Եսայիա 14։1-32
14 Եհովան գթասիրտ կլինի Հակոբի հանդեպ+ և կրկին կընտրի Իսրայելին:+ Նա իսրայելացիներին կբնակեցնի* իրենց երկրում,+ և պանդուխտները նրանց կմիանան, Հակոբի տան հետ միասին կբնակվեն:+
2 Մյուս ազգերի մարդիկ իսրայելացիներին կտանեն ու նրանց հայրենիք կհասցնեն: Այդ մարդիկ Եհովայի երկրում նրանց համար ծառաներ ու աղախիններ կլինեն:+ Ովքեր իսրայելացիներին գերության մեջ էին պահում, նրանց գերիները կդառնան: Ովքեր նրանց հարկադիր աշխատանքի էին լծում, նրանց ենթակայության տակ կլինեն:
3 Այն օրը, երբ Եհովան ձեզ ազատի* ցավից, տագնապներից ու ձեզ վրա դրված ծանր ստրկական լծից,+
4 դուք Բաբելոնի թագավորի մասին ծաղրանքով կասեք.*
«Այդ ինչպե՜ս ուրիշներին հարկադրաբար աշխատեցնողը իր վախճանին հասավ:
Ինչպե՜ս կեղեքումը վերջ գտավ:+
5 Եհովան կոտրել է անօրենների գավազանը,Ղեկավարների ցուպը,+
6 Ոչնչացրել է նրան, ով անդադար կատաղի հարվածներ էր հասցնում ժողովուրդներին,+Ով դաժանաբար հալածում և ցասումով լցված՝ հպատակեցնում էր ազգերին:+
7 Եվ հիմա երկիրը հանգիստ է, անհանգստացնող չկա:
Մարդիկ բացականչում են ցնծությամբ:+
8 Ո՛վ թագավոր, քեզ հետ պատահածը տեսնելով՝Նույնիսկ գիհիներն ու Լիբանանի մայրիներն են ուրախանում:
Նրանք ասում են. «Այն ժամանակվանից, ինչ դու ընկար,Ոչ մի փայտահատ չի գալիս մեզ կտրելու»:
9 Ներքևում գերեզմանը* իրարանցման մեջ է,Որ երբ գնաս, քեզ դիմավորի:
Քեզ համար նա արթնացրել է անզոր մեռելներին,Երկրի բոլոր բռնակալներին,Իրենց գահերից վեր է հանել ազգերի բոլոր թագավորներին:
10 Նրանք բոլորը խոսք են ուղղում քեզ և ասում.
«Դո՞ւ էլ մեզ նման տկարացար,Մեզ նման մեկը դարձար:
11 Գերեզման* է իջեցվել հպարտությունդ,Լարային գործիքներիդ մեղեդին:+
Տակդ որդերն են փռված որպես անկողին,Ճիճուներն են դարձել ծածկոցդ»:
12 Ինչպե՜ս ընկար երկնքից,Ո՜վ փայլող աստղ, արշալույսի որդի:
Ինչպե՜ս կտրվեցիր ու տապալվեցիր,Ո՜վ ազգերին նվաճող:+
13 Դու մտածում էիր. «Մինչև երկինք կբարձրանամ,+Իմ գահը Աստծու աստղերից էլ վեր կբարձրացնեմ+Եվ կնստեմ այն լեռան վրա, որը հանդիպման վայր է,Որը հյուսիսի ամենահեռավոր մասերում է:+
14 Ամպերի գագաթներից էլ վեր կբարձրանամ,Բարձրյալի նման կլինեմ»:
15 Բայց հակառակը, դու գերեզման* կիջեցվես,Փոսի խորքերը կգցվես:
16 Քեզ տեսնողներն իրենց հայացքը քեզ վրա կսևեռեն,Ուշադիր կզննեն քեզ ու կասեն.
