Եսայիա 29։1-24
29 «Վա՜յ Արիելին,* Արիելին՝ այն քաղաքին, որտեղ Դավիթը ճամբար էր դրել:+
Շարունակեք տարեցտարի ձեր տոները նշել:+
2 Ես նեղության մեջ կգցեմ Արիելին,+Այնտեղ սուգ ու ողբ կլինի:+
Ինձ համար նա կդառնա զոհասեղանի կրակարան:+
3 Ո՛վ Արիել, ես ամեն կողմից բանակ կդնեմ քո դեմ,Ցցապատով կշրջափակեմ քեզ,Պաշարողական ամրություններ կկանգնեցնեմ:+
4 Դու կնվաստացվես, գետնին կգցվես,Եվ երբ այնտեղից խոսես,Հողը կխլացնի ասածներդ:
Գետնից դուրս եկող ձայնդ+ նման կլինի ոգեհարցի ձայնի,Հողի միջից հնչող խոսքերդ նման կլինեն ծվծվոցի:
5 Թշնամիներիդ բազմությունը մանր փոշու կվերածվի,+Բռնակալների ամբոխը կնմանվի քամուց քշվող մղեղի:*+
Դա կլինի մի ակնթարթում, հանկարծակի:+
6 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կփրկեմ քեզՈրոտով, երկրաշարժով և հուժկու ձայնով,Մրրիկով, փոթորկով և սպառող կրակի բոցով»:+
7 Այդ ժամանակ Արիելի դեմ պատերազմող բոլոր ազգերի բազմությունը,+Նրա դեմ բոլոր պատերազմողները,Նրա դեմ դուրս եկած պաշարողական մեքենաներըԵվ նրանք, ովքեր նեղության մեջ են գցում նրան,Երազի, գիշերվա տեսիլքի պես կչքանան:
8 Ինչպես որ քաղցածն է երազում տեսնում, թե ուտում է,Բայց արթնանում է դատարկ փորով,Եվ ինչպես որ ծարավն է երազում տեսնում, թե խմում է,Բայց արթնանում է հյուծված ու ծարավ,Նույնն էլ սպասում է բոլոր ազգերի բազմությանը,Որ պատերազմում են Սիոն լեռան դեմ:+
9 Ո՛վ մարդիկ, զարմանքից քար կտրեք, ապշահար եղեք,+Կուրացրեք ինքներդ ձեզ, կուրացեք:+
Դուք հարբել եք, բայց ոչ գինուց,Երերում եք, բայց ոչ ոգելից խմիչքից:
10 Եհովան ձեզ վրա խոր քուն է բերել,+Նա փակել է ձեր աչքերը՝ կուրացրել է ձեր մարգարեներին,+Նա ծածկել է ձեր գլուխները՝ կուրացրել է ձեր տեսանողներին:*+
11 Բոլոր տեսիլքները ձեզ համար ասես կնքված գրքում գրված խոսքեր լինեն:+ Այն տալիս են կարդալ իմացողին ու ասում՝ «Բարձրաձայն կարդա, խնդրեմ», բայց նա պատասխանում է՝ «Չեմ կարող, այն կնքված է»:
12 Հետո տալիս են կարդալ չիմացողին ու ասում՝ «Բարձրաձայն կարդա, խնդրեմ», բայց նա պատասխանում է՝ «Ես ընդհանրապես կարդալ չգիտեմ»:
13 Եհովան ասում է. «Այս մարդիկ պնդում են, թե ինձ պաշտում են,Բայց միայն իրենց շուրթերով են պատվում ինձ,+Իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից:
Իմ հանդեպ նրանց վախը հիմնված է մարդկային պատվիրանների վրա,Պատվիրաններ, որ մարդիկ են սովորեցրել:+
14 Ուստի ես այս ժողովրդի հետ նորից արտառոց կերպով կվարվեմ,+Իրար հետևից արտասովոր բաներ կանեմ:
Նրանց իմաստունների իմաստությունը ոչնչի կվերածվի,Եվ նրանց խելացի մարդկանց հասկացողությունը կկորչի»:+
15 Վա՜յ նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց մտադրությունները Եհովայից թաքցնեն:+
Նրանք իրենց գործերը մութ տեղում են անումԵվ ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում,Ո՞վ է իմանում, թե ինչ ենք անում»:+
16 Ինչպե՜ս եք աղավաղում ամեն ինչ:*
Մի՞թե կարելի է բրուտին նույն աչքով նայել, ինչ կավին:+
Մի՞թե շինվածը իրեն շինողի մասին կասի.
«Նա ինձ չի շինել»:+
Մի՞թե ստեղծվածը իրեն ստեղծողի մասին կասի.
«Նա ոչինչ չի հասկանում»:+
17 Շատ քիչ ժամանակ անց Լիբանանը կդառնա պտղաբեր այգի,+Եվ այդ այգին անտառի կնմանվի:+
18 Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը,Եվ կույրերը, դուրս գալով խավարի ու մթության միջից, կտեսնեն:+
19 Հեզերն անչափ կուրախանան Եհովայով,Եվ խեղճերը կցնծան Իսրայելի Սրբով.+
20 Չէ՞ որ բռնավոր մարդու վերջը կգա,Պարծենկոտը կվերանա,Եվ ում ուշքն ու միտքը միայն վնաս հասցնելն է, կոչնչանան:+
21 Այո՛, կոչնչանան նրանք, ովքեր սուտ խոսքերով մարդուն մեղավոր են հանում,Ովքեր քաղաքի դարպասի մոտ արդարությունը պաշտպանողի* համար ծուղակ են դնում,+Ովքեր անհիմն փաստարկներով արդարին զրկում են արդարադատությունից:+
22 Ուստի Եհովան՝ Աբրահամին փրկագնողը,+ Հակոբի տան մասին ասում է.
«Հակոբն այլևս չի ամաչի,Եվ նրա դեմքը էլ չի գունատվի:*+
23 Նա իր շուրջբոլորը կտեսնի իր զավակներին, որոնք իմ ձեռքի գործն են,+Եվ բոլորը միասին կսրբացնեն իմ անունը,Այո՛, կպատվեն ինձ՝ Հակոբի Սրբին,Եվ կակնածեն ինձնից՝ Իսրայելի Աստծուց:+
24 Այդ ժամանակ ճիշտ ուղուց շեղվածները* հասկացողություն ձեռք կբերեն,Եվ տրտնջացողները խրատ կընդունեն»:
Ծանոթագրություններ
^ Հնարավոր է՝ նշանակում է «Աստծու զոհասեղանի կրակարան»: Ըստ ամենայնի, խոսքը Երուսաղեմի մասին է:
^ Այսինքն՝ հացահատիկի թեփի:
^ Կամ՝ «Ինչքա՜ն այլասերված եք»:
^ Բռց.՝ «սխալը ցույց տվողի»:
^ Այսինքն՝ ամոթից և հիասթափությունից:
^ Բռց.՝ «ոգով մոլորվածները»: