Ղևտական 11։1-47

11  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.  «Խոսեք Իսրայելի որդիների հետ ու ասացեք նրանց. «Սրանք են այն կենդանի արարածները, որոնք կարող եք ուտել+ երկրի վրա եղող բոլոր անասուններից.  անասունների միջից դուք կարող եք ուտել+ ամեն երկկճղակավորի, որի կճղակը ճեղքվածք ունի, և որը որոճում է։  Որոճացողներից ու երկկճղակավորներից միայն սրանք չպետք է ուտեք. ուղտ, որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար+։  Դաման+, որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար։  Նապաստակ+, որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար։  Խոզ+, որը թեև երկկճղակավոր է, և նրա կճղակը ճեղքվածք ունի, սակայն չի որոճում. այն անմաքուր է ձեզ համար։  Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք+։ Դրանք անմաքուր են ձեզ համար+։  Ջրերում եղող բոլոր արարածներից սրանք կարող եք ուտել+. կարող եք ուտել բոլոր նրանց, որոնք ապրում են ջրերում՝ ծովերում և գետերում, և որոնք լողակներ ու թեփուկներ ունեն+։ 10  Ջրերում վխտացող բոլոր արարածներից և ջրերում ապրող բոլոր կենդանի հոգիներից բոլոր արարածները, որոնք ապրում են ծովերում ու գետերում և չունեն լողակներ ու թեփուկներ, գարշելի են ձեզ համար։ 11  Այո՛, դրանք գարշելի են ձեզ համար։ Դրանց մսից չուտեք+ և դրանց դիակներից գարշեք։ 12  Ջրերում եղող բոլոր արարածները, որ լողակներ ու թեփուկներ չունեն, գարշելի են ձեզ համար։ 13  Թռչուններից սրանցից գարշեք+։ Դրանք չի կարելի ուտել, դրանք գարշելի են. արծիվը+, ջրարծիվը, սև անգղը, 14  կարմիր ցինը, սև ցինը+՝ ըստ իր տեսակի, 15  ագռավն+՝ ըստ իր տեսակի, 16  ջայլամը+, բուն, որորը, բազեն՝ ըստ իր տեսակի, 17  տնային բվիկը, ձկնկուլը, ականջավոր բուն+, 18  կարապը, հավալուսնը, անգղը+, 19  արագիլը, տառեղն՝ ըստ իր տեսակի, հոպոպը և չղջիկը+։ 20  Բոլոր թևավոր արարածները, որոնցով վխտում է երկիրը, և որոնք շարժվում են չորս ոտքերով, գարշելի են ձեզ համար+։ 21  Բոլոր թևավոր արարածներից, որոնցով վխտում է երկիրը, և որոնք շարժվում են չորս ոտքերով, կարող եք ուտել միայն նրանց, որոնք իրենց ոտքերի վրա ոստոստելու ոտքեր ունեն երկրի վրա ոստոստելու համար։ 22  Դրանցից սրանք կարող եք ուտել. չվող մորեխ+՝ ըստ իր տեսակի, ուտելի մորեխ+՝ ըստ իր տեսակի, ճռիկ՝ ըստ իր տեսակի և ծղրիդ+՝ ըստ իր տեսակի։ 23  Մյուս բոլոր թևավոր արարածները, որոնցով վխտում է երկիրը, և որոնք շարժվում են չորս ոտքերով, գարշելի+ են ձեզ համար։ 24  Դրանցով ձեզ անմաքուր կդարձնեք։ Դրանց դիակին դիպչող ամեն ոք մինչև երեկո անմաքուր կլինի+։ 25  Եվ ամեն ոք, ով դրանց դիակը վերցնի, պետք է լվանա+ իր հանդերձները. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ 26  Ցանկացած անասուն, որը երկկճղակավոր է, սակայն նրա կճղակը ճեղքվածք չունի, և նա որոճացող չէ, անմաքուր է ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց, անմաքուր կլինի+։ 27  Երկրի վրա չորս ոտքերով քայլող կենդանի արարածներից ձեզ համար անմաքուր են նրանք, որոնք քայլում են թաթերի վրա։ Դրանց դիակին դիպչող ամեն ոք մինչև երեկո անմաքուր կլինի։ 28  Նա, ով դրանց դիակը+ վերցնի, պետք է լվա իր հանդերձները+. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ Դրանք անմաքուր են ձեզ համար։ 29  Երկրի վրա վխտացող արարածներից սրանք են անմաքուր ձեզ համար+. կուրամուկը, ճագարամուկը+ և մողեսն՝ ըստ իր տեսակի, 30  գեկկոնը, մեծ մողեսը, տրիտոնը, ավազային մողեսը և քամելեոնը։ 31  Երկրի վրա վխտացող+ բոլոր արարածներից սրանք անմաքուր են ձեզ համար։ Դրանց դիակին դիպչող ամեն ոք մինչև երեկո անմաքուր կլինի+։ 32  Եթե դրանցից մեկի դիակը ընկնի որևէ բանի վրա, այն անմաքուր կլինի՝ լինի դա փայտյա անոթ+, հանդերձ, կաշի+ թե քուրձ+։ Ցանկացած անոթ, որ գործածվում է ինչ-​որ նպատակով, պետք է ջրով լվացվի. այն մինչև երեկո անմաքուր կլինի, իսկ հետո մաքուր կլինի։ 33  Բայց եթե դրանցից որևէ մեկն ընկնի կավե անոթի+ մեջ, ապա դրանում եղած ամեն ինչ անմաքուր կլինի. այն պետք է կոտրեք+։ 34  Ցանկացած կերակուր, որի վրա այդ անոթից ջուր կլցվի, անմաքուր կլինի, և ցանկացած անոթով այդտեղից խմելու համար վերցված ըմպելիքը անմաքուր կլինի։ 35  Ինչի վրա որ դրանց դիակն ընկնի, անմաքուր կլինի։ Վառարան լինի թե սափորի տակդիր՝ պետք է կոտրվի։ Դրանք անմաքուր են և ձեզ համար անմաքուր պիտի լինեն։ 36  Միայն աղբյուրն ու հորը, որտեղ հավաքված ջուր կա, մաքուր կմնան, սակայն դրանց դիակին դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։ 37  Եթե դրանց դիակն ընկնի որևէ բույսի սերմի վրա, որը պետք է ցանվի, այն մաքուր թող համարվի։ 38  Բայց եթե սերմի վրա ջուր լցված լինի, և դրանց դիակներից ինչ-​որ բան ընկնի սերմի վրա, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։ 39  Եթե ուտելու համար նախատեսված ձեր անասուններից որևէ մեկը սատկի, և ինչ-​որ մեկը դիպչի դրա դիակին, մինչև երեկո անմաքուր կլինի+։ 40  Ով որ դրանց դիակից ուտի+, պետք է լվանա իր հանդերձները. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ Եվ նա, ով դրանց դիակը վերցնի, պետք է լվանա իր հանդերձները. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ 41  Երկրի վրա վխտացող ամեն արարած գարշելի է+։ Այն չի կարելի ուտել։ 42  Երկրի վրա վխտացող բոլոր արարածներից չպետք է ուտեք որևէ արարած, որ սողում է փորի վրա+, որևէ արարած, որ շարժվում է չորս ոտքերով կամ բազմոտանի է, որովհետև դրանք գարշելի են+։ 43  Ձեր հոգիները գարշելի մի՛ դարձրեք երկրի վրա վխտացող որևէ արարածով, դրանց պատճառով ձեզ անմաքուր մի՛ դարձրեք և անմաքուր մի՛ եղեք դրանց պատճառով+։ 44  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը+։ Սրբացրեք ձեզ և սուրբ եղեք+, քանի որ ես սուրբ եմ+։ Ձեր հոգիները անմաքուր մի՛ դարձրեք երկրի վրա շարժվող արարածներով, որոնցով վխտում է երկիրը։ 45  Ես Եհովան եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ+։ Սուրբ եղեք+, քանի որ ես սուրբ եմ+։ 46  Սա է օրենքը անասունի, թռչնի, ամեն կենդանի հոգու մասին, որ շարժվում է ջրերում+, և ամեն հոգու մասին, որ վխտում է երկրի վրա, 47  որպեսզի տարբերեք+ անմաքուրը մաքուրից և ուտելի կենդանի արարածը՝ ոչ ուտելի կենդանի արարածից»»։

Ծանոթագրություններ