Առակներ 4։1-27

  • Հոր իմաստուն խորհուրդները (1-27)

    • Ձեռք բեր ամենակարևոր բանը՝ իմաստություն (7)

    • Հեռու մնա չար մարդկանց ճանապարհից (14, 15)

    • Արդարների ճանապարհը ավելի է պայծառանում (18)

    • Պահպանիր քո սիրտը (23)

4  Որդինե՛րս, լսեք հոր խրատը+ և ուշադրություն դարձրեք դրան,Որպեսզի հասկացողություն ձեռք բերեք,  2  Քանի որ ես ձեզ օգտակար խորհուրդներ եմ տալու: Մի՛ մերժեք իմ սովորեցրածները:*+  3  Ես լավ որդի եմ եղել հորս համար,+Մորս սիրելի որդին:+  4  Հայրս սովորեցնում էր ինձ՝ ասելով. «Սրտումդ ամուր պահիր իմ խոսքերը:+ Հնազանդվիր իմ պատվիրաններին ու երկար ապրիր:+  5  Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն:+ Մի՛ մոռացիր իմ ասածներն ու մի՛ շեղվիր դրանցից:  6  Մի՛ մերժիր իմաստությունը, և այն կպահպանի քեզ: Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ:  7  Իմաստությունը ամենակարևոր բանն է,+ ուստի ձեռք բեր այն: Եվ ինչ էլ որ ձեռք բերես, նաև հասկացողություն ձեռք բեր:+  8  Բարձր գնահատիր իմաստությունը, և այն կբարձրացնի քեզ:+ Այն պատիվ կբերի քեզ, եթե փարվես նրան:+  9  Այն քո գլխին սքանչելի պսակ կդնիՈւ քեզ գեղեցկության թագով կզարդարի»: 10  Լսիր, որդի՛ս, և ընդունիր իմ խոսքերըՈւ երկար կյանք կունենաս:+ 11  Քեզ կսովորեցնեմ իմաստության ուղին+Եվ կտանեմ ուղղամտության ճանապարհներով:+ 12  Երբ քայլես, ոտքդ քարին չի դիպչի,Ու եթե վազես, չես սայթաքի: 13  Պինդ բռնիր խրատը, բաց մի՛ թող+ և պահպանիր,Քանի որ այն քո կյանքն է:+ 14  Մեղավոր մարդկանց ճամփին ոտք մի՛ դիրԵվ չարերի ուղիով մի՛ քայլիր:+ 15  Հեռո՛ւ մնա այդ ճանապարհից և դրանով մի՛ գնա.+ Շրջանցիր այն և կողքով անցիր,+ 16  Որովհետև այդ մարդիկ մինչև չար բան չեն անում, չեն քնում,Նրանց քունը չի տանում, մինչև մեկին չեն վնասում: 17  Չարագործությունը նրանց հացն է,Եվ բռնությունը՝ նրանց գինին: 18  Սակայն արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է,Որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում:+ 19  Մեղավորների ճանապարհը խավար է. Նրանք չեն իմանում, թե ինչին են բախվում ու սայթաքում: 20  Որդի՛ս, ականջ դիր իմ խոսքերինԵվ ուշադրություն դարձրու իմ ասածներին: 21  Մի՛ մոռացիր դրանք,Այլ սրտիդ խորքում պահիր,+ 22  Որովհետև այդ խոսքերը կյանք են դրանք գտնողների համար+Եվ առողջություն՝ նրանց ողջ մարմնի համար: 23  Ամեն ինչից առավել քո սիրտը պահպանիր,+Որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները:* 24  Հեռացրու քեզնից անազնիվ խոսքերը,+Եվ շուրթերդ թող սուտ բաներ չխոսեն: 25  Թող աչքերդ ուղիղ առաջ նայեն,Եվ հայացքդ ուղղված լինի քո դիմաց:+ 26  Հարթիր* քո ուղին,+Եվ քո բոլոր ճանապարհները ապահով կլինեն: 27  Աջ կամ ձախ մի՛ շեղվիր:+ Հեռո՛ւ մնա չար բաներից:

Ծանոթագրություններ

^ Կամ՝ «օրենքը»:
^ Կամ՝ «Որովհետև կյանքդ դրանից է կախված»:
^ Կամ հնարավոր է՝ «Ուշադիր քննիր»: