Ելք 11։1-10
11 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ եմ բերելու փարավոնի ու Եգիպտոսի վրա: Դրանից հետո նա կթողնի ձեզ գնալ այստեղից:+ Եվ ոչ թե պարզապես կթողնի, այլ կվռնդի:+
2 Իսրայելի ժողովրդին ասա, որ յուրաքանչյուր տղամարդ և կին իր հարևանից արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի»:+
3 (Եհովան այնպես արեց, որ եգիպտացիները բարեհաճ լինեն ժողովրդի հանդեպ: Մովսեսն ինքն էլ անվանի մարդ էր դարձել Եգիպտոսում՝ փարավոնի ծառաների և ժողովրդի մեջ):
4 Մովսեսն ասաց փարավոնին. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մոտավորապես կեսգիշերին ես կանցնեմ Եգիպտոսի միջով,+
5 և Եգիպտոսի ամեն առաջնեկ կմեռնի՝+ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև երկանքով* աղացող աղախնի առաջնեկը, ինչպես նաև անասունների բոլոր առաջնեկները:+
6 Եվ ամբողջ Եգիպտոսում մեծ ողբ կբարձրանա, որի նմանը երբեք չի եղել, ոչ էլ երբևէ կլինի:+
7 Իսկ իսրայելացիներին և նրանց անասուններին ոչ մի վնաս չի լինի, անգամ շուն չի հաչի նրանց վրա, որպեսզի դուք իմանաք, որ Եհովան կարող է տարբերություն դնել եգիպտացիների ու իսրայելացիների միջև»:+
8 Քո բոլոր ծառաները կգան ինձ մոտ, ծնկի գալով՝ մինչև գետին կխոնարհվեն ու կասեն. «Գնացե՛ք դու և քեզ հետևող ողջ ժողովուրդը»:+ Ու դրանից հետո ես կգնամ»: Դա ասելով՝ նա խիստ բարկացած դուրս եկավ փարավոնի մոտից:
9 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնը չի լսի ձեզ:+ Այդպես կլինի, որպեսզի ես ավելի շատ հրաշքներ անեմ Եգիպտոսում»:+
10 Մովսեսն ու Ահարոնը այդքան հրաշքներ էին արել փարավոնի առաջ,+ բայց Եհովան թողել էր, որ փարավոնի սիրտը համառ դառնա, այնպես որ նա թույլ չտվեց իսրայելացիներին գնալ իր երկրից:+
Ծանոթագրություններ
^ Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց: