Առակներ 18։1-24

  • Մեկուսացող մարդը եսասեր է և իմաստուն չէ (1)

  • Եհովայի անունը ամուր աշտարակ է (10)

  • Հարստությունը թվացյալ պաշտպանություն է (11)

  • Երկու կողմերին լսելը իմաստուն է (17)

  • Կա ընկեր, որ եղբորից էլ նվիրված է (24)

18  Մեկուսանալով մարդն իր եսասիրական ցանկությունների վրա է կենտրոնանում. Նա մերժում է իմաստությունը:   Հիմարը չի ուզում որևէ բան հասկանալ,Նրան միայն դուր է գալիս ասել այն, ինչ մտածում է:+   Երբ չարագործը գալիս է, արհամարհանք էլ է գալիս,Եվ որտեղ անպատվություն կա, կա նաև խայտառակություն:+   Մարդու խոսքերը խոր ջրեր են:+ Իմաստության աղբյուրը առատահոս վտակ է:   Չարագործի կողմը բռնելը+Կամ արդարին արդարադատությունից զրկելը լավ չէ:+   Հիմարի խոսքերը վեճ են հրահրում,+Եվ նրա լեզուն իրեն ծեծելու առիթ է տալիս:+   Հիմարի խոսքերը իր կործանումն են,+Եվ նրա լեզուն որոգայթ է իր համար:   Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,+Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+   Ծույլ աշխատողը ավերողի եղբայրն է:+ 10  Եհովայի անունը ամուր աշտարակ է:+ Այնտեղ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում:*+ 11  Հարուստի ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է: Նրա երևակայության մեջ այն բարձր պարիսպ է:+ 12  Անկումից առաջ մարդու սիրտը հպարտանում է,+Իսկ փառքին խոնարհությունն է նախորդում:+ 13  Առանց լսելու պատասխան տալըԱնմիտ է և նվաստացուցիչ:+ 14  Մարդու ոգին ամրացնում է նրան հիվանդության ժամանակ,+Բայց եթե ոգին խոցված է, ո՞վ կարող է դիմանալ:*+ 15  Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում,+Իմաստունների ականջը գիտելիք է փնտրում: 16  Մարդու տված նվերը լայն դուռ է բացում իր առաջ:+ Այն մեծամեծների մոտ մտնելու հնարավորություն է տալիս: 17  Ով դատարանում առաջինն է խոսում, նա ճիշտ է թվում,+Մինչև որ չի գալիս մյուս կողմը և հարցաքննում նրան:+ 18  Վիճակ գցելը դադարեցնում է վիճաբանությունները+Եվ հարթում է զորեղ հակառակորդների միջև եղած տարաձայնությունը: 19  Այն եղբայրը, որին վիրավորել են, ամուր քաղաքից ավելի անառիկ է,+Եվ կան վեճեր, որոնք ամրոցի դարպասների նիգերի* են նման:+ 20  Մարդն իր խոսքերի պտուղներով կլցնի իր ստամոքսը,+Նա կկշտանա իր ասածներով: 21  Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են:+ Ով սիրում է խոսել, իր խոսքերի պտուղը կուտի:+ 22  Նա, ով լավ կին է գտել, գանձ է գտել+Ու Եհովայի բարեհաճությունն է վայելում:+ 23  Աղքատը աղաչելով է խոսում,Բայց հարուստը կոպիտ է պատասխանում: 24  Կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց հոշոտելու,+Բայց կա ընկեր, որ եղբորից էլ նվիրված է:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վեր է բարձրանում»: Այսինքն՝ անհասանելի է դառնում և ապահով լինում:
Կամ՝ «Բայց եթե մարդը հուսալքված է, կարո՞ղ է դիմանալ»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար: