Եսայիա 11։1-16
11 Հեսսեի բնից մի շիվ+ դուրս կելնի,+Նրա արմատներից դուրս եկած ընձյուղը+ պտուղ կբերի:
2 Նրա վրա կլինի Եհովայի ոգին՝+Իմաստության+ ու հասկացողության ոգին,Խորհուրդների ու զորության ոգին,+Գիտելիքներ տվող ու Եհովայի հանդեպ վախ ներշնչող ոգին:
3 Եհովայի հանդեպ վախ ունենալը նրան ուրախություն կպատճառի:+
Նա զուտ իր աչքի տեսածով չի դատի,Զուտ իր ականջի լսածով չի խրատի:+
4 Խեղճերին արդարությամբ կդատի,Արդարացիորեն կուղղի մարդկանց՝ ի բարօրություն հեզերի:
Իր բերանից դուրս եկած խոսքով, ասես գավազանով, կհարվածի երկրին,+Իր շնչով* կոչնչացնի անօրենին:+
5 Արդարությունը գոտու պես մեջքին կկապի,Հավատարմությամբ կգոտևորվի:+
6 Գայլը խաղաղ կապրի* գառան հետ,+Ընձառյուծը կպառկի ուլի կողքին:
Հորթը, առյուծը և պարարտ կենդանիները միասին կշրջեն,*+Եվ մի փոքրիկ տղա նրանց կհովվի:
7 Կովն ու արջը միասին կարածեն,Նրանց ձագերը կողք կողքի կպառկեն,Առյուծը հարդ կուտի ցլի պես:+
8 Կաթնակեր երեխան կոբրայի բնի վրա կխաղա,Եվ կաթից կտրված երեխան իր ձեռքը կդնի թունավոր օձի բնին:
9 Եհովայի ողջ սուրբ լեռան վրա նրանք ոչ ոքի չեն վնասի+Եվ ոչ մի չարիք չեն պատճառի,+Քանի որ երկիրը լեցուն կլինի Նրա մասին գիտելիքներով,Ինչպես ծովն է լցված ջրերով:+
10 Այդ օրը Հեսսեի արմատը+ ժողովուրդների համար նշանասյուն կլինի,+Խորհրդի համար ազգերը նրան կդիմեն,*+Եվ նրա բնակավայրը* կփառավորվի:
11 Այդ օրը Եհովան կրկին՝ երկրորդ անգամ, օգնության ձեռք կմեկնի իր ժողովրդից ողջ մնացածներին և նրանց կվերադարձնի Ասորեստանից,+ Եգիպտոսից,+ Պաթուրեսից,+ Քուշից,*+ Էլամից,+ Սենաարից,* Եմաթից ու ծովի կղզիներից:+
12 Նա նշանասյուն կկանգնեցնի ազգերի համար և երկրի չորս ծայրերից կհավաքի Իսրայելի ցիրուցան եղած բնակիչներին+ և Հուդայի ցաքուցրիվ եղած ժողովրդին:+
13 Եփրեմի նախանձից հետք չի մնա,+Հուդայի հանդեպ թշնամանք ցուցաբերողները կվերանան:
Եփրեմը չի նախանձի Հուդային,Եվ Հուդան թշնամանքով չի վերաբերվի Եփրեմին:+
14 Նրանք լեռնալանջերով ցած կսուրան դեպի արևմուտք՝ ընդդեմ փղշտացիների,Միասին կկողոպտեն Արևելքի ժողովրդին:
Եդոմին+ ու Մովաբին+ կտիրանան,Ամմոնացիները նրանց հպատակները կդառնան:+
15 Եհովան Եգիպտոսի ծովի ծոցը* կբաժանի,*+Եփրատի*+ վրա բռունցք կթափահարի
Եվ դրա յոթ վտակները կցամաքեցնի* իր այրող շնչով,*Որ մարդիկ իրենց սանդալներով անցնեն դրա միջով:
16 Նա մի մայրուղի կբացի,+ որ իր ժողովրդից ողջ մնացածները դուրս գան Ասորեստանից,+Ինչպես արեց այն օրը, երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ոգով»:
^ Կամ՝ «ժամանակ առ ժամանակ կապրի»:
^ Կամ հնարավոր է՝ «Հորթն ու առյուծը միասին կարածեն»:
^ Բռց.՝ «հանգրվանը»:
^ Կամ՝ «Ազգերը կփնտրեն նրան»:
^ Կամ՝ «Եթովպիայից»:
^ Այսինքն՝ Բաբելոնից:
^ Բռց.՝ «լեզուն»:
^ Կամ հնարավոր է՝ «կցամաքեցնի»:
^ Բռց.՝ «Գետի»:
^ Կամ հնարավոր է՝ «Եվ այն կբաժանի յոթ վտակների»:
^ Կամ՝ «ոգով»:

