Հովհաննես 17։1-26
17 Այդ խոսքերից հետո Հիսուսը աչքերը դեպի երկինք բարձրացրեց+ ու ասաց. «Հա՛յր, ժամը եկավ, փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի+,
2 որովհետև իշխանություն տվեցիր նրան բոլոր մարդկանց վրա+, որպեսզի բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր+, հավիտենական կյանք տա+։
3 Սա է հավիտենական կյանքը+, որ ճանաչեն*+ քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ+, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր+։
4 Ես փառավորեցի+ քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու+։
5 Ուստի այժմ, Հա՛յր, փառավորիր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը+։
6 Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ+։ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, ու նրանք պահեցին քո խոսքը։
7 Հիմա նրանք իմացան, որ այն ամենը, ինչը ինձ տվեցիր, քեզանից է,
8 որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի+, և նրանք ընդունեցին ու իմացան, որ ես քո կողմից եկա+, և հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ+։
9 Խնդրում եմ քեզ նրանց համար։ Խնդրում եմ ոչ թե աշխարհի+ համար, այլ նրանց համար, ում ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։
10 Ամեն ինչ, որ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է+, և ես փառավորվեցի նրանց մեջ։
11 Ես այլևս աշխարհում չեմ, բայց նրանք աշխարհում են+, իսկ ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց+ քո անվան համար, որը տվեցիր ինձ*, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք+։
12 Երբ նրանց հետ էի, պահպանում էի նրանց+ քո անվան համար, որը տվեցիր ինձ, և ես պահեցի նրանց, ու նրանցից և ոչ մեկը չկործանվեց+, բացի կործանման որդուց+, որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի+։
13 Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս, և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք լիովին զգան այն ուրախությունը, որ ես ունեմ+։
14 Քո խոսքը նրանց տվեցի, բայց աշխարհը ատեց+ նրանց, որովհետև նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ+։
15 Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից+։
16 Նրանք աշխարհի մի մասը չեն+, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ+։
17 Սրբացրու+ նրանց ճշմարտությամբ. քո խոսքը+ ճշմարտություն է+։
18 Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ+։
19 Եվ ես սրբացնում եմ իմ անձը հանուն նրանց, որպեսզի նրանք էլ ճշմարտությամբ սրբացվեն+։
20 Բայց ոչ միայն նրանց համար եմ խնդրում, այլ նաև նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ+,
21 որպեսզի նրանք բոլորը մի լինեն+, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ+, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ+, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր+։
22 Այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք+։
23 Ես միության մեջ եմ նրանց հետ, և դու միության մեջ ես ինձ հետ, որ նրանք կատարելապես մի լինեն+, որպեսզի աշխարհը իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր և որ նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։
24 Հա՛յր, ում որ ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ+, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև դու ինձ սիրեցիր աշխարհը+ հիմնվելուց առաջ+։
25 Արդա՛ր+ Հայր, աշխարհը չի ճանաչում քեզ+, բայց ես քեզ ճանաչում եմ, և նրանք գիտեն, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ+։
26 Ես ճանաչեցրի նրանց քո անունը+ ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ»+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «գիտելիքներ ստանան»։ Հուն-ում այս բայը շարունակական գործողություն է ցույց տալիս։
^ Հիսուս անունը նշ. է «Եհովան փրկություն է»։