Եսայիա 16։1-14
-
Մովաբի դեմ ուղղված պատգամի շարունակությունը (1-14)
16 Սելայից խոյ* ուղարկեք երկրի* իշխանին,Անապատով այն ուղարկեք Սիոնի դստեր* լեռը:
2 Առնոնի ծանծաղուտներով անցնող Մովաբի բնակիչները*+Նման կլինեն բնից քշված թռչնի:+
3 Խորհուրդ տուր, որոշումն ի կատար ածիր,Կեսօրին գիշերվա պես մութ ստվեր տարածիր:
Ցիրուցան եղածներին թաքցրու և փախչողներին մի՛ մատնիր:
4 Ո՛վ Մովաբ, թող ցիրուցան եղած մարդիկ բնակվեն քեզ մոտ,Նրանց համար թաքստոց դարձիր կործանողից:+
Կեղեքողի վերջը կգա, կործանմանը վերջ կդրվի,Ուրիշներին ոտնակոխ անողները կվերանան երկրի երեսից:
5 Այդժամ Դավթի տոհմից մի թագավոր կնստի գահին,Նա հավատարիմ կլինի,+Նրա իշխանությունը ամուր կհաստատվի,Հավատարիմ սիրո վրա հիմնված կլինի:
Նա անաչառորեն կդատի և անհապաղ արդարադատություն կգործադրի:+
6 Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ հպարտ է:+
Նա մեծամիտ, հպարտ ու կատաղի է,+Բայց նրա մեծ-մեծ խոսքերը ի չիք կլինեն:
7 Ուստի Մովաբը ինքն իր վրա կողբա,Այնտեղ բոլորը կողբան:+
Ջախջախվածները ողբ կբարձրացնեն Կիր-Հարեսեթի+ չամիչի բլիթների* համար,
8 Որովհետև Եսեբոնի+ դարավանդները* չորացել են,Սեբամայի+ խաղողի վազերը թոշնել են:
Ազգերի ղեկավարները տրորել են դրանց վառ կարմիր ճյուղերը,*Որոնք ձգվել էին մինչև Հազեր+Եվ տարածվել անապատով մեկ:
Դրա ընձյուղները տարածվել ու մինչև ծով էին հասել:
9 Ուստի ես լաց կլինեմ Սեբամայի խաղողենու համար, ինչպես Հազերի համար եմ լաց լինում:
Արցունքներով կթրջեմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Ելեալե,+Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի աղմուկ-աղաղակը վերջացել է:*
10 Խինդ և ուրախություն այլևս չկա պարտեզներում,Ուրախ երգեր ու բացականչություններ չեն լսվում խաղողի այգիներում,+Հնձանում ոչ ոք խաղող չի տրորում:
Ես վերջ եմ դրել ցնծությանը:+
11 Ահա թե ինչու քնարի թրթռացող լարերի պեսՍիրտս կսկծում է Մովաբի համար,+Եվ ներսս լիքն է տխրությամբ Կիր-Հարեսեթի+ համար:
12 Ինչքան էլ Մովաբը իրեն հալումաշ անի՝ խոնարհվելով բարձրադիր սրբավայրում, և գնա աղոթելու իր սրբարանում, ոչ մի արդյունքի չի հասնի:+
13 Սրանք այն խոսքերն էին, որ Եհովան արդեն ասել էր Մովաբի վերաբերյալ:
14 Իսկ այժմ Եհովան ասում է. «Չանցած երեք տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Մովաբի փառքը կխամրի բազմաթիվ արհավիրքների պատճառով, և ողջ մնացածները շատ փոքրաթիվ ու անզոր կլինեն»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ արու ոչխար:
^ Ըստ ամենայնի, խոսքը Հուդայի մասին է:
^ Խոսքը Սիոն քաղաքի մասին է:
^ Բռց.՝ «դուստրերը»:
^ Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է:
^ Այսինքն՝ աստիճանաձև դասավորված հողահարթակները:
^ Կամ՝ «կարմիր խաղողով ծանրաբեռնված ճյուղերը»:
^ Կամ հնարավոր է՝ «Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի ժամանակ մարտագոչ է լսվում»: