Ղևտական 9։1-24

9  Ութերորդ օրը+ Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայելի երեցներին  և Ահարոնին ասաց. «Քեզ համար վերցրու մի անարատ հորթ մեղքի ընծայի+ համար ու մի անարատ խոյ՝ ողջակեզի+ համար և Եհովայի առաջ մատուցիր դրանք+։  Իսկ Իսրայելի որդիներին ասա. «Վերցրեք մի նոխազ+ մեղքի ընծայի համար, ինչպես նաև ողջակեզի համար մի հորթ ու մի մատղաշ խոյ+՝ երկուսն էլ մեկ տարեկան ու անարատ,  մի ցուլ և մի խոյ՝ խաղաղության զոհերի+ համար, որպեսզի զոհեք Եհովայի առաջ, վերցրեք նաև յուղով պատրաստված հացի ընծա+, որովհետև այսօր Եհովան երևալու է ձեզ»»+։  Ուստի այն ամենը, ինչ Մովսեսը պատվիրել էր, նրանք բերեցին հանդիպման վրանի առաջ։ Հետո ողջ ժողովը մոտեցավ ու կանգնեց Եհովայի առաջ+։  Մովսեսն էլ ասաց. «Սա է պատվիրում Եհովան, որ անեք, որպեսզի Եհովայի փառքը երևա ձեզ»+։  Հետո Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցիր զոհասեղանին, մատուցիր քո մեղքի ընծան+ և քո ողջակեզը ու քավություն+ արա ինչպես քո, այնպես էլ քո տան համար, նաև մատուցիր ժողովրդի ընծան+ և նրանց համար քավություն արա+, ինչպես որ Եհովան պատվիրել է»։  Ահարոնն անմիջապես մոտեցավ զոհասեղանին ու իր մեղքերի համար մորթեց մեղքի ընծայի հորթը+։  Այնուհետև Ահարոնի որդիներն արյունը+ բերեցին նրա մոտ, և նա մատը թաթախեց արյան մեջ+ ու քսեց զոհասեղանի եղջյուրներին+, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի հիմքի մոտ։ 10  Մեղքի ընծայի կենդանու ճարպը+, երիկամները, լյարդի ճարպոտ մասը նա այրեց զոհասեղանի վրա+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 11  Իսկ միսն ու կաշին կրակով այրեց ճամբարից դուրս+։ 12  Հետո մորթեց ողջակեզի կենդանուն, և Ահարոնի որդիները արյունը տվեցին նրան, և նա արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողմերին+։ 13  Ողջակեզի կենդանու կտորներն ու գլուխը մոտեցրին նրան, և նա զոհասեղանի վրա այրեց դրանք+։ 14  Հետո լվաց աղիքներն ու սրունքները և դրանք այրեց զոհասեղանին+ դրված ողջակեզի վրա։ 15  Այնուհետև մատուցեց ժողովրդի ընծան+. վերցրեց մեղքի ընծայի նոխազը, որը ժողովրդի մեղքերի համար էր, մորթեց այն և որպես մեղքի ընծա մատուցեց այնպես, ինչպես նախորդը։ 16  Հետո մատուցեց ողջակեզը. դա արեց այնպես, ինչպես որ կարգն էր+։ 17  Դրանից հետո նա մատուցեց հացի ընծան+, դրանից մի բուռ վերցրեց և բացի առավոտվա ողջակեզից+, դա էլ այրեց զոհասեղանի վրա։ 18  Ապա մորթեց ցուլն ու խոյը, որոնք նախատեսված էին ժողովրդի համար մատուցվող խաղաղության զոհի+ համար։ Ահարոնի որդիները արյունը տվեցին նրան, և նա շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողմերին+։ 19  Իսկ ցլի ճարպոտ կտորները+, խոյի դմակը, աղիքները ծածկող ճարպը+, երիկամներն ու լյարդի ճարպոտ մասը 20  նրանք դրեցին կենդանիների կրծքի վրա+, ինչից հետո նա ճարպոտ կտորները այրեց զոհասեղանի վրա։ 21  Սակայն կենդանիների կուրծքն ու աջ ոտքը Ահարոնը երերացրեց որպես երերացնելու ընծա+ Եհովայի առաջ, ինչպես որ Մովսեսը պատվիրել էր։ 22  Այնուհետև Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց դեպի ժողովուրդը, օրհնեց նրան+ և այն բանից հետո, երբ մատուցեց մեղքի ընծան, ողջակեզն ու խաղաղության զոհերը, ցած իջավ+։ 23  Մովսեսն ու Ահարոնը մտան հանդիպման վրան, իսկ երբ դուրս եկան այնտեղից, օրհնեցին ժողովրդին+։ Այդ ժամանակ Եհովայի փառքը+ երևաց ամբողջ ժողովրդին, 24  ու Եհովայի+ առաջից կրակ դուրս եկավ և լափեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպոտ կտորները։ Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, աղաղակեց ու երեսնիվայր ընկավ+։

Ծանոթագրություններ