Դանիել 4։1-37

  • Նաբուգոդոնոսոր թագավորը ընդունում է Աստծու իշխանությունը (1-3)

  • Ծառի մասին թագավորի երազը (4-18)

    • Յոթ ժամանակ պետք է անցնի (16)

    • Մարդկության վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում (17)

  • Դանիելը տալիս է երազի մեկնությունը (19-27)

  • Երազի կատարումը թագավորի վրա (28-36)

    • Թագավորը յոթ ժամանակով խելքը կորցնում է (32, 33)

  • Թագավորը մեծարում է երկնքի Աստծուն (37)

4  «Նաբուգոդոնոսոր թագավորի խոսքը՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որոնք խոսում են տարբեր լեզուներով և բնակվում են ամբողջ երկրի վրա: Թող ձեր խաղաղությունն առատ լինի:  Ցանկանում եմ հայտնել այն նշանների ու հրաշքների մասին, որոնք Բարձրյալ Աստվածն արել է ինձ համար:  Որքա՜ն մեծ են նրա նշանները, և որքա՜ն զորավոր են նրա հրաշքները: Նրա թագավորությունը հավիտենական է, նրա իշխանությունը՝ հարատև:*+  Ես՝ Նաբուգոդոնոսորս, հանգիստ ապրում էի իմ տանը՝ իմ պալատում, և ամեն բան լավ էր:  Բայց մի անգամ, երբ անկողնումս պառկած էի, ահազդու երազ տեսա. պատկերներ ու տեսիլքներ երևացին ինձ, որոնց պատճառով սարսափեցի:+  Ուստի կարգադրեցի ինձ մոտ բերել Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի հայտնեն երազի մեկնությունը:+  Մոգությամբ զբաղվող քրմերը, ոգի կանչողները, քաղդեացիներն* ու աստղագուշակները+ եկան ինձ մոտ: Ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք չկարողացան մեկնել այն:+  Ի վերջո իմ առաջ ներկայացավ Դանիելը, որն իմ աստծու անունով+ Բաղդասասար է կոչվում,+ և որի մեջ սուրբ աստվածների ոգին է,+ ու ես նրան պատմեցի երազը:  «Ո՛վ Բաղդասասար, մոգությամբ զբաղվող քրմերի պե՛տ,+ ես լավ գիտեմ, որ սուրբ աստվածների ոգին է քո մեջ,+ և չկա մի գաղտնիք, որ չկարողանաս բացահայտել,+ ուստի բացատրիր ինձ իմ տեսած երազը՝ մեկնիր այն: 10  Երբ անկողնումս քնած էի, տեսիլքներ տեսա: Երկրի մեջտեղում մի ծառ+ էր կանգնած, որն անչափ բարձր էր:+ 11  Ծառը մեծացավ ու հզոր դարձավ: Դրա գագաթը հասավ երկնքին, և այն տեսանելի էր երկրի բոլոր ծայրերից: 12  Ծառի սաղարթը գեղեցիկ էր, իսկ պտուղն այնքան առատ, որ բոլորը կարող էին օգտվել դրանից: Դրա տակ գազանները հովանի էին գտնում, թռչունները բնակվում էին դրա ճյուղերի վրա, և բոլոր արարածները սնվում էին դրա պտուղներից: 13  Ապա տեսիլքում տեսա, որ երկնքից մի պահապան՝ մի սուրբ պատգամաբեր էր իջնում:+ 14  Նա բարձրաձայն ասաց. «Կտրե՛ք ծառը,+ հատե՛ք դրա ճյուղերը, թա՛փ տվեք սաղարթը և ցիրուցա՛ն արեք պտուղները: Թող գազանները փախչեն դրա տակից, և թռչունները թռչեն ճյուղերի վրայից: 15  Սակայն կոճղը արմատների հետ հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, և թող այն դաշտի խոտերի մեջ մնա: Թող այն երկնքի ցողով թրջվի և գազանների հետ բնակվի երկրի բուսականության մեջ:+ 16  Թող դրա մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով, և այդպես թող յոթ ժամանակ+ անցնի:+ 17  Սա հրամայել են պահապանները,+ և վճիռը հռչակել են սրբերը, որպեսզի ապրողներն իմանան, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում,+ և որ նա այն տալիս է նրան, ում ուզում է, նույնիսկ մարդկանցից ամենաաննշանին»: 18  Սա էր իմ՝ Նաբուգոդոնոսոր թագավորիս տեսած երազը: Այժմ ո՛վ Բաղդասասար, հայտնիր դրա մեկնությունը, քանի որ իմ թագավորության մյուս բոլոր իմաստունները չեն կարողանում դա անել,+ բայց դու կարող ես, որովհետև սուրբ աստվածների ոգին է քո մեջ»: 19  Այդ ժամանակ Դանիելը, որին Բաղդասասար էին կոչում,+ մի պահ տագնապեց, և նրա մտքերը վախեցրին նրան: Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, թող երազն ու դրա մեկնությունը չվախեցնեն քեզ»: Բաղդասասարը պատասխանեց. «Ո՛վ իմ տեր, թող այդ երազը քեզ ատողների վրա կատարվի, և դրա մեկնությունը՝ քո թշնամիների: 20  Քո տեսած ծառը, որը մեծացավ, հզոր դարձավ, և որի գագաթը հասավ երկնքին ու տեսանելի դարձավ երկրի բոլոր ծայրերից,+ 21  որի սաղարթը գեղեցիկ էր, և պտուղն այնքան առատ, որ բոլորը կարող էին օգտվել դրանից, որի տակ ապրում էին գազանները, և որի ճյուղերի վրա բնակվում էին թռչունները,+ 22  դու ես, ո՛վ թագավոր, որովհետև դու զորեղ ու հզոր դարձար, քո վսեմությունը երկինք հասավ,+ ու քո իշխանությունը՝ մինչև երկրի ծայրերը:+ 23  Հետո թագավորը տեսավ երկնքից իջնող մի պահապանի՝ սուրբ+ պատգամաբերի, որն ասում էր. «Կտրե՛ք ծառն ու ոչնչացրեք այն, սակայն կոճղը արմատների հետ հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, և թող այն դաշտի խոտերի մեջ մնա: Թող այն երկնքի ցողով թրջվի և գազանների հետ բնակվի երկրի բուսականության մեջ, մինչև որ յոթ ժամանակ անցնի»:+ 24  Ահա մեկնությունը, ո՛վ թագավոր: Դա Բարձրյալի վճիռն է, որը պետք է իրագործվի իմ տեր թագավորի նկատմամբ: 25  Քեզ կվռնդեն ու կհեռացնեն մարդկանցից, և դու գազանների հետ կբնակվես: Քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին, և դու կթրջվես երկնքի ցողով:+ Յոթ ժամանակ+ կանցնի,+ ու դու կիմանաս, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում, և նա այն տալիս է նրան, ում ուզում է:+ 26  Բայց քանի որ ասվել է կոճղը արմատների հետ թողնել,+ թագավորությունը նորից քոնը կլինի, երբ հասկանաս, որ երկինքն է իշխում: 27  Ուստի ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդն ընդունելի լինի քեզ. դադարիր մեղք գործելուց և արա այն, ինչը ճիշտ է, այլևս անարդար մի վարվիր ու աղքատների հանդեպ գթասիրտ եղիր: Այդ դեպքում գուցե քո բարեկեցիկ կյանքը երկարի»»:+ 28  Նաբուգոդոնոսոր թագավորի հետ հենց այդպես էլ եղավ: 29  Տասներկու ամիս անց թագավորը Բաբելոնում ման էր գալիս իր արքայական պալատի տանիքի վրա: 30  Նա ասաց. «Ահա՛ մեծ Բաբելոնը, որը ես կառուցել եմ որպես թագավորանիստ քաղաք: Այն իմ ուժով ու զորությամբ եմ կառուցել ի փառս իմ մեծության»: 31  Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր թագավոր, լսիր, թե քեզ ինչ է ասվում. «Թագավորությունը վերցվել է քեզնից:+ 32  Քեզ կվռնդեն ու կհեռացնեն մարդկանցից: Դու գազանների հետ կբնակվես, ու քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին: Յոթ ժամանակ կանցնի, և դու կիմանաս, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը պատկանում է Բարձրյալին, և նա այն տալիս է նրան, ում ուզում է»»:+ 33  Հենց նույն պահին այդ խոսքերը կատարվեցին. Նաբուգոդոնոսորը հեռացվեց մարդկանցից և սկսեց ցլերի պես բուսականություն ուտել: Նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում: Նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես:+ 34  «Երբ ժամանակը լրացավ,+ ես՝ Նաբուգոդոնոսորս, նայեցի երկինք, և հասկացողությունս հետ դարձավ: Ես փառաբանեցի Բարձրյալին՝ նրան, ով հավիտյան է ապրում, գովաբանեցի ու փառք տվեցի, քանի որ նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը հարատև է:+ 35  Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են նրա համեմատ: Նա երկնքի զորքի ու երկրի բնակիչների հետ վարվում է այնպես, ինչպես կամենում է, և չկա մեկը, որ կարողանա կանգնեցնել նրան+ կամ ասել. «Ի՞նչ ես անում»:+ 36  Այդ ժամանակ հասկացողությունս հետ դարձավ, և ես կրկին ունեցա արքայական փառք, մեծություն ու շքեղություն:+ Իմ բարձրաստիճան պալատականներն ու մեծամեծները նորից սկսեցին խորհրդակցել ինձ հետ: Ես կրկին սկսեցի իշխել թագավորությանս վրա և էլ ավելի հզոր դարձա: 37  Այժմ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում ու փառաբանում եմ երկնքի Թագավորին,+ քանի որ այն, ինչ նա անում է, ճիշտ է ու արդար,+ և նա կարող է խոնարհեցնել հպարտներին»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սերնդեսերունդ»:
Այսպես էր կոչվում այն խմբավորումը, որը զբաղվում էր գուշակությամբ: