Եզրաս 2։1-70
2 Սրանք են մարզի* բնակիչները, որոնք վերադարձան Բաբելոնի գերությունից,+ ուր Բաբելոնի+ Նաբուգոդոնոսոր թագավորը գերի էր տարել հրեաներին: Այդ մարդիկ վերադարձան Երուսաղեմ և Հուդա, ամեն մեկը՝ իր քաղաք:+
2 Նրանք եկան Զորաբաբելի,+ Հեսուայի,+ Նեեմիայի, Սարայիայի, Ռեիլիայի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարի, Բագուեի, Ռեումի և Բաանահի առաջնորդության ներքո:
Ահա թե որքան էր վերադարձած իսրայելացի տղամարդկանց թիվը.+
3 Փարոսի որդիները* 2 172 հոգի էին,
4 Սափատիայի որդիները՝ 372,
5 Արահի որդիները՝+ 775,
6 Փաաթ-Մովաբից+ սերած Հեսուայի և Հովաբի որդիները՝ 2 812,
7 Էլամի որդիները՝+ 1 254,
8 Զաթուի որդիները՝+ 945,
9 Զաքքայի որդիները՝ 760,
10 Բանիի* որդիները՝ 642,
11 Բեբայիի որդիները՝ 623,
12 Ազգադի որդիները՝ 1 222,
13 Ադոնիկամի որդիները՝ 666,
14 Բագուեի որդիները՝ 2 056,
15 Ադինի որդիները՝ 454,
16 Եզեկիայից սերած Ատերի* որդիները՝ 98,
17 Բեսեեի որդիները՝ 323,
18 Հորայի* որդիները՝ 112,
19 Հասումի որդիները՝+ 223,
20 Գիբարի* որդիները՝* 95,
21 Բեթլեհեմի բնակիչները՝ 123,
22 Նետոֆայի բնակիչները՝ 56,
23 Անաթոթի+ բնակիչները՝ 128,
24 Ազամոթի բնակիչները՝ 42,
25 Կարիաթարիմի, Կեֆիրայի և Բեերոթի բնակիչները՝ 743,
26 Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ 621,
27 Մաքմասի բնակիչները՝ 122,
28 Բեթելի ու Գայիի բնակիչները՝+ 223,
29 Նաբավի բնակիչները՝+ 52,
30 Մակեբիսի բնակիչները՝* 156,
31 մյուս Էլամի որդիները՝ 1 254,
32 Հարիմի որդիները՝ 320,
33 Լոդի, Ադիդի և Օնոյի բնակիչները՝ 725,
34 Երիքովի բնակիչները՝ 345,
35 Սենաայի բնակիչները՝* 3 630:
36 Ահա թե որքան էր քահանաների թիվը.+ Հեսուայի+ տոհմից Հեդայիայի+ որդիները 973 հոգի էին,
37 Եմմերի+ որդիները՝ 1 052,
38 Փասուրի որդիները՝+ 1 247,
39 Հարիմի+ որդիները՝ 1 017:
40 Ահա թե որքան էր ղևտացիների թիվը.+ Օդավիայից սերած Հեսուայի և Կադմիելի որդիները+ 74 հոգի էին:
41 Երգիչները՝+ Ասափի+ որդիները, 128 հոգի էին:
42 Դռնապանները՝*+ Սեղումի որդիները, Ատերի որդիները, Տելմոնի+ որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները և Սուբայի որդիները, բոլորը միասին 139 հոգի էին:
43 Տաճարի սպասավորներից*+ վերադարձան Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները,
44 Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները,
45 Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները,
46 Ագաբի որդիները, Սալամեի որդիները, Հանանի որդիները,
47 Գեդդելի որդիները, Գաարի որդիները, Ռեայիայի որդիները,
48 Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները,
49 Օզայի որդիները, Փասեի որդիները, Բասիի որդիները,
50 Ասենայի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուսիմի որդիները,
51 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները,
52 Բազլութի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները,
53 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները,
54 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները:
55 Սողոմոնի ծառաների որդիներից վերադարձան Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարուդայի որդիները,+
56 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները,
57 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները:
58 Տաճարի սպասավորները և Սողոմոնի ծառաների որդիները բոլորը միասին 392 հոգի էին:
59 Ահա թե ովքեր էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից եկողները, որոնք, սակայն, չկարողացան փաստել, որ իրենք կամ իրենց նահապետական տունը իսրայելական ծագում ունեն.+
60 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները և Նեկոդայի որդիները, որոնք ընդհանուր 652 հոգի էին,
61 իսկ քահանաների որդիներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները և Բերզելիի որդիները (Բերզելին ամուսնացել էր գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից մեկի հետ և վերցրել նրանց տոհմի անունը):
62 Նրանք փնտրեցին իրենց տոհմագրական մատյանները, որ հաստատեն իրենց ծագումը, բայց չգտան, ուստի քահանայական ծառայության համար անհամապատասխան համարվեցին:*+
63 Կառավարիչը* նրանց ասաց, որ չեն կարող ուտել ամենասուրբ բաներից,+ մինչև որ չլինի քահանա, ով կկարողանա ուրիմով և թումիմով*+ հարցում անել:
64 Վերադարձածների* ընդհանուր թիվը 42 360 էր՝+
65 չհաշված նրանց ստրուկներին (տղամարդ թե կին), որ 7 337 հոգի էին, և երգիչներին ու երգչուհիներին, որ 200 հոգի էին:
66 Ձիերը 736-ն էին, ջորիները՝ 245,
67 ուղտերը՝ 435, էշերը՝ 6 720:
68 Գալով Երուսաղեմ ու հասնելով այն տեղը, որտեղ Եհովայի տունն էր՝ նահապետական տների գլուխներից ոմանք կամավոր ընծաներ+ տվեցին ճշմարիտ Աստծու տան համար, որ այն վերակառուցվի նույն տեղում:+
69 Ամենքը տվեցին, ինչքան կարող էին. ընդհանուր հաշվով՝ 61 000 ոսկե դրախմա,* 5 000 արծաթե մնաս*+ և 100 երկար զգեստ՝ քահանաների համար:
70 Քահանաները, ղևտացիները, երգիչները, դռնապանները, տաճարի սպասավորներն ու մնացած ժողովուրդը բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում: Եվ այսպես՝ բոլոր իսրայելացիները բնակվեցին իրենց քաղաքներում:+
Ծանոթագրություններ
^ Հնարավոր է՝ խոսքը Բաբելոնի կամ Հուդայի մարզի մասին է:
^ Այս գլխում «որդիներ» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:
^ Նեեմիա 7:15-ում՝ Բանուի:
^ Կամ հնարավոր է՝ «Ատերից սերած Եզեկիայի»:
^ Նեեմիա 7:24-ում՝ Արիֆ:
^ Նեեմիա 7:25-ում՝ Գաբաոն:
^ Կամ հնարավոր է՝ «Գիբարի բնակիչները»:
^ Կամ հնարավոր է՝ «Մակեբիսի որդիները»:
^ Կամ հնարավոր է՝ «Սենաայի որդիները»:
^ Բռց.՝ «Դռնապանների որդիները»:
^ Կամ՝ «Նաթանայիմներից»: Բռց.՝ «Տրվածներից»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:
^ Կամ՝ «նրանք՝ որպես անմաքուրներ, հեռացվեցին քահանայական ծառայությունից»:
^ Կամ՝ «Թարսաթան», «Աթարսաթան»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:
^ Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
^ Բռց.՝ «Ժողովի»:
^ Մոտ 512,4 կգ: Որպես կանոն, դրախման հավասար էր պարսկական ոսկե դարիկին, որը կշռում էր մոտ 8,4 գ: Սա Հուն. Գրվածքներում հիշատակված դրախման չէ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 2,9 տ: Եբր. Գրվածքներում հիշատակված մնասը կշռում էր մոտ 570 գ: Սա Հուն. Գրվածքներում հիշատակված մնասը չէ: Տես հավելված Բ14: