեղք գործել:
8 Ասորեստանը* կընկնի սրից, բայց ոչ մարդու սրից,Նրան կխժռի սուրը, բայց ոչ մարդկային սուրը:+
Սրից ազատվելու համար նա փախուստի կդիմի,Հարկադիր աշխատանքի կլծվեն նրա երիտասարդները:
9 Ով նրա համար ժայռ էր, սարսափից կփոշիանա,Նրա իշխանները, նշանասյունը տեսնելով, ահուդողի մեջ կընկնեն»,– ասում է Եհովան,Ում լույսը* շողում է Սիոնում, ում կրակարանը վառվում է Երուսաղեմում:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ձիավորներին»:
^ Բռց.՝ «Եհովային չեն փնտրում»:
^ Կամ՝ «Ասորեստանցին»:
^ Կամ՝ «կրակը»: