Ամբակում 2։1-20
2 Ես իմ պահակակետում կանգնած կմնամ,+Բերդապատնեշի վրա կմնամ և կսպասեմ,*Որ տեսնեմ, թե նա ինչ է ասելու իմ միջոցով,Ու թե ինչ պատասխանեմ, երբ նախատվեմ:
2 Եհովան պատասխանեց ինձ.
«Գրի՛ առ այս տեսիլքը և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր,+Որպեսզի բարձրաձայն ընթերցողը կարողանա հեշտությամբ կարդալ:+
3 Որովհետև տեսիլքը սահմանված ժամանակին է կատարվելու.
Այն սրընթաց մոտենում է իր ավարտին* և սուտ չի լինի:
Նույնիսկ եթե հապաղի,* սպասի՛ր,*+Որովհետև այն անպատճառ կկատարվի,Չի ուշանա:
4 Նայիր նրան, ով հպարտ է,Նա ազնիվ չէ իր սրտում:
Բայց արդարն իր հավատարմության* շնորհիվ կապրի:+
5 Եվ, ինչ խոսք, քանի որ գինին նենգ է,Մեծամիտ մարդը չի հասնի իր նպատակին:
Նա իր ախորժակը* մեծացրել է գերեզմանի* պես.
Նա նման է մահվան ու չի կշտանում,Իր համար ժողովում է բոլոր ազգերինԵվ հավաքում բոլոր ժողովուրդներին:+
6 Բայց մի՞թե նրանք բոլորը ծաղրանքով չեն խոսի նրա մասին՝ առակներով, ակնարկներով և հանելուկներով:+
Նրանք կասեն.
«Վա՜յ նրան, ով շատացնում է այն, ինչ իրենը չէ,Եվ իրեն ավելի մեծ պարտքերի տակ է գցում:
Մինչև ե՞րբ:
7 Մի՞թե քո պարտատերերը հանկարծակի վեր չեն կենա:
Նրանք կարթնանան, քեզ ուժգին կցնցենՈւ կկողոպտեն:+
8 Դու շատ ազգերի կողոպտեցիր,Ուստի մյուս բոլոր ժողովուրդներն էլ քեզ կկողոպտեն,+Քանի որ մարդկանց արյուն թափեցիրԵվ դաժանությամբ վարվեցիր երկրի,Քաղաքների ու դրանց բնակիչների հետ:+
9 Վա՜յ նրան, ով չար ճանապարհով է իր տուն եկամուտ բերում,Որպեսզի իր բույնը բարձր տեղում դնիԵվ ազատվի աղետից:
10 Քո դավադրություններով ամոթանք ես բերել տանդ վրա:
Շատ ժողովուրդների բնաջնջելով՝ ինքդ քո դեմ մեղք ես գործում:+
11 Քարը կաղաղակի պատի միջից,Եվ տանիքից գերանը կպատասխանի նրան:
12 Վա՜յ նրան, ով արյունով է քաղաք շինումԵվ անարդարությամբ է այն հիմնում:
13 Մի՞թե Զորքերի տեր Եհովայից չէ,Որ ժողովուրդները տքնաջան աշխատելու են մի բանի համար,Ինչը հրո ճարակ է դառնալու,Եվ որ ազգությունները զուր են սպառելու իրենց ուժերը:+
14 Երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով,Ինչպես որ ջրերն են ծածկում ծովը:+
15 Վա՜յ նրան, ով իր դրացիներին խմիչք է տալիս՝Դրան խառնելով ցասում ու բարկություն,Որպեսզի նրանց հարբեցնի և տեսնի նրանց մերկությունը:
16 Փառքի փոխարեն անպատվությամբ կկշտանաս:
Դու էլ խմիր և ցույց տուր քո անթլփատ վիճակը:*
Քո հերթն էլ կգա, որ խմես Եհովայի աջ ձեռքում եղող բաժակից,+Եվ անարգանքը կծածկի քո փառքը.
17 Լիբանանի հանդեպ քո դրսևորած դաժանությունը գլխիդ կգա,Այն կոտորածը, որով սարսափեցրիր գազաններին, քեզ կհասնի,Քանի որ մարդկանց արյուն թափեցիրԵվ դաժանությամբ վարվեցիր երկրի,Քաղաքների ու դրանց բնակիչների հետ:+
18 Ի՞նչ օգուտ կա քանդակված կուռքից,Չէ՞ որ այն մարդն է պատրաստել:
Ի՞նչ օգուտ կա ձուլածո արձանից և ստեր սովորեցնող ուսուցչից,*Անգամ եթե շինողը ապավինում է դրանց:
Իրականում նա փուչ աստվածներ է պատրաստում, որոնք համր են:+
19 Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ «Արթնացի՛ր»,Կամ համր քարին՝ «Զարթնի՛ր, սովորեցրո՛ւ մեզ»:
Այն պատված է ոսկով ու արծաթով,+Եվ դրանում բոլորովին շունչ չկա:+
20 Բայց Եհովան իր սուրբ տաճարում է:+
Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ երկիր»»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «կդիտեմ»:
^ Կամ՝ «կատարմանը»:
^ Կամ՝ «եթե թվա, թե հապաղում է»:
^ Կամ՝ «փափագով սպասի՛ր»:
^ Կամ հնարավոր է՝ «հավատի»:
^ Կամ՝ «հոգին»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ հնարավոր է՝ «և օրորվիր»:
^ Ըստ ամենայնի, խոսքը կուռքի մասին է: