2 Տիմոթեոս 4։1-22
4 Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև, որը դատելու է+ ողջերին և մեռածներին+, երբ հայտնվի+ և գա իր թագավորությամբ+, ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ.
2 խոսքը քարոզիր+, արա այն հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ+ և թե՛ դժվարին ժամանակ+, հանդիմանիր+, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ+ և սովորեցնելու արվեստով։
3 Կգա մի ժամանակ, երբ չեն հանդուրժի առողջ ուսմունքը+, այլ իրենց ցանկությունների համեմատ՝ իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար+
4 և իրենց ականջները մի կողմ կդարձնեն ճշմարտությունից ու շեղվելով՝ կգնան սուտ պատմությունների հետևից+։
5 Բայց դու ամեն ինչում պահպանիր զգոնությունդ+, համբերիր նեղություններին+, ավետարանչի գործն արա+ և ամբողջովին կատարիր քո ծառայությունը+։
6 Ես իմ անձն արդեն մատուցում եմ այնպես, ինչպես ըմպելիքի ընծան+ է թափվում, և իմ ազատվելու+ ժամանակը մոտ է։
7 Ես մղեցի բարի պատերազմը+, ավարտեցի մրցավազքը+, պահեցի հավատը+։
8 Այսուհետև ինձ համար պահված է արդարության պսակը+, որը Տերը՝ արդար դատավորը+, որպես վարձատրություն+ կտա ինձ դատաստանի օրը+. սակայն ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր փափագում են, որ նա հայտնվի։
9 Ամեն ինչ արա, որ շուտով ինձ մոտ գաս+։
10 Դեմասը+ թողեց ինձ, որովհետև սիրեց այս աշխարհը*+։ Նա գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա+, Տիտոսն էլ Դալմատիա։
11 Միայն Ղուկասն է ինձ հետ։ Քեզ հետ բեր Մարկոսին, որովհետև նա պետք է+ ինձ ծառայության համար։
12 Իսկ Տյուքիկոսին+ ես ուղարկել եմ Եփեսոս։
13 Երբ գաս, հետդ բեր այն թիկնոցը, որ թողել եմ Տրովադայում+՝ Կարպոսի մոտ, նաև գրքերը՝ հատկապես մագաղաթները։
14 Դարբին Ալեքսանդրոսը+ բազում վնասներ հասցրեց ինձ։ Եհովան կհատուցի նրան՝ իր գործերի համեմատ+։
15 Դու նույնպես զգուշացիր նրանից, որովհետև նա ծայրաստիճան հակառակվեց մեր խոսքերին։
16 Ատյանում իմ առաջին պաշտպանության ժամանակ ոչ մեկը ինձ թիկունք չկանգնեց+, այլ բոլորը թողեցին ինձ (թող որ Աստված դրա համար հաշիվ չպահանջի նրանցից)+,
17 բայց Տերը կանգնեց իմ կողքին+ և զորություն տվեց ինձ+, որ իմ միջոցով բարի լուրի քարոզչությունն ամբողջությամբ կատարվի, ու բոլոր ազգերը լսեն այն+. և Տերը ազատեց ինձ առյուծի երախից+։
18 Տերը կազատի ինձ ամեն չարիքից+ և կփրկի ինձ իր երկնային թագավորության+ համար։ Նրան լինի փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
19 Բարևներս փոխանցիր Պրիսկիղային+ և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի տնեցիներին+։
20 Երաստոսը+ մնաց Կորնթոսում+, իսկ Տրոֆիմոսին+ հիվանդ վիճակում թողեցի Միլետոսում+։
21 Ամեն ինչ արա, որ մինչև ձմեռ գաս։
Ողջունում են քեզ Եվբուլոսը, նաև Պուդեսը, Լինոսը, Կլավդիան և բոլոր եղբայրները։
22 Տերը քեզ հետ լինի քո ցուցաբերած ոգու համար+։ Թող նրա անզուգական բարությունը ձեզ հետ լինի։
Ծանոթագրություններ
^ Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։