Եսայիա 10։1-34
10 Վա՜յ նրանց, ովքեր վնասաբեր կանոններ են սահմանում,+Ովքեր մարդկանց կեղեքող նորանոր օրենքներ են գրում,
2 Որպեսզի աղքատի դատապահանջը մերժեն,Իմ ժողովրդի միջի խեղճերին արդարադատությունից զրկեն,+Այրիների ունեցվածքը ավար վերցնենԵվ որբերին* կողոպտեն:+
3 Ի՞նչ եք անելու, երբ գա հաշիվ տալու* օրը,+Երբ հեռվից վրա հասնի կործանումը:+
Օգնության համար ո՞ւմ մոտ եք փախչելու,+Ձեր հարստությունը* որտե՞ղ եք թողնելու:
4 Դուք կուչ կգաք մյուս գերիների հետ,Սպանվածների շարքում կլինեք:
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,Նրա ձեռքը մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
5 Նա ասում է. «Ահա Ասորեստանը՝*+ իմ բարկության գավազանը,+Եվ նրա ձեռքի ցուպը, որով բերելու եմ իմ դատապարտությունը:
6 Նրան կուղարկեմ ընդդեմ հավատուրաց ազգի՝+Ընդդեմ իմ բարկությունը բորբոքած ազգի:
Ես կհրամայեմ, որ նա շատ ավար ու թալան վերցնի,Կոխկրտի նրանց, ինչպես փողոցի ցեխը:+
7 Մինչդեռ նրա ուզածը այլ բան է,Նրա սրտում այլ ծրագրեր են.
Նրա սրտի ուզածը ոչ թե մեկ ազգ բնաջնջելն է,Այլ շատ ազգերի ոչնչացնելն է:
8 Նա ասում է. «Չէ՞ որ ինձ ծառայող իշխանները բոլորն էլ թագավորներ են:+
9 Չէ՞ որ Քալնոնը+ նույնն է, ինչ Կարքեմիշը,+Եմաթը՝+ ինչ Արփադը,+Սամարիան՝+ ինչ Դամասկոսը:+
10 Ես նվաճել եմ փուչ աստվածներ պաշտող թագավորությունների,Որոնց կուռքերն ավելի շատ էին, քան Երուսաղեմինն ու Սամարիայինը:+
11 Եվ ինչպես Սամարիայի ու նրա փուչ աստվածների հետ եմ վարվել,Մի՞թե նույն կերպ էլ չեմ վարվի Երուսաղեմի ու նրա կուռքերի հետ»:+
12 Երբ ես՝ Եհովաս, վերջացնեմ իմ ողջ անելիքը Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում, կպատժեմ Ասորեստանի թագավորին նրա սրտի հանդգնության, հպարտության ու մեծամտության համար,+
13 որովհետև նա ասում է.
«Ես դա իմ բազկի զորությամբ կանեմ,Իմ իմաստությամբ կանեմ, քանի որ իմաստուն եմ:
Ժողովուրդների սահմանները կվերացնեմ,+Նրանց գանձերը կթալանեմ,+Զորավորի պես նրանց բնակիչներին ինձ կենթարկեցնեմ:+
14 Եվ ինչպես մի մարդ ձեռքը թռչնի բնին է մեկնում,Այդպես էլ ես ձեռքս ժողովուրդների հարստությանը կգցեմ,Եվ ինչպես լքված ձվերն են հավաքում,Այդպես էլ ես ողջ երկրի վրա ամեն ինչ ինձ կվերցնեմ:
Ոչ ոք թևերը չի թափահարի, բերանը չի բացի, ճիչ չի արձակի»»:
15 Մի՞թե կացինը իրեն վեր կդասի իրենով կտրողից,Կամ սղոցը իրեն բարձր կհամարի իրենով սղոցողից:
Մի՞թե ցուպը+ կարող է տարուբերել նրան, ով բռնում է իրեն,Կամ գավազանը կարո՞ղ է վեր հանել նրան, ով իր պես փայտից չէ:
16 Դրա համար էլ ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Նրա ամրակազմ տղամարդկանց հյուծվածությամբ կպատուհասի,+Նրա փառքը մոխրացնելու համար նա բորբոքուն կրակ կվառի:+
17 Իսրայելի Լույսը+ հուր կդառնա,+Իսրայելի Սուրբը կրակ կդառնաԵվ բոցավառվելով կոչնչացնի Ասորեստանի մոլախոտերն ու փշաթփերը:
