1 Կորնթացիներ 16։1-24
16 Ինչ վերաբերում է սրբերի+ համար փող հավաքելուն+, ապա ինչպես որ պատվիրեցի Գաղատիայի ժողովներին+, դուք էլ այդպես արեք։
2 Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի և հավաքի՝ ըստ իր ունեցածի, որպեսզի երբ ես գամ, հավաքելն այդ ժամանակ չլինի։
3 Բայց երբ գամ, կուղարկեմ այն մարդկանց, ում նամակներով հավանություն եք տվել+, որպեսզի ձեր նվերը տանեն Երուսաղեմ։
4 Սակայն եթե հարմար լինի, որ ես էլ գնամ այնտեղ, նրանք ինձ հետ կգան։
5 Բայց ես ձեզ մոտ կգամ, երբ անցնեմ Մակեդոնիայի միջով, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու+,
6 և հնարավոր է՝ մնամ ու նույնիսկ ձմեռը ձեզ մոտ անցկացնեմ, որպեսզի ուր որ գնալու լինեմ, ճանապարհի մի մասը ուղեկցեք+ ինձ։
7 Չեմ ուզում հիմա պարզապես անցողակի տեսնել ձեզ, որովհետև հույս ունեմ, որ մի որոշ ժամանակ ձեզ մոտ կմնամ+, եթե Եհովան+ թույլ տա+։
8 Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում+,
9 որովհետև գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ+, սակայն հակառակորդները շատ են։
10 Բայց եթե Տիմոթեոսը+ գա, տեսեք, որ վախ չունենա ձեզ մոտ, որովհետև ինձ պես նա էլ Եհովայի գործն է կատարում+։
11 Ուստի ոչ մեկը թող վերևից չնայի նրան+։ Խաղաղությամբ ճանապարհ դրեք նրան, որ ինձ մոտ գա, քանի որ եղբայրների հետ նրան եմ սպասում։
12 Իսկ ինչ վերաբերում է Ապողոսին+՝ մեր եղբորը, ես նրան շատ խնդրեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց նա հիմա չկամեցավ գալ. սակայն երբ հնարավորություն ունենա, կգա։
13 Արթուն մնացեք+, հավատի մեջ հաստատ կանգնեք+, արիացեք+, զորացեք+։
14 Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն+։
15 Դուք գիտեք, որ Ստեփանասի տնեցիները Աքայիայի առաջին պտուղներն են+, և որ նրանք իրենց անձերը տրամադրեցին սրբերին ծառայելու համար+։ Ուստի հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,
16 որ դուք էլ շարունակեք հպատակվել այդպիսիներին ու ամեն մեկին, ով համագործակցում և աշխատում է+։
17 Ես ուրախ եմ Ստեփանասի+, Ֆորտունատոսի և Աքայիկոսի ներկայության համար, որովհետև նրանք լրացրին ձեր բացակայությունը,
18 քանի որ թարմացրին ինչպես իմ, այնպես էլ ձեր ոգին+։ Ուստի գնահատեք այդպիսի մարդկանց+։
19 Իրենց բարևներն են ձեզ ուղարկում Ասիայի* ժողովները+։ Ակյուղասն ու Պրիսկիղան իրենց տան+ մեջ եղող ժողովի հետ միասին իրենց ջերմ քրիստոնեական ողջույններն են ուղարկում ձեզ։
20 Բարևում են ձեզ բոլոր եղբայրները։ Բարևեք միմյանց սուրբ համբույրով+։
21 Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+։
22 Եթե որևէ մեկը չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի+։ Ո՛վ մեր Տեր, ե՛կ+։
23 Թող Տեր Հիսուսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի։
24 Թող որ իմ սերը ձեզ հետ լինի. բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի աշակերտներն եք։