Եսայիա 15։1-9
-
Մովաբի դեմ ուղղված պատգամ (1-9)
15 Պատգամ՝ ուղղված Մովաբի դեմ:+
Մի գիշերում ավերվել ու լռել է Մովաբի Ար+ քաղաքը,Մի գիշերում ավերվել ու լռել է Մովաբի Կիր+ քաղաքը:*
2 Մարդիկ տաճար են բարձրացել, գնացել են Դեբոն,+Գնացել են բարձունքները, որ լաց լինեն:
Մովաբը ողբում է Նաբավի+ և Մեդաբայի+ համար:
Բոլորի գլուխները սափրված են,+ բոլորի մորուքները խուզված են:+
3 Փողոցներում մարդիկ քուրձ են հագած,Տանիքների վրա ու հրապարակներում բոլորը լացուկոծ են անում,Լաց լինելով ցած են իջնում:+
4 Եսեբոնն ու Ելեալեն+ աղաղակում են,Նրանց ձայնը հասնում է մինչև Հասսա:+
Դրա համար էլ գոռում են Մովաբի ռազմիկները:
Ահուդողի մեջ է Մովաբը:
5 Սիրտս ողբում է Մովաբի համար:
Այնտեղից փախածները հասել են մինչև Սեգոր+ և Էգլաթ-Շելիշա,+Նրանք լաց լինելով բարձրանում են Լուիթի զառիվերով:
Որոնայիմի ճանապարհին լացուկոծ են անում իրենց վրա եկած աղետի համար:+
6 Նեմերիմի ջրերը ցամաքել են,Կանաչ խոտը չորացել է,Էլ խոտ չկա, ոչ մի կանաչ չի մնացել:
7 Ուստի նրանք իրենց հետ տանում են իրենց պաշարների ու հարստության մնացորդներըԵվ կտրում-անցնում են բարդիների գետահովիտը:*
8 Նրանց աղաղակն արձագանքում է Մովաբի ողջ տարածքում,+Ողբի ձայնը հասնում է մինչև Եգլայիմ,Մինչև Բեեր-Ելիմ է հասնում:
9 Դիմոնի ջրերը արյունով են լցված:
Աստված դեռ էլի աղետներ ունի Դիմոնի համար պահած.
Նա առյուծ կուղարկի, որ հարձակվի Մովաբից փախչողների վրաԵվ երկրում մնացածների վրա:+