18 Իսպառ կվերացնի նրա անտառների ու պարտեզների շքեղությունը,Այն կչքանա, ինչպես մաշվում-գնում է հիվանդ մարդը:+
19 Նրա անտառում այնքան քիչ ծառեր կմնան,Որ նույնիսկ փոքրիկ տղան կկարողանա հաշվել դրանք:
20 Այդ օրը Իսրայելի ժողովրդից մնացածները՝ Հակոբի տան փրկվածները,Էլ չեն ապավինի իրենց հարվածողին,+Այլ կապավինեն Եհովային,Կմնան հավատարիմ Իսրայելի Սրբին:
21 Հզոր Աստծու մոտ միայն մի մնացորդ կվերադառնա՝Հակոբի սերունդներից մնացածները:+
22 Այո՛, ո՛վ Իսրայել, անգամ եթե քո ժողովուրդը ծովի ավազահատիկների չափ շատ լինի,Նրանցից միայն մի փոքր մնացորդ կվերադառնա:+
Վճռված է ձեզ վրա կործանում բերել,+Արդար պատիժը վրա կհասնի ձեզ ինչպես հեղեղ:+
23 Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, վճռել է կործանում բերել:
Այդ վճիռը կիրագործվի ողջ երկրով մեկ:+
24 Ուստի Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, որը գավազանով հարվածում էր քեզ+ և իր ցուպը քո վրա էր բարձրացնում, ինչպես Եգիպտոսը:+
25 Շատ քիչ ժամանակ հետո իմ դատաստանը վերջ կգտնի, և իմ բարկությունը ասորեստանցիների դեմ կուղղվի, որ կործանվեն:+
26 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, նրանց վրա մտրակ կթափահարեմ,+ ինչպես այն ժամանակ, երբ ջախջախեցի Մադիանին Օրեբ ժայռի մոտ:+ Իմ ցուպը դեպի ծովը կմեկնեմ ու վեր կբարձրացնեմ, ինչպես Եգիպտոսի դեմ գործելիս:+
27 Այդ օրը Ասորեստանի դրած բեռը կվերցվի քո ուսերից,+Եվ նրա դրած լուծը կհանվի քո պարանոցից:+
Այդ լուծը կկոտրվի+ շնորհիվ յուղի»:*
28 Ահա նա Այիաթ+ է հասել,Անցել է Մագրոնի միջով,Մաքմասում+ իր ռազմաբեռն է իջեցնում:
29 Նա անցել է ծանծաղուտը,Գեբայում+ է գիշերում:
Ռամայի բնակիչները ահուդողի մեջ են,Սավուղի քաղաքի՝ Գաբաայի բնակիչները+ փախուստի են դիմում:+
30 Աղաղակի՛ր, ճչա՛, ո՛վ Գալլիմի դուստր:*
Ուշադի՛ր, ո՛վ Լայիս:
Օ՜, խե՜ղճ Անաթոթ:+
31 Մադմենայի բնակիչները փախուստի են դիմել,Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում:
32 Հենց այսօր նա կանգ կառնի Նոբում,+Բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը,Այն լեռանը, որտեղ գտնվում է Երուսաղեմը:
33 Ահա ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Սարսափելի ճարճատյունով կկտրի ճյուղերը.+
Կկտրվեն բարձր ծառերը,Կտապալվեն վիթխարի ծառերը:
34 Նա կացնով կկտրի անտառի թավուտները.
Զորավորի ձեռքով կընկնեն Լիբանանի ծառերը:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անհայր երեխաներին»:
^ Կամ՝ «պատժի»:
^ Կամ՝ «փառքը»:
^ Կամ՝ «ասորեստանցին»:
^ Հավանաբար, խոսքը Իսրայելի թագավորներին օծելու յուղի մասին է կամ էլ այնպիսի յուղի, ինչպիսին օգտագործել էին Գեդեոնի 300 ռազմիկները իրենց ջահերի համար:
^ Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է այդ քաղաքին կամ դրա բնակիչներին: