Հայտնություն 1։1-20
1 Հայտնություն+՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան+, որպեսզի ցույց տա իր ծառաներին+ այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան+։ Նա ուղարկեց իր հրեշտակին+ ու նրա միջոցով խորհրդանշաններով+ այն ներկայացրեց իր ծառա Հովհաննեսին+,
2 որը վկայեց Աստծու տված խոսքի+ և Հիսուս Քրիստոսի տված վկայության մասին+, այսինքն՝ բոլոր այն բաների մասին, որ տեսավ։
3 Երջանիկ է+ նա, ով բարձրաձայն կարդում է+ այս մարգարեության խոսքերը+, և երջանիկ են նրանք, ովքեր լսում ու պահում են դրա մեջ գրվածները+, որովհետև նշանակված ժամանակը մոտ է+։
4 Հովհաննեսը գրում է Ասիայում* գտնվող յոթ ժողովներին+։
Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ «նրանից, որ կա, եղել է և գալիս է»+, այն յոթ ոգիներից+, որ նրա գահի առջև են,
5 և Հիսուս Քրիստոսից՝ «Հավատարիմ Վկայից»+, որ «մահացածների միջից անդրանիկն»+ է և «երկրի թագավորների Իշխանը»+։
Նրան, ով սիրում է մեզ+, ով ազատեց մեզ մեր մեղքերից իր իսկ արյան միջոցով+
6 և մեզ թագավորներ+ ու քահանաներ+ դարձրեց իր Աստծու և Հոր համար, նրան լինի փառքը և զորությունը հավիտյան+։ Ամեն։
7 Ահա նա գալիս է ամպերով+, և ամեն աչք կտեսնի նրան+, նաև նրանք, ովքեր խոցեցին նրան+։ Եվ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կուրծք կծեծեն նրա պատճառով+։ Այո՛, այդպես կլինի։ Ամեն։
8 «Ես եմ Ալֆան և Օմեգան+,– ասում է Եհովա Աստված,– նա, որ կա, եղել է և գալիս է+՝ Ամենակարողը»+։
9 Ես՝ Հովհաննեսս, ձեր եղբայրը, որ Հիսուսի հետ միասին+ ձեզ հետ մասնակից եմ նեղությանը+, թագավորությանը+ և տոկունությանը+, Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու+ պատճառով հայտնվեցի Պատմոս կոչված կղզում։
10 Ոգու ներշնչմամբ+ ես հայտնվեցի+ Տիրոջ օրվա մեջ+ և իմ հետևից մի ուժեղ ձայն+ լսեցի փողի ձայնի պես,
11 որն ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի առ+ մի գրքում և այն ուղարկիր յոթ ժողովներին+, որ գտնվում են Եփեսոսում+, Զմյուռնիայում+, Պերգամոնում+, Թյուատիրում+, Սարդեսում+, Ֆիլադելֆիայում+ և Լաոդիկեայում»+։
12 Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ ձայն էր խոսում ինձ հետ, և շրջվելով՝ տեսա յոթ ոսկե ճրագակալներ+,
13 և այդ ճրագակալների մեջտեղը մարդու որդու նման մեկը+՝ մինչև ոտքերը հասնող հանդերձ հագած, և կուրծքը՝ ոսկե գոտիով գոտևորված։
14 Նրա գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես սպիտակ էին+, աչքերը՝ կրակի բոցի պես+,
15 ոտքերը հնոցի մեջ շիկացած մաքուր պղնձի պես էին+, իսկ ձայնը+ նման էր շատ ջրերի ձայնի։
16 Իր աջ ձեռքում նա յոթ աստղ ուներ+, բերանից սրած երկսայրի մի երկար սուր+ էր դուրս գալիս, իսկ երեսը վառ շողացող արևի պես էր+։
17 Երբ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջ։
Նա իր աջ ձեռքը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր+։ Ե՛ս եմ Առաջինը+ և Վերջինը+
18 և կենդանի եղողը+։ Ես մահացա+, բայց ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից+ և մահվան+ ու գերեզմանի* բանալիներն ունեմ+։
19 Ուստի գրի՛ առ այն ամենը, ինչ տեսար, ինչ կա և ինչ սրանցից հետո լինելու է+։
20 Իսկ իմ աջ ձեռքին տեսած այն յոթ աստղերի+ և այն յոթ ոսկե ճրագակալների+ սրբազան գաղտնիքը սա է. յոթ աստղերը յոթ ժողովների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները յոթ ժողովներն են»+։