Ղևտական 20։1-27

20  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Իսրայելի որդիներին ասա. «Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող պանդուխտներից ինչ-​որ մեկը իր սերնդից որևէ մեկին տա* Մողոքին+, ապա նա անպատճառ մահվան պետք է մատնվի։ Երկրի ժողովուրդը քարկոծելով պետք է սպանի նրան։  Ես իմ երեսը այդ մարդու դեմ կուղղեմ ու նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից+, որովհետև իր սերնդից նա ինչ-​որ մեկին տվել է Մողոքին, որպեսզի իմ սուրբ վայրը+ և իմ սուրբ անունը պղծի+։  Իսկ եթե այդ երկրի ժողովուրդը միտումնավոր իր աչքերը փակի այն բանի վրա, որ այդ մարդը իր սերնդից ինչ-​որ մեկին տվել է Մողոքին, և նրան մահվան չմատնի+,  ապա իմ երեսը կուղղեմ այդ մարդու և նրա ընտանիքի դեմ+. իրենց ժողովրդի միջից ես կվերացնեմ նրան ու բոլոր նրանց, ովքեր նրա հետ միասին պոռնկություն*+ են արել Մողոքի հետ։  Եթե որևէ մեկը* դիմի ոգեհարցներին+ և գուշակներին+, որպեսզի նրանց հետ պոռնկություն անի*, ապա իմ երեսը կուղղեմ այդ հոգու դեմ ու նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից+։  Սրբացրեք ձեզ և սուրբ եղեք+, որովհետև ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։  Պահեք իմ կանոններն ու կատարեք դրանք+։ Ես Եհովան եմ՝ ձեզ սրբացնողը+։  Եթե որևէ մեկն իր հորը կամ մորը անիծի+, անպատճառ պետք է մահվան մատնվի+։ Նա իր հորը և իր մորն է անիծել։ Նրա արյունը իր վրա է+։ 10  Այն տղամարդը, որն ուրիշի կնոջ հետ շնություն է գործում, իր մերձավորի կնոջ հետ է շնություն գործում+։ Նա անպատճառ մահվան պետք է մատնվի, ինչպես շնացող տղամարդը, այնպես էլ շնացող կինը+։ 11  Այն մարդը, որը պառկում է իր հոր կնոջ հետ, իր հոր մերկությունն է բացում+։ Երկուսն էլ անպատճառ պետք է մահվան մատնվեն։ Նրանց արյունը իրենց վրա է։ 12  Եթե մի մարդ իր հարսի հետ պառկի, երկուսն էլ անպատճառ մահվան պետք է մատնվեն+։ Նրանք ոտնահարել են այն, ինչ բնական է։ Նրանց արյունը իրենց վրա է+։ 13  Եթե տղամարդը պառկում է տղամարդու հետ այնպես, ինչպես կնոջ հետ է պառկում, ապա երկուսն էլ գարշելի բան են անում+։ Նրանք անպատճառ մահվան պետք է մատնվեն։ Նրանց արյունը իրենց վրա է։ 14  Եթե մի տղամարդ կնության է առնում որևէ կնոջ ու նրա մորը, ապա դա անառակ վարք է+։ Թե՛ նա և թե՛ նրանք պետք է կրակով այրվեն+, որպեսզի անառակ վարքը+ ձեր մեջ չմնա։ 15  Եթե որևէ տղամարդ պառկի անասունի հետ+ և սերմ թափի, անպատճառ մահվան պետք է մատնվի. անասունին նույնպես պետք է սպանեք։ 16  Եթե մի կին մոտենա անասունին՝ նրա հետ հարաբերություն ունենալու համար+, ապա այդ կնոջն ու անասունին սպանիր։ Նրանք անպատճառ մահվան պետք է մատնվեն։ Նրանց արյունը իրենց վրա է։ 17  Եթե մի տղամարդ կնության առնի իր քրոջը, իր հոր աղջկան կամ իր մոր աղջկան ու նրա մերկությունը տեսնի, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, ապա դա խայտառակություն է+։ Իրենց ժողովրդի որդիների աչքի առաջ նրանք պետք է վերանան։ Նա իր քրոջ մերկությունն է բացել։ Նա պետք է պատասխան տա իր հանցանքի համար։ 18  Եթե մի տղամարդ պառկի կնոջ հետ նրա դաշտանի ժամանակ և նրա մերկությունը բացի, ապա նա նրա աղբյուրն է բացում, կինն էլ իր արյան աղբյուրն է բացում+։ Ուստի երկուսն էլ պետք է վերանան իրենց ժողովրդի միջից։ 19  Քո մորաքրոջ+ ու քո հորաքրոջ+ մերկությունը չբացես, քանի որ դա անողը իր արյունակցությունն է բացում+։ Նրանք պետք է պատասխան տան իրենց հանցանքի համար։ 20  Եթե մի մարդ պառկում է իր հորեղբոր կնոջ հետ, ապա նա իր հորեղբոր մերկությունն է բացում+։ Նրանք պետք է պատասխան տան իրենց մեղքի համար։ Նրանք անզավակ կմեռնեն+։ 21  Եթե մի մարդ իր եղբոր կնոջը կնության է առնում, ապա դա զզվելի է+։ Նա իր եղբոր մերկությունն է բացում։ Նրանք անզավակ կլինեն։ 22  Պահեք իմ բոլոր կանոններն+ ու բոլոր դատավճիռները+ և կատարեք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանում եմ ձեզ բնակվելու, չփսխի ձեզ+։ 23  Մի՛ շարժվեք այն ազգերի կանոններով, որոնց քշում եմ ձեր առաջից+, քանի որ նրանք արել են այս բոլոր բաները, և ես զզվում եմ նրանցից+։ 24  Ուստի ասացի ձեզ+. «Դուք կտիրեք նրանց երկրին, իսկ ես այն ձեզ կտամ, որ տիրեք նրան. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+։ Ես ձեր Աստված Եհովան եմ, որը զատել է ձեզ ժողովուրդներից»+։ 25  Տարբերեք մաքուր անասունը անմաքուր անասունից և մաքուր թռչունը՝ անմաքուրից+։ Ձեր հոգիները նողկալի+ մի՛ դարձրեք անասունով, թռչունով և երկրի վրա շարժվող որևէ բանով, որոնք անմաքուր հայտարարելով՝ ես առանձնացրել եմ ձեզ համար։ 26  Սուրբ եղեք ինձ համար+, որովհետև ես՝ Եհովաս, սուրբ եմ+։ Ես զատում եմ ձեզ ժողովուրդներից, որպեսզի իմը լինեք+։ 27  Եթե որևէ տղամարդ կամ կին ոգեհարցության կամ գուշակության+ ոգի ունենա, ապա անպատճառ մահվան պետք է մատնվի+։ Քարկոծելով պետք է սպանեն նրան։ Նրա արյունը իր վրա է»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 18։21-ի ծնթ.։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Բռց.՝ «հոգի»։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։