Ղևտական 25։1-55

25  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Սինա լեռան վրա՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Երբ մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ+, այդ երկիրը Եհովայի պատվին շաբաթ պետք է պահի+։  Վեց տարի քո արտում սերմ ցանիր, վեց տարի քո խաղողի այգին էտիր և երկրի արդյունքը հավաքիր+։  Բայց յոթերորդ տարում լիակատար հանգստի շաբաթ պետք է լինի երկրի համար+՝ շաբաթ Եհովայի պատվին։ Քո արտը չցանես և քո խաղողի այգին չէտես։  Այն, ինչ կաճի քո բերքահավաքի ժամանակ ընկած հատիկներից, չքաղես և չէտված որթատունկիդ խաղողները չհավաքես։ Երկրի համար լիակատար հանգստի տարի պետք է լինի։  Այն, ինչ երկիրը կաճեցնի շաբաթի ընթացքում, ձեզ համար ուտելիք կլինի, ինչպես քեզ համար, այնպես էլ քո ծառայի, աղախնի, վարձու աշխատողի և նորաբնակի համար, որոնք որպես պանդուխտ բնակվում են քեզ հետ,  ինչպես նաև քո ընտանի կենդանու և երկրի գազանների համար։ Դրա ամբողջ արդյունքը պետք է ուտելու համար լինի։  Քեզ համար հաշվիր յոթ շաբաթ-​տարիներ՝ յոթ անգամ յոթ տարի, և յոթ շաբաթ-​տարիները կկազմեն քառասունինը տարի։  Յոթերորդ ամսում՝ ամսվա տասներորդ օրը+, բարձրաձայն փող հնչեցրու+։ Քավության օրը+ դուք պետք է փող հնչեցնեք ձեր ողջ երկրով մեկ։ 10  Հիսուներորդ տարին սրբացրեք և երկրում ազատություն հայտարարեք նրա բոլոր բնակիչներին+։ Դա Հոբելյան+ կլինի ձեզ համար, ու ձեզնից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ամեն մեկը իր ընտանիք կվերադառնա+։ 11  Այդ հիսուներորդ տարին Հոբելյան կլինի ձեզ համար+։ Սերմ չցանեք և այն, ինչ կաճի ընկած հատիկներից, չհնձեք և ոչ էլ չէտած որթատունկի խաղողները քաղեք+։ 12  Դա Հոբելյան է։ Այն պետք է սուրբ լինի ձեզ համար։ Ինչ որ երկիրը աճեցնի, արտից կարող եք ուտել+։ 13  Հոբելյանական տարում ձեզնից ամեն մեկը պետք է վերադառնա իր կալվածքը+։ 14  Եթե ձեր մերձավորին ինչ-​որ բան վաճառեք կամ ձեր մերձավորի ձեռքից ինչ-​որ բան գնեք, իրար հանդեպ անիրավություն չանեք+։ 15  Քո մերձավորից գնիր Հոբելյանին հաջորդող տարիների թվով։ Նա պետք է վաճառի քեզ բերքահավաքի տարիների թվով+։ 16  Որքան այդ տարիները շատ լինեն, այնքան նա պետք է ավելացնի գնման արժեքը+, և որքան տարիները քիչ լինեն, այնքան նա պետք է նվազեցնի գնման արժեքը, որովհետև նա բերքի հաշվով է վաճառում քեզ։ 17  Ձեզնից ոչ մեկը չպետք է իր մերձավորի+ հանդեպ անիրավություն անի, և դուք պետք է վախենաք ձեր Աստծուց+. ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը+։ 18  Կատարեք իմ կանոնները, պահեք իմ դատավճիռներն ու կատարեք դրանք։ Այդ դեպքում ապահով կբնակվեք երկրի վրա+։ 19  Երկիրն իր պտուղը կտա+, դուք կուշտ կուտեք այն և ապահով կբնակվեք նրանում+։ 20  Սակայն եթե ասեք, թե՝ «յոթերորդ տարում ի՞նչ ենք ուտելու, չէ՞ որ ո՛չ սերմ ենք ցանել, ո՛չ էլ մեր բերքն ենք հավաքել»+, 21  այդ ժամանակ ես վեցերորդ տարում իմ օրհնությունը կուղարկեմ ձեզ, և երկիրը երեք տարվա բերք կտա+։ 22  Ութերորդ տարում սերմ կցանեք, սակայն մինչև իններորդ տարին հին բերքը կուտեք։ Մինչև այդ տարվա բերքի հասնելը դուք հինը կուտեք։ 23  Երկիրը չի կարելի վաճառել մշտնջենապես+, որովհետև երկիրը իմն է+։ Ինձ համար դուք պանդուխտներ ու նորաբնակներ եք+։ 24  Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում, դուք պետք է հողը հետ գնելու իրավունք տաք+։ 25  Եթե եղբայրդ աղքատանա և ստիպված լինի վաճառել իր կալվածքի մի մասը, ապա իր մոտ ազգականներից փրկագնող պետք է գա և հետ գնի իր եղբոր վաճառածը+։ 26  Եթե որևէ մեկը փրկագնող չունենա, սակայն եկամուտ ստանա ու բավականաչափ փող ունենա՝ այն հետ գնելու, 27  ապա իր վաճառքից հետո անցած տարիները նա պետք է հաշվի ու մնացած փողը վերադարձնի այն մարդուն, որին վաճառել էր, և պետք է վերադառնա իր կալվածքը+։ 28  Բայց եթե նրա ձեռքում բավականաչափ փող չկա, որպեսզի վերադարձնի նրան, ապա իր վաճառածը պետք է մնա գնողի ձեռքում մինչև Հոբելյանական տարին+. Հոբելյանին այն կազատվի, և նա կվերադառնա իր կալվածքը+։ 29  Եթե մի մարդ պարսպապատ քաղաքում բնակելի տուն վաճառի, ապա վաճառելու ժամանակից սկսած՝ փրկագնելու+ իր իրավունքը մեկ տարի ուժի մեջ կլինի. փրկագնելու իր իրավունքը ուժի մեջ կլինի մի ամբողջ տարի։ 30  Սակայն եթե տարին դեռ ամբողջությամբ չլրացած այն հետ չգնվի, ապա պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտնջենապես պետք է մնա գնողին և նրա սերունդներին՝ որպես նրանց սեփականություն։ Հոբելյանին այն չի ազատվի։ 31  Իսկ այն տները, որոնք գտնվում են պարիսպ չունեցող ավաններում, պետք է երկրի դաշտերի մի մասը համարվեն։ Դրանք փրկագնելու իրավունքը+ պետք է ուժի մեջ լինի, և Հոբելյանին+ դրանք կազատվեն։ 32  Ինչ վերաբերում է ղևտացիների կալվածքում եղող քաղաքների տներին+, դրանք փրկագնելու իրավունքը ղևտացիների համար ուժի մեջ կլինի դարեդար+։ 33  Եթե ղևտացիների սեփականությունը հետ չգնվի, ապա տունը, որը վաճառվել է նրանց կալվածքում եղող քաղաքում, Հոբելյանին պետք է ազատվի+, որովհետև Իսրայելի որդիների մեջ ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքն են+։ 34  Բացի դրանից, նրանց քաղաքների շուրջը գտնվող արոտավայրերը+ չի կարելի վաճառել, որովհետև դրանք նրանց կալվածքն են դարեդար։ 35  Եթե քո կողքին ապրող եղբայրդ աղքատանա ու դրամական միջոցներ չունենա+, աջակցիր նրան+, ինչպես որ կաջակցես պանդուխտին ու նորաբնակին+, որպեսզի եղբայրդ շարունակի ապրել քեզ հետ։ 36  Նրանից տոկոս և վաշխ մի՛ վերցրու+, այլ վախեցիր քո Աստծուց+։ Թող քո եղբայրը ապրի քեզ հետ։ 37  Քո փողը նրան տոկոսով չտաս+ և քո ուտելիքը նրան վաշխով չտաս։ 38  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի Քանանի երկիրը ձեզ տամ+ և ձեր Աստվածը լինեմ+։ 39  Եթե քո կողքին ապրող եղբայրդ աղքատանա ու ստիպված լինի ինքն իրեն վաճառել քեզ+, նրան չստիպես աշխատել ինչպես սովորական ծառա+։ 40  Քեզ մոտ նա պետք է վարձու աշխատողի+, նորաբնակի պես լինի։ Նա պետք է ծառայի քեզ մինչև Հոբելյանական տարին։ 41  Հետո նա թող ազատ արձակվի, ինչպես նա, այնպես էլ իր որդիները, և թող վերադառնա իր ընտանիք։ Թող նա վերադառնա իր նախահայրերի կալվածքը+։ 42  Նրանք իմ ծառաներն են, որոնց հանեցի Եգիպտոսից+։ Նրանք չպետք է վաճառեն իրենց այնպես, ինչպես ծառաներն են վաճառվում։ 43  Նրան չճնշես ու դաժանորեն չվարվես նրա հետ+։ Վախեցիր քո Աստծուց+։ 44  Քեզ համար ծառա և աղախին կարող ես գնել այն ազգերի միջից, որոնք շրջապատում են ձեզ։ Այդ ազգերի միջից կարող եք ծառա և աղախին գնել։ 45  Բացի դրանից, ծառաներ կարող եք գնել նորաբնակների որդիներից+, որոնք պանդխտացել են ձեզ մոտ, ինչպես նաև նրանց ընտանիքներից, որոնք ապրում են ձեզ հետ, և որոնք նրանց համար ծնվել են ձեր երկրում. նրանք կդառնան ձեր սեփականությունը։ 46  Ձեզնից հետո նրանց որպես ժառանգություն փոխանցեք ձեր որդիներին, որպեսզի նրանց իբրև սեփականություն ժառանգեն դարեդար+։ Նրանց կարող եք օգտագործել որպես ծառաներ, բայց ձեր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին, չճնշեք և իրար հետ դաժանորեն չվարվեք+։ 47  Եթե քեզ մոտ ապրող պանդուխտը կամ նորաբնակը հարստանա, իսկ նրա մոտ ապրող քո եղբայրը աղքատանա ու ինքն իրեն վաճառի քեզ մոտ ապրող պանդուխտին կամ նորաբնակին կամ էլ պանդուխտի ընտանիքի անդամներից որևէ մեկին, 48  ապա իրեն վաճառելուց հետո+ նրան փրկագնելու իրավունքը ուժի մեջ կմնա+։ Նրա եղբայրներից մեկը կարող է նրան հետ գնել+։ 49  Նրան կարող է հետ գնել նաև նրա հորեղբայրը կամ հորեղբորորդին կամ էլ իր արյունակիցներից+՝ ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Կամ եթե նա հարստանա, ապա ինքը կարող է իրեն հետ գնել+։ 50  Իրեն գնողի հետ նա պետք է հաշվի ինքն իրեն վաճառած տարվանից մինչև Հոբելյանական+ տարին ընկած ժամանակը, և նրա վաճառքի փողը պետք է համապատասխանի այդ տարիների թվին+։ Նրա աշխատանքի ընթացքում նրան հարկավոր է վերաբերվել այնպես, ինչպես վարձու աշխատողին+։ 51  Եթե դեռ շատ տարիներ կան, ապա դրանց համապատասխան նա թող վճարի իր փրկագնման գինը այն փողից, որով նա գնվել էր։ 52  Բայց եթե մինչև Հոբելյանական+ տարին քիչ տարիներ են մնացել, ապա նա իր համար պետք է հաշվարկ անի և այդ տարիների համապատասխան պետք է վճարի իր փրկագնման գինը։ 53  Տարեցտարի նրա տերը նրա հետ պետք է վարվի որպես վարձու աշխատողի+։ Նրան չպետք է ճնշի ու նրա հետ չպետք է դաժանորեն+ վարվի քո աչքի առաջ։ 54  Սակայն եթե նա չկարողանա այս պայմաններով ինքն իրեն հետ գնել, ապա Հոբելյանական տարում կազատվի+, ինչպես նա, այնպես էլ իր որդիները։ 55  Իսրայելի որդիները ինձ համար ծառաներ են։ Նրանք իմ ծառաներն են+, որոնց հանեցի Եգիպտոսից+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»+։

Ծանոթագրություններ