Ամբակում 3։1-19
3 Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը.
2 Ո՛վ Եհովա, ես լսել եմ քո գործերի մասին
Եվ ակնածանքով եմ լցվել, ո՛վ Եհովա:
Տարիների ընթացքում* նորից զորավոր գործեր արա,Տարիների ընթացքում* հայտնի դարձրու դրանք:
Բարկությունդ թափելիս գթասրտություն ցուցաբերիր:*+
3 Աստված եկավ Թեմանից,Սուրբը՝ Փառան լեռից:+ (Սելա)*
Նրա վեհությունը ծածկեց երկինքը,+Եվ երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ:
4 Նրա պայծառությունը լույսի պես էր,+Երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից,Որի մեջ թաքցված էր նրա զորությունը:
5 Նրա առաջից համաճարակն էր գնում,+Իսկ ոտքերի հետևից՝ այրող տենդը:
6 Նա կանգ առավ ու ցնցեց երկիրը:+
Նրա մի հայացքից ազգերը վախից վեր թռան:+
Հավերժական լեռները փշուր-փշուր եղան,Դարավոր բլուրները խոնարհվեցին.+
Հնուց ի վեր այսպիսին են նրա ճանապարհները:
7 Քուշանի վրաններում տագնապ տեսա:
Մադիանի վրանի պաստառները դողացին:+
8 Մի՞թե գետերի վրա ես զայրացել, ո՛վ Եհովա,Մի՞թե գետերի դեմ է բորբոքվել բարկությունդ,Կամ մի՞թե ծովի հանդեպ ես ցասումով լցվել:+
Դու հեծար ձիերդ,+Քո կառքերը հաղթանակեցին:*+
9 Քո աղեղը մերկացված է,Երդման համաձայն՝ զենքերը* պատրաստ են գործի դրվելու:* (Սելա)
Դու երկիրը բաժանեցիր գետերով:
10 Լեռները տեսան քեզ և ցավից կծկվեցին:+
Հեղեղ թափվեց ու անցավ երկրով,Ջրերն անդունդից ոռնացին+
Եվ վեր բարձրացրին իրենց ձեռքերը:
11 Արևն ու լուսինը մնացին իրենց վեհաշուք բնակատեղում,+Լույսի պես ցոլացող քո նետերը արձակվեցին,+Նիզակդ կայծակի պես փայլատակեց:
12 Բարկությամբ անցար երկրով մեկ,Զայրույթով տրորեցիր* ազգերին:
13 Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո օծյալին փրկելու համար:
Չարագործի տան գլխավորին* ջախջախեցիր:
Կտուրից* մինչև հիմք տունը քարուքանդ եղավ: (Սելա)
14 Իր իսկ զենքերով* դու խոցեցիր նրա ռազմիկների գլուխը,Երբ փոթորկի պես վրա հասան՝ ինձ ցիրուցան անելու:
Նրանք ցնծում էին այն մտքից, որ գաղտնի խժռելու էին կեղեքվածին:
15 Քո ձիերով դու անցար ծովի միջով,Լայնարձակ ջրերի մեծ ալիքների միջով:
16 Երբ այս ամենը լսեցի, մարմնովս սարսուռ անցավ:*
Լսածիցս շուրթերս դողացին,Ոսկորներիս մեջ փտություն մտավ,+Ոտքերս երերացին:
Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան,+Քանի որ այն գալու է այն ժողովրդի վրա, որը հարձակվելու է մեզ վրա:
17 Նույնիսկ եթե թզենին չծաղկի,Ու խաղողենու վրա պտուղ չլինի,Նույնիսկ եթե ձիթենին բերք չտա,Եվ արտերը՝* կերակուր,Նույնիսկ եթե փարախներում ոչխար չմնա,Եվ ախոռներում նախիր չլինի,
18 Միևնույն է, ես կցնծամ Եհովայով,Կուրախանամ իմ փրկության Աստծով:+
19 Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է.+
Նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնիԵվ ինձ բարձր տեղերով կքայլեցնի:+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «Մեր ժամանակներում»:
^ Կամ հնարավոր է՝ «Մեր ժամանակներում»:
^ Կամ՝ «Մեր անհանգիստ ժամանակներում հիշիր քո գթասրտության մասին»:
^ Կամ՝ «փրկություն բերեցին»:
^ Կամ հնարավոր է՝ «աղեղները»:
^ Կամ հնարավոր է՝ «Ցեղերը երդումներ են տվել»:
^ Բռց.՝ «կալսեցիր»:
^ Բռց.՝ «գլխին»:
^ Բռց.՝ «Պարանոցից»:
^ Բռց.՝ «գավազաններով»:
^ Բռց.՝ «որովայնս դողաց»:
^ Կամ՝ «դարավանդները»: