1 Կորնթացիներ 15։1-58
15 Եղբայրնե՛ր, հիշեցնում եմ ձեզ այն բարի լուրը+, որը ես հռչակեցի ձեզ+, որը ընդունեցիք և որի մեջ հաստատված եք+։
2 Իմ հռչակած այս բարի լուրի միջոցով դուք նաև փրկվում եք+, եթե այն ամուր եք բռնում, այլապես զուր տեղը հավատացյալներ դարձաք+։
3 Ձեզ փոխանցեցի ամենակարևոր բաները, որոնք ես ինքս էլ ընդունեցի+. այն, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասում էին Սուրբ Գրքերը+,
4 և որ նա թաղվեց+ ու երրորդ օրը+ հարություն առավ+՝ դարձյալ Սուրբ Գրքերի համաձայն+,
5 և որ երևաց Կեփասին+, ապա՝ տասներկու առաքյալներին+։
6 Դրանից հետո նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնց մեծ մասը մինչև հիմա դեռ կա+, բայց ոմանք ննջել են մահվան քնով։
7 Դրանից հետո երևաց Հակոբոսին+, ապա՝ բոլոր առաքյալներին+,
8 իսկ բոլորից հետո երևաց նաև ինձ+՝ իբրև ժամանակից շուտ ծնվածի։
9 Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ+ և արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածում էի+ Աստծու ժողովը։
10 Սակայն Աստծու անզուգական բարությամբ+ ես այն եմ, ինչ որ կամ։ Եվ նրա անզուգական բարությունը, որ ցուցաբերվեց իմ հանդեպ, ապարդյուն չեղավ+, այլ ես մյուս բոլորից ավելի շատ աշխատեցի+, բայց ոչ թե ես, այլ Աստծու անզուգական բարությունը, որ ինձ հետ է+։
11 Սակայն թե՛ ես, թե՛ մյուսները այսպես ենք քարոզում, և դուք էլ այսպես հավատացիք+։
12 Ուրեմն եթե քարոզվում է, որ Քրիստոսը հարություն է առել+, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում, թե մահացածների հարություն չկա+։
13 Եթե իրոք մահացածների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել+։
14 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունը իզուր է, և մեր հավատն էլ է իզուր+։
15 Դեռ ավելին, ստացվում է՝ մենք նաև Աստծու սուտ վկաներ ենք+, որովհետև վկայեցինք+ Աստծու մասին, թե նա հարություն է տվել Քրիստոսին+, որին, սակայն, հարություն չի տվել, եթե իրականում մահացածները հարություն չեն առնելու+։
16 Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։
17 Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն անօգուտ է, և դուք դեռ ձեր մեղքերի մեջ եք+։
18 Փաստորեն Քրիստոսի այն հետևորդներն էլ, ովքեր ննջեցին մահվան քնով+, կործանվեցին+։
19 Եթե մենք միայն այս կյանքում ենք հույս դրել Քրիստոսի վրա+, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք։
20 Սակայն Քրիստոսը հարություն է առել+՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը+։
21 Ինչպես որ մահն+ է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն+ է մարդու միջոցով,
22 որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են+, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան+։
23 Բայց ամեն մեկը՝ ըստ իր կարգի. նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը+, իսկ հետո՝ նրա ներկայության ժամանակ+, նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։
24 Հետո՝ վերջում, նա թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը, երբ ոչնչացրած կլինի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն+։
25 Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի+։
26 Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի+,
27 քանի որ Աստված «ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ»+։ Բայց երբ ասվում է, որ «ամեն բան հպատակեցվեց»+, պարզ է, որ բացի Աստծուց, ով ամեն բան հպատակեցրեց նրան+։
28 Բայց երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն+, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն+, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար+։
29 Այլապես ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մահացած լինելու նպատակով+։ Եթե մահացածները ընդհանրապես հարություն չեն առնելու+, ուրեմն էլ ինչո՞ւ են նրանք մկրտվում+ մահացած լինելու համար։
30 Եվ ինչո՞ւ ենք մենք ամեն ժամանակ վտանգի ենթարկվում+։
31 Ամեն օր ես դեմառդեմ մահվան առջև եմ կանգնում+։ Եվ դա այնքան հավաստի է, որքան որ այն փաստը, եղբայրնե՛ր, որ ես ցնծում եմ+ ձեզանով՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի աշակերտներով։
32 Եթե ես ուրիշների պես Եփեսոսում գազանների հետ կռվեցի+, ի՞նչ օգուտ է դա ինձ համար։ Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»+։
33 Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները+։
34 Սթափվե՛ք+ արդարությամբ վարվելով և մեղք մի՛ գործեք, որովհետև ձեզանից ոմանք Աստծուն չեն ճանաչում+։ Սա ասում եմ, որ ամաչեցնեմ ձեզ+։
35 Բայց ինչ-որ մեկը կասի. «Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու։ Կամ ինչպիսի՞ մարմնով են հարություն առնելու»+։
36 Ո՛վ անխոհեմ մարդ, ինչ որ ցանում ես, չի կենդանանա, եթե նախ չմեռնի+.
37 և ինչ որ ցանում ես, ոչ թե մարմինը պիտի գոյանա, այլ մերկ հատիկը+՝ լինի ցորենի, թե մեկ այլ բանի,
38 սակայն Աստված դրան մարմին է տալիս+, ինչպես որ իրեն է հաճելի+, սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը։
39 Բոլոր մարմինները նույնը չեն. ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը, և ուրիշ է ձկներինը+։
40 Կան նաև երկնային+ մարմիններ և երկրային մարմիններ+, բայց ուրիշ է երկնային մարմինների փառքը+, և ուրիշ է երկրային մարմիններինը։
41 Ուրիշ է արևի+ փառքը, ուրիշ է լուսնի+ փառքը, ուրիշ է աստղերի+ փառքը, և մի աստղն էլ մյուս աստղից տարբերվում է իր փառքով։
42 Այդպես է նաև մահացածների հարությունը+։ Մարմինը ցանվում է ապականված, հարություն է առնում առանց ապականության+։
43 Ցանվում է անպատվությամբ+, հարություն է առնում փառքով+։ Ցանվում է թույլ+ մարմին, հարություն է առնում զորեղ մարմին+
44 Ցանվում է ֆիզիկական մարմին+, հարություն է առնում ոգեղեն մարմին+։ Եթե կա ֆիզիկական մարմին, կա նաև ոգեղեն մարմին։
45 Հենց այդպես էլ գրված է. «Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ»+։ Իսկ վերջին Ադամը դարձավ կյանք տվող+ ոգի+։
46 Սակայն առաջինը ոգեղենը չէ, այլ ֆիզիկականն է, և հետո նոր՝ ոգեղենը+։
47 Առաջին մարդը երկրից է և հողի փոշուց է պատրաստված+. երկրորդ մարդը երկնքից է+։
48 Ինչպիսին որ հողեղենն է+, այնպիսին էլ մյուս հողեղեններն են. և ինչպիսին որ երկնքից եկածն է+, այնպիսին էլ երկնքում մյուս եղողներն են+։
49 Եվ ինչպես որ նման+ եղանք հողեղենին, այնպես էլ կնմանվենք+ երկնայինին։
50 Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել+, ոչ էլ ապականությունն է անապականություն ժառանգում+։
51 Ահա մի սրբազան գաղտնիք եմ հայտնում ձեզ. բոլորս չէ, որ պիտի ննջենք մահվան քնով, սակայն բոլորս պիտի փոխվենք+
52 հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ։ Փողը+ կհնչի, և մահացածները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք,
53 քանի որ այս ապականացուն պետք է անապականությունը+ հագնի, և այս մահկանացուն+ պետք է անմահությունը հագնի։
54 Բայց երբ այս ապականացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահությունը, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը+ կլանվեց հավիտյան»+։
55 «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը»+։
56 Խայթոցը+, որ մահ է բերում, մեղքն է, իսկ մեղքի զորությունը Օրենքն է+։
57 Բայց շնորհակալություն Աստծուն, որ հաղթանակ է տալիս մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+։
58 Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն+, անսասան և միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում+՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ձեր ծառայության մեջ ձեր աշխատանքը զուր չէ+։