Հակոբոս 5։1-20
5 Իսկ հիմա դուք լսեք, հարուստնե՛ր+. լաց եղեք և ողբացեք այն դժբախտությունների համար, որ գալիս են ձեր գլխին+։
2 Ձեր հարստությունը փտել է, ձեր վերնահագուստները ցեցը կերել է+։
3 Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և նրանց ժանգը վկա կլինի ձեր դեմ ու կուտի ձեր մսերը։ Կրակի+ նման մի բան եք կուտակել+ վերջին օրերում+։
4 Ահա ձեր դաշտերի բերքը հավաքող աշխատողների վարձը, որը դուք պահում եք ձեզ մոտ+, աղաղակում է+, և հնձվորների օգնության աղաղակները+ հասել են Զորքերի Տիրոջ՝ Եհովայի ականջին+։
5 Դուք շքեղության մեջ եք ապրել երկրի վրա և մարմնական հաճույքներին եք տրվել+։ Դուք պարարտացրել եք ձեր սրտերը՝ մորթվելու օրվա համար+։
6 Դուք դատապարտել և սպանել եք արդարին։ Մի՞թե նա չի հակառակվում ձեզ+։
7 Հետևաբար, եղբայրնե՛ր, համբերություն դրսևորեք մինչև Տիրոջ ներկայությունը+։ Ահա հողագործը համբերությամբ սպասում է երկրի թանկագին պտղին այնքան ժամանակ, մինչև որ գա վաղ և ուշ անձրևը+։
8 Դուք էլ համբերող եղեք+, ամրացրեք ձեր սրտերը, որովհետև Տիրոջ ներկայությունը մոտեցել է+։
9 Մի՛ տրտնջացեք իրար դեմ, եղբայրնե՛ր, որ չդատվեք+։ Ահա Դատավորը կանգնած է դռների առաջ+։
10 Եղբայրնե՛ր, նեղություններին դիմանալու+ և համբերելու+ հարցում մարգարեներին+ ընդօրինակեք+, որոնք Եհովայի անունով խոսեցին+։
11 Մենք երջանիկ ենք կոչում նրանց, ովքեր տոկացին+։ Դուք լսել եք Հոբի տոկունության մասին+ և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան+, տեսել եք, որ Եհովան անչափ գորովալից է ու ողորմած+։
12 Ամեն ինչից առավել, եղբայրնե՛րս, այլևս մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով և ո՛չ էլ որևէ ուրիշ երդումով+։ Այլ թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ, որպեսզի դատաստանի տակ չընկնեք+։
13 Ձեզանից որևէ մեկը նեղության մե՞ջ է։ Թող շարունակ աղոթի+։ Որևէ մեկը լավ տրամադրությո՞ւն ունի։ Թող սաղմոսներ երգի+։
14 Ձեզանից որևէ մեկը հիվա՞նդ է+։ Թող իր մոտ կանչի ժողովի երեցներին+, և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով+ օծեն նրան։
15 Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին+, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան+։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվեն+։
16 Ուստի անկեղծորեն միմյանց խոստովանեք+ ձեր մեղքերը և աղոթեք իրար համար, որպեսզի բուժվեք+։ Արդար մարդու աղաչանքը իր ազդեցությամբ մեծ ուժ ունի, քանի որ Աստված լսում է այդպիսի աղոթքը+։
17 Եղիան այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք+, սակայն երբ խնդրեց իր աղոթքում, որ անձրև չգա+, երեք տարի ու վեց ամիս երկրի վրա անձրև չեկավ։
18 Նա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը տվեց իր պտուղը+։
19 Եղբայրնե՛րս, եթե ձեզանից որևէ մեկը մոլորվի ճշմարտությունից, և մեկ ուրիշը հետ դարձնի նրան+,
20 իմացեք, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ դարձնողը+ նրա հոգին կփրկի մահից+ ու կծածկի բազմաթիվ մեղքերը+։