Ելք 30։1-38
30 «Խնկարկության համար մի սեղան պատրաստեք.+ այն պետք է ակացիայի փայտից պատրաստվի:+
2 Սեղանը պետք է քառակուսի լինի՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը պետք է լինի երկու կանգուն:* Սեղանից պետք է եղջյուրներ դուրս գան, որոնք դրա հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+
3 Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները, մաքուր ոսկով պատեք: Դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:
4 Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք եզրազարդի ներքևում: Դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար:
5 Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք:
6 Սեղանը դրեք այն վարագույրի առաջ, որը Վկայության տապանակի+ և դրա վրա դրված կափարիչի կողքին է, որի վերևում ես կհայտնվեմ քեզ:+
7 Ահարոնը+ պետք է անուշահոտ խունկ+ ծխի սեղանի վրա:+ Նա պետք է խունկ ծխի ամեն առավոտ, երբ գա ճրագները նախապատրաստելու:+
8 Ահարոնը պետք է խունկ ծխի նաև մթնշաղին,* երբ վառի ճրագները: Այսպես պետք է կանոնավորաբար խնկարկություն արվի Եհովայի առաջ սերնդեսերունդ:
9 Սեղանի վրա անթույլատրելի խունկ չմատուցեք,+ ոչ էլ ողջակեզ, հացի ընծա կամ ըմպելիքի ընծա:
10 Ահարոնը տարին մեկ անգամ պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյունից ու քսի սեղանի եղջյուրներին՝+ այն մաքրագործելու համար: Այդպես տարին մեկ անգամ պետք է սերնդեսերունդ քավություն արվի սեղանի համար:+ Այն անչափ սուրբ է Եհովայի համար»:
11 Ապա Եհովան ասաց Մովսեսին.
12 «Ամեն անգամ, երբ մարդահամար անեք և հաշվեք իսրայելացի տղամարդկանց,+ թող այդ ժամանակ յուրաքանչյուր ոք իր կյանքի համար փրկագին տա Եհովային: Դա պետք է արվի, որպեսզի երբ հաշվառվեն, նրանց վրա պատուհաս չգա:
13 Ահա թե ինչ պետք է տան բոլոր հաշվառվողները. կես սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է):+ Նվիրաբերությունը, որ պետք է տրվի Եհովային, կես սիկղ արծաթ է:+
14 Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր հաշվառված մարդ պետք է Եհովային տա այս նվիրաբերությունը:+
15 Ձեր կյանքի համար որպես քավություն Եհովային տրվող նվիրաբերությունը պետք է կես սիկղ արծաթ լինի. հարուստը դրանից ավել չպետք է տա, աղքատն էլ՝ դրանից պակաս:
16 Իսրայելացիներից վերցրեք արծաթը, որ պետք է տրվի որպես քավություն, և օգտագործեք հանդիպման վրանում կատարվող ծառայության համար: Այդ արծաթը Եհովային կհիշեցնի իսրայելացիների մասին, և դրանով քավություն կարվի նրանց կյանքի համար»:
17 Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց.
18 «Լվացվելու համար պատրաստեք մի պղնձե ավազան իր պատվանդանով:+ Այն դրեք հանդիպման վրանի ու զոհասեղանի միջև և մեջը ջուր լցրեք:+
19 Ահարոնն ու նրա որդիները պետք է այդ ջրով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը:+
20 Երբ նրանք մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին, որ ծառայեն Եհովային և հրկիզվող ընծա մատուցեն նրան, թող նախապես ջրով լվացվեն, որ չմեռնեն:
21 Նրանք պետք է լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որ չմեռնեն: Սա մնայուն կանոն է Ահարոնի ու նրա որդիների համար սերնդեսերունդ»:+
22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
23 «Վերցրեք ամենաընտիր անուշահոտությունները՝ 500 սիկղ* պինդ զմուռս,* դրա կես չափով՝ 250 սիկղ* քաղցրաբույր դարչին, 250 սիկղ քաղցրաբույր խնկեղեգ
24 և 500 սիկղ կասիա* (այս ամենը՝ սուրբ վայրի կշռաչափով),*+ ինչպես նաև մեկ հիմեն* ձիթապտղի յուղ:
25 Այդ բոլորից պատրաստեք օծման սուրբ յուղ: Այն պետք է պատրաստվի վարպետորեն, ինչպես որ պատրաստում են անուշաբույր խառնուրդները:+ Դա պետք է լինի օծման սուրբ յուղը:
26 Դրանով օծիր հանդիպման վրանը,+ Վկայության տապանակը,
27 սեղանն ու դրա բոլոր պիտույքները, ճրագակալն ու դրա պիտույքները, խնկարկության սեղանը,
28 ողջակեզի զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը:
29 Սրբագործիր* դրանք, որ անչափ սուրբ լինեն:+ Դրանց դիպչողը պետք է սուրբ լինի:+
30 Օծիր Ահարոնին+ ու նրա որդիներին+ և սրբագործիր նրանց, որ ծառայեն ինձ որպես քահանաներ:+
31 Խոսիր իսրայելացիների հետ և ասա. «Սերնդեսերունդ սա՛ պետք է լինի օծման յուղը, որը սուրբ է ինձ համար:+
32 Ուրիշ ոչ մի մարդու մարմնի վրա այն չպետք է քսվի, և այդպիսի բաղադրությամբ ուրիշ ոչինչ չպատրաստեք: Այն սուրբ է և պետք է միշտ սուրբ լինի ձեզ համար:
33 Եթե որևէ մեկը դրա նման քսուք պատրաստի ու քսի քահանա չեղող* մարդու վրա, պետք է վերացվի իր ժողովրդի միջից»»:+
34 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրեք հավասար չափաբաժնով անուշահոտություններ՝+ ստաշխի կաթիլներ, օնիքա,* անուշաբույր քաղբան* ու մաքուր կնդրուկ:*
35 Դրանցից խունկ պատրաստեք՝+ խառնելով դրա բաղադրիչները, ինչպես վարպետներն են անում: Այդ հոտավետ խառնուրդին պետք է աղ ավելացվի,+ և այն պետք է մաքուր ու սուրբ լինի:
36 Դրա մի մասը ծեծելով մանր փոշի դարձրեք, ապա այդ փոշու մի մասը դրեք հանդիպման վրանի մեջ՝ Վկայության տապանակի առաջ, որտեղ ես կհայտնվեմ քեզ: Խունկը պետք է ձեզ համար անչափ սուրբ լինի:
37 Ձեզ համար այսպիսի բաղադրությամբ խունկ չպատրաստեք:+ Դուք պետք է այն դիտեք որպես Եհովայի աչքին սուրբ մի բան:
38 Ով որ դրա նման խունկ պատրաստի դրա բույրը վայելելու համար, պետք է վերացվի իր ժողովրդի միջից»:
Ծանոթագրություններ
^ Խնկարկության սեղանի չափսերը՝ մոտ 44,5 × 44,5 × 89 սմ: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
^ Մոտ 5,7 գ: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
^ Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
^ Թանկարժեք, անուշաբույր խեժ:
^ Մոտ 2,9 կգ:
^ Մոտ 5,7 կգ:
^ Անուշաբույր բուսանյութ, որը ստանում էին դարչնենիների ցեղի ծառատեսակից:
^ Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
^ Մոտ 3,67 լ: Տես հավելված Բ14:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:
^ Սա անհայտ ծագման բաղադրամաս է: Հնարավոր է՝ այն ստացել են որոշ անուշաբույր բույսերից կամ որոշ խեցիավոր փափկամարմիններից:
^ Բուսական ծագում ունեցող խեժ:
^ Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ: