2 Թեսաղոնիկեցիներ 2։1-17
2 Սակայն, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը+ և նրա մոտ մեր միասին հավաքվելուն+, խնդրում ենք ձեզ,
2 որ դուք իսկույն չկորցնեք ձեր առողջ դատողությունը, ոչ էլ տագնապեք որևէ ներշնչյալ խոսքից+ կամ բանավոր ասվածից+ կամ էլ որևէ նամակից+ (իբր թե մեզանից) այն մասին, թե Եհովայի օրն+ ասես եկել է։
3 Թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ ինչ-որ ձևով, որովհետև այն չի գա, մինչև որ չգա հավատուրացությունը+, և չհայտնվի+ անօրենության մարդը+՝ կործանման որդին+։
4 Նա հակառակորդ է+ և իրեն բարձրացնում է ամեն մեկի վրա, որն «աստված» կամ մեծարանքի առարկա է կոչվում, այնպես որ նստում է Աստծու տաճարում՝ հրապարակորեն ցույց տալով, թե ինքն աստված է+։
5 Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, այս բաների մասին ասում էի+ ձեզ։
6 Ուստի հիմա դուք գիտեք, թե ինչն է+ արգելք հանդիսանում+, որ նա հայտնվի իր ժամանակին+։
7 Ճիշտ է, այս անօրենության առեղծվածն արդեն գործում է+, սակայն իբրև առեղծված կգործի մինչև այն ժամանակը, երբ մեջտեղից կվերցվի նա, ով այս պահին արգելք է հանդիսանում+։
8 Եվ այդ ժամանակ կհայտնվի անօրենը, որին Տեր Հիսուսը կվերացնի իր բերանի ոգով+ և որին կոչնչացնի, երբ իր ներկայությունը+ հայտնի դառնա+։
9 Սակայն անօրենի ներկայությունը Սատանայի գործունեության+ հետևանքն է ամեն տեսակ զորավոր գործերով, սուտ նշաններով, հրաշքներով+,
10 անիրավությամբ+ և ամեն տեսակ խաբեությամբ նրանց համար, ովքեր գնում են դեպի կործանում+, և դա որպես հատուցում այն բանի, որ չընդունեցին ու չսիրեցին+ ճշմարտությունը, որ փրկվեն+։
11 Հենց այդ պատճառով էլ Աստված թույլ է տալիս, որ նրանք ենթարկվեն մոլորության ազդեցությանը, որպեսզի հավատան ստին+
12 և դատապարտվեն այն բանի համար, որ չհավատացին ճշմարտությանը+, այլ հաճույք գտան անարդարության մեջ+։
13 Սակայն մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, Եհովայից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված ի սկզբանե փրկության համար ընտրեց ձեզ+ ոգով+ ձեզ սրբացնելու+ միջոցով և ճշմարտության հանդեպ ձեր ունեցած հավատի միջոցով+։
14 Հենց այս փրկության համար նա կանչեց ձեզ մեր հռչակած բարի լուրի միջոցով+, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանաք+։
15 Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստատ կանգնեք+ և պինդ բռնեք այն ամենը, ինչ սովորեցիք+ թե՛ բանավոր, թե՛ մեր նամակի միջոցով։
16 Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ+ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս+ տվեց մեզ,
17 մխիթարեն ձեր սրտերը ու հաստատեն ձեզ ամեն բարի գործում և խոսքում+։