Եսայիա 23։1-18
-
Տյուրոսի դեմ ուղղված պատգամ (1-18)
23 Տյուրոսի մասին պատգամ:+
Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,+Որովհետև նավահանգիստը կործանվել է, այնտեղ հնարավոր չէ մտնել:
Կիտիմի*+ երկրից են այս լուրը հայտնել:
2 Լռեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:
Ծովով ճամփորդող Սիդոնի+ վաճառականները հարստացրել են ձեզ:
3 Սիորի*+ շնորհիվ աճած հացահատիկը՝ Նեղոսի ափերին աճած բերքը՝ նրա եկամուտը,Շատ ջրեր է կտրում-անցնում և ազգերին շահույթ բերում:+
4 Ամաչիր, ո՛վ Սիդոն, ո՛վ ծովափնյա ամրոց,Որովհետև ծովն ասում է.
«Ես ծննդաբերության ցավ չեմ քաշել ու չեմ ծնել,Որդիներ ու աղջիկներ* չեմ մեծացրել»:+
5 Տյուրոսի մասին լուրը մարդկանց սաստիկ ցավ կպատճառի,+Ինչպես որ Եգիպտոսի մասին լուրն էր պատճառել:+
6 Ծովն անցեք ու Թարսիս փախեք:
Ողբացեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:
7 Մի՞թե սա ձեր այն քաղաքն է, որտեղ ցնծություն էր տիրում
Դեռևս հնագույն ժամանակներից՝ նրա վաղեմի օրերից:
Նրա բնակիչները բնակություն էին հաստատում հեռավոր երկրներում:
8 Ո՞վ է այս վճիռը կայացրել ընդդեմ Տյուրոսի՝ թագեր շնորհողի,Որի վաճառականները իշխաններ էին,Որի առևտրականները պատիվ էին վայելում ողջ աշխարհում:+
9 Զորքերի տեր Եհովան է կայացրել այս վճիռը,Որ գետնով տա Տյուրոսին, ով պարծենում է իր գեղեցկությամբ,Որ նվաստացնի ողջ աշխարհում պատիվ վայելողներին:+
10 Ո՛վ Թարսիսի ժողովուրդ,* Նեղոս գետի պես ողողիր երկիրը.
Այլևս նավամատույց* չկա:+
11 Աստված մեկնել է իր ձեռքը ծովի վրա,Ցնցել է թագավորությունները:
Եհովան հրամայել է ոչնչացնել Փյունիկիայի ամրոցները:+
12 Նա ասում է. «Ո՛վ Սիդոնի ճնշված ժողովուրդ,*Դու այլևս երբեք չես ցնծա:+
Վեր կաց, ծովն անցիր ու փախիր Կիտիմ,+Բայց այնտեղ էլ հանգիստ չես գտնի»:
13 Ահա երկիրը, որտեղ ապրում են քաղդեացիները:+
Այդ ժողովուրդն է այն* դարձրել անապատաբնակ կենդանիների բնակավայր, ոչ թե Ասորեստանը:+
Նրանք պաշարողական մարտամեքենաներ են կանգնեցրել,Քարուքանդ են արել դրա ամրացված աշտարակները,+Դրանք ավերակների կույտ են դարձրել:
14 Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,Քանի որ ձեր ամրոցը կործանվել է:+
15 Այդ օրը Տյուրոսը կմոռացվի 70 տարով՝+ այնքան, որքան մեկ թագավորի կյանքի տևողությունն է: Երբ լրանա 70 տարին, Տյուրոսին կպատահի այն, ինչ նկարագրվում է մարմնավաճառի մասին մի երգում.
16 «Ո՛վ մոռացված մարմնավաճառ, քնար վերցրու, շրջիր քաղաքով մեկ:
Հմտորեն նվագիր քնարդ ու շատ երգեր երգիր, որ քեզ հիշեն»:
17 Երբ լրանա 70 տարին, Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին: Տյուրոսը նորից կսկսի վարձ ստանալ և անբարոյականություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ:
18 Բայց նրա շահույթն ու վարձը կընծայվի Եհովային: Այդ ամենը չի կուտակվի, մի կողմ չի դրվի, այլ կտրվի Եհովայի ժողովրդին, որ նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագուստներ հագնեն:+
Ծանոթագրություններ
^ Հավանաբար, խոսքը Կիպրոսի մասին է:
^ Նեղոս գետի վտակներից մեկը:
^ Բռց.՝ «կույսեր»:
^ Բռց.՝ «դուստր»:
^ Կամ հնարավոր է՝ «նավահանգիստ»:
^ Բռց.՝ «Ո՛վ Սիդոնի կույս դուստր»:
^ Հնարավոր է՝ վերաբերում է Տյուրոսին: