Եսայիա 18։1-7
-
Եթովպիայի դեմ ուղղված պատգամ (1-7)
18 Վա՜յ միջատների թևերի դզզոցով լեցուն երկրին,Որը գտնվում է Եթովպիայի+ գետերով ողողված շրջանում:
2 Նա պատգամաբերներ է ուղարկում ծովով,Ջրերում նավարկող պապիրուսե նավերով
Եվ ասում է. «Գնացե՛ք, արագընթա՛ց պատգամաբերներ,Գնացե՛ք բարձրահասակ ու ողորկամաշկ ազգի մոտ,Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդի մոտ,+Հզոր, զավթիչ ազգի մոտ,Որի երկիրը ողողված է գետերով»:
3 Աշխարհի ամե՛ն անկյունում ապրողներ, երկրի բոլո՛ր բնակիչներ,Դուք սարերի վրա բարձրացված նշանասյան պես մի բան կտեսնեք,Եղջերափողի հնչյուններ հիշեցնող մի ձայն կլսեք:
4 Եհովան ասաց ինձ. «Ես անվրդով կմնամ ու կնայեմ իմ բնակավայրին:
Դա կլինի ասես շողարձակող լույս ու ջերմություն,Ասես ցողաբեր ամպ՝ բերքահավաքի տոթ եղանակին:
5 Բերքահավաքից առաջ, երբ ծաղկունքն արդեն ավարտված լինի,Եվ խաղողը հասունանալիս լինի,Հողագործը էտոցով* կկտրի ընձյուղները,Կկտրի կհեռացնի բեղիկները:
6 Նրանց դիակները կթողնվեն լեռնային գիշատիչ թռչուններին ու երկրի գազաններին:
Գիշատիչ թռչունները ամռանը դրանցով կսնվեն,Երկրի բոլոր գազանները բերքահավաքի շրջանում դրանցով կկերակրվեն:
7 Այդ ժամանակ նվեր կբերվի Զորքերի տեր ԵհովայինԲարձրահասակ ու ողորկամաշկ ազգից,Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդից,Հզոր, զավթիչ ազգից,Որի երկիրը ողողված է գետերով,Նվեր կբերվի Սիոն լեռ՝ այն վայրը, որ կրում է Զորքերի տեր Եհովայի անունը»:+
Ծանոթագրություններ
^ Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք: