Ղևտական 24։1-23

24  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Պատվիրիր Իսրայելի որդիներին, որ ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն քեզ մոտ լուսակալի համար+, որպեսզի ճրագը միշտ վառված լինի+։  Ահարոնը պետք է հոգ տանի, որ հանդիպման վրանում՝ Վկայության վարագույրից դուրս, լուսակալը երեկոյից մինչև առավոտ միշտ վառված լինի Եհովայի առաջ։ Սա ձեզ համար կանոն է դարեդար, սերնդեսերունդ։  Մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալի+ վրայի ճրագները+ նա պետք է միշտ Եհովայի առաջ պատրաստ պահի+։  Վերցրու բարձրորակ ալյուր և դրանից տասներկու օղակաձև հացեր թխիր։ Յուրաքանչյուր հացը պետք է լինի արդուի երկու տասներորդ չափով ալյուրից։  Դրանք երկու շարքով իրար վրա դիր (յուրաքանչյուր շարքում վեց հատ+) մաքուր ոսկուց պատրաստված սեղանի վրա՝ Եհովայի առաջ+։  Յուրաքանչյուր շարքի վրա մաքուր կնդրուկ դիր, և այն հիշեցման հաց կլինի+՝ հրկիզվող ընծա Եհովայի համար։  Շաբաթից շաբաթ նա միշտ պետք է հացը դնի Եհովայի առաջ+։ Իմ և Իսրայելի որդիների միջև սա ուխտ է դարեդար։  Այն պետք է լինի Ահարոնինը և նրա որդիներինը+, ու նրանք պետք է սուրբ վայրում ուտեն այն+, որովհետև քահանայի համար սա անչափ սուրբ է հրկիզվող ընծաներից, որոնք մատուցվում են Եհովային. դա կանոն է դարեդար»։ 10  Այնպես եղավ, որ մի իսրայելացի կնոջ որդի, որը եգիպտացու որդի էր+, դուրս եկավ Իսրայելի որդիների մոտ ու ճամբարում սկսեց կռվել+ մի իսրայելացու հետ։ 11  Իսրայելացի կնոջ որդին սկսեց անարգել և անիծել+ Անունը+։ Ուստի նրան բերեցին Մովսեսի մոտ+։ Նրա մոր անունը Սալոմիթ էր, որը Դանի ցեղից Դաբրիի աղջիկն էր։ 12  Այդ մարդուն կալանքի+ վերցրին, մինչև որ Եհովայի խոսքը հստակ կհայտնվեր նրանց+։ 13  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 14  «Ճամբարից դուրս հանեք+ անիծողին, ու բոլոր նրանք, ովքեր լսել են նրա խոսքերը, թող իրենց ձեռքերը+ դնեն նրա գլխին, և ողջ ժողովը թող քարկոծի նրան+։ 15  Իսկ դու Իսրայելի որդիներին ասա. «Եթե որևէ մեկը անիծի իր Աստծուն, պետք է պատասխան տա իր մեղքի համար։ 16  Եհովայի անունն անարգողը անպատճառ պետք է մահվան մատնվի+։ Ողջ ժողովը անպատճառ պետք է քարկոծի նրան։ Ինչպես պանդուխտը, այնպես էլ բնիկը պետք է մահվան մատնվեն, եթե անարգեն Անունը+։ 17  Եթե մի մարդ սպանի որևէ հոգու, անպայման մահվան պետք է մատնվի+։ 18  Եթե ինչ-​որ մեկը սպանի ուրիշի ընտանի կենդանու հոգին, պետք է փոխհատուցի. հոգու դիմաց՝ հոգի+։ 19  Եթե որևէ մեկը վնաս հասցնի իր մերձավորին, ապա ինչպես ինքն է արել, այնպես էլ նրան պետք է արվի+։ 20  Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ վնաս որ նա հասցրել է մարդուն, նույնը նրան պետք է անել+։ 21  Անասուն սպանողը+ պետք է փոխհատուցի+, իսկ մարդ սպանողը պետք է մահվան մատնվի+։ 22  Մեկ դատավճիռ պետք է լինի ձեզ համար, ինչպես պանդուխտի, այնպես էլ բնիկի համար+, քանի որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»+։ 23  Դրանից հետո Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանք անիծողին ճամբարից դուրս տարան ու քարկոծեցին+։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր։

Ծանոթագրություններ