«Մի՞թե սա այն մարդն է, ով ցնցում էր երկիրը,Ումից սարսռում էին թագավորությունները,+
17 Ով անապատ էր դարձնում երկիրը,Տապալում էր դրա քաղաքները,+Չէր թողնում, որ տուն վերադառնան իր գերիները»:*+
18 Ազգերի մյուս բոլոր թագավորները,Այո՛, բոլորը փառքով են թաղվել,Ամեն մեկը՝ իր գերեզմանում:*
19 Իսկ դու գերեզման չունես,Դեն ես նետվել անպետք ընձյուղի* պես,Սրով խոցված դիակներով ես ծածկված,Որոնք քարերով լի փոսի մեջ են գցված:
Դու ասես ոտքերի տակ կոխկրտվող դիակ լինես:
20 Դու թագավորների հետ չես թաղվի,Քանի որ կործանել ես քո սեփական երկիրը,Ոչնչացրել ես քո սեփական ժողովրդին:
Չարագործների սերունդների անունը այլևս երբեք չի հիշվի:
21 Նրա որդիների համար սպանդանոց պատրաստեք,Որ նրանց նախահայրերի հանցանքի պատճառով նրանց կոտորեք,Որպեսզի չհզորանան ու երկրին չտիրենԵվ ողջ աշխարհը իրենց քաղաքներով չլցնեն»:
22 «Ես նրանց դեմ դուրս կգամ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
«Կվերացնեմ Բաբելոնի անունն ու ողջ մնացածներին, նրա զավակներին ու սերունդներին»,+– ասում է Եհովան:
23 «Ես այն փշախոզուկների բույն ու ճահճոտ վայր կդարձնեմ, կործանման ավելով կավլեմ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
24 Զորքերի տեր Եհովան երդվել է.
«Ինչ մտադրել եմ, կկատարվի,Ինչ որոշել եմ, կիրագործվի:
25 Ես կջախջախեմ Ասորեստանին* իմ երկրում,Կկոխկրտեմ նրան իմ լեռներում,+Նրա լուծը կհանեմ իմ ժողովրդի վրայից,Նրա բեռը կվերցնեմ նրա ուսերից»:+
26 Սա է Աստծու որոշումը, որ կայացվել է ընդդեմ ողջ երկրի:
Նա իր ձեռքը ուղղել է ընդդեմ բոլոր ազգերի:*
27 Զորքերի տեր Եհովան որոշում է կայացրել,Ո՞վ կարող է այն խափանել:+
Նրա ձեռքը մեկնված է,Ո՞վ կարող է այն հետ մղել:+
28 Աքազ թագավորի մահվան տարում+ այս պատգամը հաղորդվեց.
29 «Ո՛վ փղշտացիների երկիր, մի՛ ուրախացիր,Թող չուրախանա քո ժողովրդից և ոչ մեկը,Որ կոտրվել է քեզ հարվածողի ցուպը:
Օձից*+ թունավոր օձ+ կսերի,Դրանից սերածը կայծակնասլաց թունավոր օձ* կլինի:
30 Թշվառ մարդկանց առաջնեկները կկերակրվեն,Աղքատները ապահովության մեջ կքնեն,Մինչդեռ քո ժողովրդին* ես սովամահ կանեմ,Քեզնից ովքեր էլ ողջ մնան, կսպանվեն:+
31 Ողբացե՛ք, դարպասնե՛ր: Բղավի՛ր, ո՛վ քաղաք:
Քո ողջ ժողովուրդը կվհատվի, ո՛վ փղշտացիների երկիր,Քանի որ պատերազմի ծուխ է գալիս հյուսիսից,Եվ ոչ ոք հետ չի ընկնում այդ զորքի շարքերից»:
32 Ի՞նչ պատասխան պիտի տրվի ժողովրդի պատգամաբերներին.
Այն, որ Եհովան է դրել Սիոնի հիմքը,+Այնտեղ ապաստան կգտնեն նրա ժողովրդի միջի խեղճերը:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «հանգիստ կտա»:
^ Բռց.՝ «հանգիստ տա»:
^ Կամ՝ «առակ կասեք»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «բանտարկյալները»:
^ Բռց.՝ «տանը»:
^ Կամ՝ «ճյուղի»:
^ Կամ՝ «ասորեստանցուն»:
^ Կամ՝ «Նրա ձեռքը պատրաստ է հարվածելու բոլոր ազգերին»:
^ Բռց.՝ «Օձի արմատից»:
^ Բռց.՝ «թռչող կրակոտ օձ»:
^ Բռց.՝ «արմատը»: