Ղևտական 16։1-34
16 Այն բանից հետո, երբ Ահարոնի երկու որդիները անընդունելի կերպով մոտեցան Եհովային ու մահացան+, Եհովան խոսեց Մովսեսի հետ։
2 Եհովան ասաց Մովսեսին. «Ասա քո եղբայր Ահարոնին, որ նա ամեն ժամանակ չէ, որ պետք է մտնի սուրբ վայրը+՝ վարագույրից ներս+, որը տապանակի վրա եղող կափարիչի դիմացն է, որպեսզի չմեռնի+, քանի որ ամպի+ մեջ ես հայտնվելու եմ կափարիչի վերևում+։
3 Ահարոնը սուրբ վայրը+ պետք է մտնի հետևյալ բաներով՝ մատղաշ ցլով, որը մեղքի ընծայի համար է+, և խոյով, որը ողջակեզի համար է+։
4 Նա պետք է հագնի կտավե սուրբ պատմուճանը+, և կտավե վարտիքը+ նրա մարմնի վրա պետք է լինի։ Նա իր մեջքին պետք է կապի կտավե գոտին+ և գլխին դնի կտավե խույրը+։ Դրանք սուրբ հանդերձներ են+։ Նա պետք է ջրով լվանա իր մարմինը+ ու հետո հագնի դրանք։
5 Իսրայելի որդիներից+ նա պետք է վերցնի երկու արու ուլ մեղքի ընծայի համար+ և մեկ խոյ՝ ողջակեզի համար+։
6 Ահարոնը պետք է բերի մեղքի ընծայի ցուլը, որն իր համար է+, և քավություն անի+ ինչպես իր+, այնպես էլ իր տան համար+։
7 Նա պետք է վերցնի երկու նոխազը* ու կանգնեցնի Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ։
8 Ահարոնը երկու նոխազի համար վիճակ+ պետք է գցի. մի վիճակը Եհովայի, մյուսը՝ ազազելի համար*+։
9 Ահարոնը պետք է մոտեցնի այն նոխազը, որը վիճակով+ կընկնի Եհովայի համար, և մատուցի որպես մեղքի ընծա+։
10 Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պետք է կենդանի կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա համար քավություն արվի, և ազազելի համար այն կարձակվի+ դեպի անապատ+։
11 Ահարոնը պետք է բերի մեղքի ընծայի ցուլը, որն իր համար է, և քավություն անի ինչպես իր, այնպես էլ իր տան համար։ Նա պետք է մորթի մեղքի ընծայի ցուլը, որն իր համար է+։
12 Նա պետք է վերցնի կրակամանը+, որը լցված կլինի Եհովայի առաջ եղող զոհասեղանի+ այրվող ածուխներով, ինչպես նաև իր երկու բռերը+ լցնի մանրացված անուշահոտ խնկով+ ու դրանք բերի վարագույրից ներս+։
13 Հետո խունկը Եհովայի առաջ պետք է լցնի կրակի վրա+, և խնկի ամպը կծածկի տապանակի կափարիչը+, որը Վկայության+ վրա է, որպեսզի նա չմեռնի։
14 Նա պետք է վերցնի ցլի արյունից+ և իր մատով ցողի կափարիչի դիմաց՝ արևելյան կողմում։ Այդ արյունից նա իր մատով յոթ անգամ կցողի+ կափարիչի առաջ+։
15 Այնուհետև նա պետք է մորթի մեղքի ընծայի նոխազը, որը ժողովրդի համար է+, ապա դրա արյունը բերի վարագույրից ներս+ և այդ արյան+ հետ վարվի այնպես, ինչպես վարվեց ցլի արյան հետ. այն պետք է ցողի դեպի կափարիչը՝ կափարիչի առաջ։
16 Սուրբ վայրի համար նա Իսրայելի որդիների անմաքրություններից+, նրանց հանցանքներից ու բոլոր մեղքերից պետք է քավություն անի+. այդպես նա պետք է անի հանդիպման վրանի համար, որը գտնվում է Իսրայելի որդիների մեջ, ովքեր անմաքուր են։
17 Երբ նա ներս մտնի սուրբ վայրում քավություն անելու, հանդիպման վրանում ոչ ոք չպետք է լինի, ու մինչև դուրս գալը նույնպես ոչ ոք չպետք է լինի։ Նա քավություն պետք է անի իր+, իր տան և Իսրայելի ամբողջ ժողովի համար+։
18 Նա պետք է դուրս գա և մոտենա զոհասեղանին+, որը Եհովայի առաջ է, ու քավություն անի դրա համար. նա պետք է վերցնի ցլի արյունից և նոխազի արյունից ու քսի զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին+։
19 Նաև այդ արյունից իր մատով պետք է յոթ անգամ ցողի+ դրա վրա, մաքրի ու սրբացնի այն Իսրայելի որդիների անմաքրությունից։
20 Երբ նա վերջացնի սուրբ վայրի, հանդիպման վրանի և զոհասեղանի համար քավություն անելը+, պետք է մոտեցնի նաև կենդանի նոխազը+։
21 Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին+ ու դրա վրա խոստովանի+ Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները+, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը+, դրանք պետք է դնի նոխազի գլխին+ և նշանակված մարդու+ ձեռքով այն դեպի անապատ արձակի+։
22 Նոխազը նրանց բոլոր անօրենությունները+ կտանի դեպի ամայի երկիր+. այդպես նա նոխազը դեպի անապատ կարձակի+։
23 Ահարոնը կմտնի հանդիպման վրան և իր վրայից կհանի կտավե հանդերձները, որոնք հագել էր սուրբ վայրը մտնելիս, ու դրանք այնտեղ կդնի+։
24 Հետո սուրբ վայրում+ ջրով կլվանա իր մարմինը+, կհագնի իր հանդերձները+, դուրս կգա, կմատուցի իր ողջակեզն+ ու ժողովրդի ողջակեզը+ և քավություն կանի ինչպես իր, այնպես էլ ժողովրդի համար+։
25 Մեղքի ընծայի կենդանու ճարպը նա կայրի զոհասեղանի վրա+։
26 Իսկ նա+, ով նոխազն արձակել է ազազելի համար+, պետք է լվա իր հանդերձները, ջրով լվանա իր մարմինը+, և դրանից հետո միայն նա կարող է ճամբար մտնել։
27 Սակայն մեղքի ընծայի ցուլը և մեղքի ընծայի նոխազը, որոնց արյունը բերվել էր սուրբ վայր՝ քավություն անելու համար, պետք է տարվեն ճամբարից դուրս, և դրանց կաշին, մարմինն ու թրիքը պետք է կրակով այրվեն+։
28 Ով որ դրանք այրի, պետք է լվա իր հանդերձները, ջրով լվանա իր մարմինը, և դրանից հետո միայն նա կարող է ճամբար մտնել։
29 Ձեզ համար սա կանոն պետք է լինի դարեդար+. յոթերորդ ամսում՝ ամսվա տասներորդ օրը+, դուք պետք է ճնշեք ձեր հոգիները+ և ոչ մի գործ չանեք+։ Դա վերաբերում է թե՛ բնիկին և թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտին,
30 որովհետև այդ օրը ձեզ համար քավություն կարվի+, որպեսզի դուք մաքուր հայտարարվեք։ Եհովայի առաջ դուք ձեր բոլոր մեղքերից մաքուր կլինեք+։
31 Դա ձեզ համար լիակատար հանգստի շաբաթ է+, և դուք պետք է ճնշեք ձեր հոգիները։ Դա կանոն է դարեդար։
32 Այն քահանան, որը կօծվի+ և որպես իր հոր հաջորդ+՝ լիազորություն կստանա* քահանայություն անելու համար+, պետք է քավություն անի ու հագնի կտավե հանդերձները+։ Դրանք սուրբ հանդերձներ են+։
33 Նա քավություն պետք է անի սուրբ սրբարանի+, հանդիպման վրանի+, զոհասեղանի համար+, ինչպես նաև պետք է քավություն անի քահանաների և ժողովի ամբողջ ժողովրդի համար+։
34 Սա ձեզ համար կանոն պետք է լինի դարեդար+, որպեսզի տարին մեկ անգամ Իսրայելի որդիների բոլոր մեղքերի համար քավություն անեք»+։
Նա արեց այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «երկու արու ուլերը»։
^ Եբր. «ազազելի համար» արտահայտ-յան ճշգրիտ իմաստը հայտնի չէ։ Այս արտահայտ-ը օգտագ. է անապատ ուղարկված նոխազին նկարագրելու համար։ Հմմտ. 16։10, 26։