Ղևտական 8։1-36

8  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Վերցրու Ահարոնին, նրա հետ իր որդիներին+, ինչպես նաև հանդերձները+, օծման յուղը+, մեղքի ընծայի ցուլը+, երկու խոյն ու անթթխմոր հացերի+ զամբյուղը  և ողջ ժողովը հավաքիր+ հանդիպման վրանի+ մուտքի մոտ»։  Մովսեսն արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն, և ժողովը հավաքվեց հանդիպման վրանի մուտքի+ մոտ։  Մովսեսն ասաց նրանց. «Եհովան սա է պատվիրել անել»+։  Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և պատվիրեց, որ ջրով+ լվացվեն+։  Դրանից հետո Ահարոնին հագցրեց պատմուճանը+, կապեց գոտին+, հագցրեց անթև վերնահագուստը+, եփուդը+, մեջքին կապեց եփուդի գոտին+ և դրանով ձիգ կապեց այն։  Ապա նրան հագցրեց կրծքապանակը+ և կրծքապանակի մեջ դրեց ուրիմն ու թումիմը+։  Այնուհետև նրա գլխին դրեց խույրը+ և դրա առջևի մասում ամրացրեց ոսկե փայլուն թիթեղը՝ նվիրման սուրբ նշանը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 10  Մովսեսը վերցրեց օծման յուղը և օծեց խորանն+ ու դրա միջի բոլոր բաները և սրբացրեց դրանք։ 11  Հետո դրանից յոթ անգամ ցողեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանը+, դրա բոլոր պատկանելիքները, ավազանն ու դրա տակդիրը, որպեսզի սրբացնի դրանք։ 12  Ի վերջո, նա օծման յուղից լցրեց Ահարոնի գլխին և օծեց նրան, որպեսզի սրբացնի+։ 13  Ապա Մովսեսը մոտեցրեց+ Ահարոնի որդիներին, հագցրեց պատմուճանները, կապեց գոտիները+ և դրեց գլխադիրները+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 14  Հետո նա բերեց մեղքի ընծայի ցուլը+, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքի ընծայի ցլի գլխին+։ 15  Մովսեսը մորթեց+ այն, վերցրեց արյունը+ և մատով քսեց զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին և զոհասեղանը մաքրեց մեղքից, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի հիմքի մոտ, որպեսզի սրբացնի այն՝ դրա վրա քավություն+ անելու համար։ 16  Ապա Մովսեսը վերցրեց աղիքների վրա եղող ամբողջ ճարպը, լյարդի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա+։ 17  Ցուլը, դրա կաշին, միսը, թրիքը նա կրակով այրեց ճամբարից դուրս+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 18  Հետո մոտեցրեց ողջակեզի խոյը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին+։ 19  Այնուհետև Մովսեսը մորթեց այն և արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողմերին+։ 20  Մովսեսը խոյը կտոր-​կտոր+ արեց և դրա գլուխը, կտորներն ու ճարպը դրեց կրակի վրա։ 21  Աղիքներն ու սրունքները ջրով լվաց և խոյն ամբողջությամբ այրեց զոհասեղանի+ վրա։ Դա ողջակեզ էր՝ որպես հաճելի բուրմունք+։ Դա հրկիզվող ընծա էր, որը մատուցվում էր Եհովային, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 22  Հետո նա մոտեցրեց երկրորդ խոյը՝ ձեռնադրության+ խոյը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։ 23  Ապա Մովսեսը մորթեց այն, վերցրեց դրա արյունից ու քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բութ մատին և նրա աջ ոտքի բութ մատին+։ 24  Այնուհետև Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին և այդ արյունից քսեց նրանց աջ ականջի բլթակին, նրանց աջ ձեռքի բութ մատին ու նրանց աջ ոտքի բութ մատին։ Իսկ մնացած արյունը շաղ տվեց զոհասեղանի+ բոլոր կողմերին։ 25  Նա վերցրեց ճարպը, դմակը, աղիքների վրա եղող ամբողջ ճարպը, լյարդի ճարպոտ մասը+, երկու երիկամներն ու դրանց ճարպը և աջ ոտքը+։ 26  Անթթխմոր հացերի զամբյուղից, որը Եհովայի առաջ է, նա վերցրեց մեկ օղակաձև անթթխմոր հաց+, յուղով պատրաստված մեկ օղակաձև հաց+ ու մեկ լավաշ+։ Ապա դրանք ճարպոտ կտորների և աջ ոտքի վրա դրեց։ 27  Հետո այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և սկսեց երերացնել դրանք որպես երերացնելու ընծա Եհովայի+ առաջ։ 28  Այնուհետև Մովսեսը դրանք վերցրեց նրանց ձեռքից և այրեց զոհասեղանին դրված ողջակեզի+ վրա։ Դրանք ձեռնադրության+ զոհ էին՝ որպես հաճելի բուրմունք+։ Այն հրկիզվող ընծա էր, որը մատուցվում էր Եհովային+։ 29  Մովսեսը վերցրեց կուրծքը+ և այն երերացրեց որպես երերացնելու ընծա Եհովայի առաջ+։ Ձեռնադրության խոյից դա Մովսեսի բաժինը+ եղավ, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 30  Այնուհետև Մովսեսը վերցրեց օծման յուղից+ և զոհասեղանի վրայի արյունից ու ցողեց Ահարոնի և նրա հանդերձների, նրա որդիների և նրանց հանդերձների վրա։ Այդպես նա սրբացրեց+ Ահարոնին և նրա հանդերձները, նրա որդիներին և նրանց հանդերձները+։ 31  Ապա Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփեք+ հանդիպման վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերեք այն+, կերեք նաև ձեռնադրության զամբյուղի միջի հացը, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել, թե՝ «այն պետք է Ահարոնն ու նրա որդիներն ուտեն»։ 32  Ինչ որ մնա մսից ու հացից, կրակով այրեք+։ 33  Յոթ օր մի՛ հեռացեք հանդիպման վրանի մուտքի մոտից+, մինչև որ ձեր ձեռնադրության օրերը լրանան, քանի որ յոթ օր կպահանջվի ձեզ լիազորություն+ տալու* համար։ 34  Ինչպես այսօր արվեց, Եհովան պատվիրել է ձեր քավության համար մյուս օրերին էլ այդպես անել+։ 35  Յոթ օր+ գիշեր-​ցերեկ հանդիպման վրանի մուտքի մոտ պետք է մնաք և կատարեք Եհովայի կողմից նախատեսված պարտադիր պահպանությունը+, որպեսզի չմեռնեք, քանի որ ինձ այսպիսի պատվեր է տրվել»։ 36  Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 28։41-ի ծնթ.։