Հռոմեացիներ 15։1-33
15 Մենք՝ ուժեղներս, պետք է կրենք նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն+, և չպետք է հաճեցնենք ինքներս մեզ+։
2 Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար+։
3 Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց+, այլ ինչպես որ գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»+։
4 Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար+ գրվեց+, որպեսզի մեր տոկունությամբ+ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ+ հույս ունենանք+։
5 Թող որ տոկունություն և մխիթարություն տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ+,
6 որ միահամուռ կերպով+ և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը։
7 Ուստի ընդունեք միմյանց+ այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ+, որպեսզի Աստված փառավորվի։
8 Ասում եմ ձեզ, որ Քրիստոսը թլփատվածներին+ ծառայող դարձավ+, որպեսզի վկայի, որ Աստված ճշմարտացի է+, հաստատի այն խոստումները+, որ Աստված տվել էր նրանց նախահայրերին,
9 և որպեսզի ազգերը+ փառավորեն Աստծուն նրա ողորմության+ համար, ինչպես որ գրված է. «Դրա համար հայտնապես կընդունեմ քեզ ազգերի մեջ և քո անվանը սաղմոս կերգեմ»+։
10 Եվ նորից ասում է. «Ցնծացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ»+։
11 Եվ դարձյալ. «Գովաբանե՛ք Եհովային, ո՛վ բոլոր ազգեր, և թող բոլոր ժողովուրդները գովաբանեն նրան»+։
12 Եսայիան էլ ասում է. «Հեսսեի արմատը+ պիտի լինի, և պիտի լինի մեկը, որ կկանգնի՝ իշխելու ազգերին+. ազգերը իրենց հույսը նրա վրա կդնեն»+։
13 Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով+։
14 Ես ինքս էլ համոզված եմ ձեզանում, եղբայրնե՛րս, որ դուք նույնպես լի եք բարությամբ, քանի որ լցված եք ամեն գիտելիքներով+, և կարող եք նաև հորդորել միմյանց+։
15 Այնուամենայնիվ, որոշ հարցերի վերաբերյալ ավելի ուղղակիորեն եմ գրում՝ ասես նորից հիշեցնելով+ ձեզ, քանի որ Աստված իր անզուգական բարությունը դրսևորեց իմ հանդեպ+,
16 որպեսզի Քրիստոս Հիսուսի ծառան լինեմ մյուս ազգերի համար+՝ Աստծու բարի լուրի+ սուրբ գործին մասնակցելու, որպեսզի ընծան+ (այսինքն՝ այս ազգերը) ընդունելի+ լինի՝ սրբացված լինելով սուրբ ոգով+։
17 Հետևաբար, երբ խոսքը Աստծուն մատուցած իմ ծառայության մասին է+, ես պատճառ ունեմ Քրիստոս Հիսուսով ցնծալու+։
18 Ես չեմ համարձակվի ասել որևէ բան, բացի նրանից, ինչ Քրիստոսն արեց իմ միջոցով+, որպեսզի ազգերը հնազանդ լինեն+։ Նա արեց դա իմ խոսքերի+ ու գործերի միջոցով,
19 նշանների ու հրաշքների զորությամբ+, սուրբ ոգու զորությամբ, այնպես որ Երուսաղեմից մինչև Իլլիրիայի կողմերը շրջելով+՝ ես հիմնովին քարոզեցի Քրիստոսի մասին բարի լուրը+։
20 Այսպիսով՝ ես նպատակ դրեցի չհռչակել բարի լուրը այնտեղ, որտեղ Քրիստոսի անունն արդեն հայտնի էր, որ չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ+,
21 այլ ինչպես որ գրված է. «Ում չի հռչակվել նրա մասին, նրանք կտեսնեն, և ովքեր չեն լսել, նրանք կհասկանան»+։
22 Ահա թե ինչու շատ անգամ արգելքներ եղան, և ես չկարողացա գալ ձեզ մոտ+։
23 Բայց հիմա, որ այս կողմերում այլևս չքարոզված տարածք չունեմ և արդեն մի քանի տարի է, ինչ փափագում եմ ձեզ մոտ գալ+,
24 երբ Իսպանիա+ ուղևորվելիս լինեմ, ամեն ինչից առավել հույս ունեմ, որ ճանապարհին կտեսնեմ ձեզ։ Ցանկանում եմ, որ մի որոշ ժամանակ վայելեմ ձեր ընկերակցությունը+, իսկ հետո, որ դուք ճանապարհի մի մասը ուղեկցեք ինձ։
25 Բայց հիմա պատրաստվում եմ մեկնել Երուսաղեմ, որպեսզի սրբերին ծառայեմ+,
26 որովհետև Մակեդոնիայում և Աքայիայում+ լինողները հոժարությամբ բաժին հանեցին իրենց ունեցածից՝ նվիրաբերություն անելով+ Երուսաղեմի սրբերի մեջ եղող աղքատների համար։
27 Ճիշտ է, նրանք դա հոժարությամբ արեցին, բայց պարտական էին նրանց, որովհետև եթե ազգերը բաժին ունեցան նրանց հոգևոր բաներից+, ապա նաև պարտավոր են ծառայել նրանց մարմնի համար անհրաժեշտ բաներով+։
28 Հետևաբար, երբ սա ավարտեմ և այս նվիրաբերությունը+ ապահով հասցնեմ նրանց, ձեր մոտով կուղևորվեմ Իսպանիա+։
29 Բացի դրանից, գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի լիառատ օրհնություններով կգամ+։
30 Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսով և ոգու սիրով+, որ դուք ինձ հետ միասին եռանդագին աղոթեք Աստծուն ինձ համար+,
31 որ ազատվեմ+ Հրեաստանի անհավատներից, և Երուսաղեմի+ համար արված իմ ծառայությունը ընդունելի լինի սրբերին+,
32 որ երբ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ, ձեզ հետ միասին թարմություն ստանամ+։
33 Թող Աստված, որ խաղաղություն է տալիս, ձեզ հետ լինի+։ Ամեն։