Հռոմեացիներ 16։1-27
16 Ես ներկայացնում եմ ձեզ Ֆիբեին՝ մեր քրոջը, որը ծառայում է+ Կենքրայի+ ժողովում,
2 որ դուք ընդունեք+ նրան Տիրոջով, ինչպես որ արժան է սրբերին, և օգնեք նրան ցանկացած հարցում, ինչում որ ձեր կարիքը կունենա+, քանի որ նա ինքն էլ պաշտպան է եղել շատերին, այո՛, հենց ինձ էլ։
3 Իմ ողջույնները փոխանցեք Պրիսկիղային և Ակյուղասին+՝ Քրիստոս Հիսուսով իմ համագործակիցներին+,
4 որոնք իմ կյանքը* փրկելու համար իրենց գլուխը վտանգեցին+, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալություն հայտնում+, այլև մյուս ազգերից եղող ժողովները։
5 Բարևեք նաև նրանց տան ժողովին+։ Բարևեք իմ սիրելի Եպենետոսին, որը Ասիայում* առաջիններից էր+, որ դարձավ Քրիստոսի հետևորդը։
6 Բարև տվեք Մարիամին, որը շատ գործեր է արել ձեզ համար։
7 Բարևեք Անդրոնիկոսին և Հունիասին՝ իմ ազգականներին+ և բանտակիցներին+, որոնք ճանաչված են առաքյալների կողմից և որոնք ավելի երկար ժամանակ է, ինչ Քրիստոսի հետևորդներն են, քան ես։
8 Ողջույններս փոխանցեք+ Ամպլիատոսին՝ իմ սիրելիին Տիրոջով։
9 Բարևեք Ուրբանոսին՝ մեր համագործակցին Քրիստոսում, և իմ սիրելի Ստաքիսին։
10 Բարևեք+ Ապելեսին, որը հավատարիմ մնաց Քրիստոսին։ Բարև տվեք Արիստոբուլոսի տան անդամներին։
11 Բարև տվեք Հերովդիոնին՝ իմ ազգականին+։ Բարևեք Նարկիսոսի տան անդամներին, որոնք Տիրոջ հետևորդներն են+։
12 Բարևեք Տրիֆենային և Տրիֆոսային՝ այն կանանց, որոնք տքնաջան աշխատում են՝ ծառայելով Տիրոջը։ Բարևեք մեր սիրելի Պերսիսին, քանի որ նա շատ գործեր է արել՝ իբրև Տիրոջ հետևորդ։
13 Բարևեք Ռուֆոսին՝ Տիրոջ ընտրված ծառային, և նրա մորը, որին իմ մայրն եմ համարում։
14 Բարև տվեք Ասյունկրիտոսին, Ֆլեգոնին, Հերմեսին, Պատրոբասին, Հերմասին և նրանց հետ եղող եղբայրներին։
15 Բարևեք Ֆիլոլոգոսին և Յուլիային, Ներեոսին և նրա քրոջը, նաև Օլիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին+։
16 Բարև տվեք իրար սուրբ համբույրով+։ Քրիստոսի բոլոր ժողովները բարևում են ձեզ։
17 Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ աչքի տակ առնեք նրանց, ովքեր բաժանումներ են առաջ բերում+ և գայթակղության առիթ են ստեղծում՝ հակառակ այն ուսմունքին+, որ դուք սովորել եք. խուսափե՛ք նրանցից+,
18 որովհետև այդպիսիները ոչ թե մեր Տիրոջ՝ Քրիստոսի ծառաներն են, այլ իրենց որովայնի+։ Նրանք իրենց քաղցր խոսքերով+ ու հաճոյախոսություններով+ մոլորեցնում են պարզահոգի մարդկանց սրտերը։
19 Իսկ ձեր հնազանդությունը նկատելի դարձավ բոլորին+, և դա ուրախություն է պատճառում ինձ։ Բայց կամենում եմ, որ դուք իմաստուն+ լինեք դեպի բարին և անմեղ+՝ դեպի չարը+։
20 Իր հերթին, Աստված, որ խաղաղություն է տալիս+, շուտով կջախջախի Սատանային+ ձեր ոտքերի տակ։ Թող մեր Տեր Հիսուսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։
21 Բարևում է ձեզ Տիմոթեոսը՝ իմ համագործակիցը, ինչպես նաև իմ ազգականներ+ Ղուկիոսը, Հասոնը և Սոսիպատրոսը։
22 Բարևում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ գրեցի այս նամակը։
23 Բարևում է ձեզ Գայոսը+՝ ինձ և ամբողջ ժողովին հյուրընկալողը։ Բարև են տալիս նաև Երաստոսը՝ քաղաքի+ տնտեսը, և նրա եղբայր Կվարտոսը։
24 ....*
25 Աստված+ կարող է ձեզ հաստատուն դարձնել՝ համաձայն իմ հռչակած բարի լուրի և Հիսուս Քրիստոսի մասին քարոզչության, այն սրբազան գաղտնիքի+ բացահայտվելուն ներդաշնակ, որը վաղուց ի վեր լռությամբ պահված էր։
26 Բայց հիմա հավիտենական Աստծու հրամանով այդ գաղտնիքը հայտնի դարձավ+ և մարգարեական գրքերի միջոցով իմացվեց բոլոր ազգերին, որպեսզի նրանք հավատ ընծայեն ու հնազանդվեն նրան+։
27 Հիսուս Քրիստոսի միջոցով+ միակ իմաստուն+ Աստծուն թող փառք+ լինի հավիտյան։ Ամեն։
Ծանոթագրություններ
^ Հուն.՝ փսիխե։ Տե՛ս հավելված 10։
^ Հուն. հնագույն ձեռագրերում բացակայում են «Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն» խոսքերը, որոնք հմպտ. են 20-րդ համարի վերջին մասին։