Հայտնություն 10։1-11
10 Եվ տեսա մեկ ուրիշ զորեղ հրեշտակ+, որ իջնում էր երկնքից՝ ամպ+ հագած։ Նրա գլխի վրա ծիածան կար, երեսը նման էր արևի+, իսկ ոտքերը+՝ կրակե սյուների։
2 Իր ձեռքում նա մի փոքր գիրք ուներ բացված։ Իր աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը՝ երկրի վրա+։
3 Նա բարձր ձայնով աղաղակեց, ինչպես որ առյուծն+ է մռնչում։ Եվ երբ աղաղակեց, յոթ որոտները+ խոսեցին իրենց ձայներով։
4 Երբ յոթ որոտները խոսեցին, ես պատրաստվում էի գրել, սակայն երկնքից մի ձայն լսեցի+, որ ասաց. «Կնի՛ք դիր այն բաների վրա+, որոնք յոթ որոտները խոսեցին, և մի՛ գրիր դրանք»։
5 Եվ այն հրեշտակը, որին տեսա ծովի վրա ու երկրի վրա կանգնած, իր աջ ձեռքը բարձրացրեց դեպի երկինք+
6 ու երդվեց նրանով, ով ապրում է+ հավիտյանս հավիտենից+, որը ստեղծել է երկինքն ու նրանում եղած բաները, երկիրն+ ու նրանում եղած բաները, ծովն ու նրանում եղած բաները+. «Այլևս հետաձգում+ չի լինի։
7 Բայց այն օրերում, երբ յոթերորդ հրեշտակը հնչեցնի+, երբ նա պատրաստվի փչել իր փողը+, ավարտին կհասցվի Աստծու սրբազան գաղտնիքը+, որը նա որպես բարի լուր հռչակել էր իր ծառաներին՝ մարգարեներին»+։
8 Եվ այն ձայնը+, որ լսեցի երկնքից, դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա՛, վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու երկրի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»+։
9 Ես գնացի հրեշտակի մոտ ու ասացի նրան, որ այն փոքր գիրքը ինձ տա։ Նա էլ ասաց ինձ. «Վերցրո՛ւ և կե՛ր+, այն որովայնդ կդառնացնի, բայց բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։
10 Եվ ես հրեշտակի ձեռքից վերցրի փոքր գիրքն ու կերա+. բերանիս մեջ այն մեղրի պես քաղցր էր+, բայց երբ կերա, որովայնս դառնացավ։
11 Նրանք ասացին ինձ. «Դու դարձյալ պետք է մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»+։