Կողոսացիներ 3։1-25

3  Եթե դուք հարություն եք առել+ Քրիստոսի հետ, շարունակեք փնտրել վերևում եղած բաները+, որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում+։  Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա+ և ոչ թե երկրային+,  քանի որ դուք մահացաք+, և ձեր կյանքը+ թաքցված է Քրիստոսի հետ, որը միության մեջ է+ Աստծու հետ։  Երբ Քրիստոսը՝ մեր կյանքը+, հայտնվի, այդ ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք+ փառքով+։  Ուրեմն սպանեք+ ձեր մարմնի անդամները+, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի+, վնասակար ցանկությունների և ագահության+ հետ, որը կռապաշտություն է։  Այս բաների պատճառով Աստծու ցասումը գալու է+։  Մի ժամանակ դուք էլ էիք այդ ամենը անում+։  Բայց հիմա հեռացրեք ձեզանից այս ամենը+՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը+, և թող անպարկեշտ+ խոսքեր դուրս չգան ձեր բերանից։  Մի՛ ստեք իրար+։ Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը+ իր գործերով 10  և հագեք նոր+ անձնավորությունը, որը նորոգվում է ճշգրիտ գիտելիքներով՝ իր Ստեղծողի պատկերի համաձայն+։ 11  Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, չկա օտարական, սկյութացի, ծառա կամ ազատ+, այլ Քրիստոսն է ամեն ինչ և բոլորի մեջ+։ 12  Որպես Աստծու ընտրյալներ+, սրբեր և սիրելիներ՝ հագեք խոր կարեկցանքը+, բարությունը, խոնարհամտությունը+, մեղմությունը+ և համբերատարությունը+։ 13  Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի+, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց+: Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ+, այդպես էլ դուք արեք։ 14  Այս ամենից բացի, սերը+ հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է+։ 15  Թող որ Քրիստոսի խաղաղությունը+ տիրի ձեր սրտերում+, որովհետև իրականում դուք կանչվել եք, որպեսզի դառնաք մեկ մարմին+ և լինեք խաղաղության մեջ։ Երախտագետ եղեք։ 16  Թող որ Քրիստոսի խոսքը, ամեն իմաստության+ հետ մեկտեղ, առատորեն բնակվի ձեր մեջ։ Իրար սովորեցրեք+ և հորդորեք սաղմոսներով+, Աստծուն ուղղված գովաբանություններով ու գոհունակությամբ լի հոգևոր երգերով+, և ձեր սրտերում գովերգեք Եհովային+։ 17  Եվ ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով+, ամեն ինչ արեք Տեր Հիսուսի անունով+՝ նրա միջոցով շնորհակալություն հայտնելով+ Հորը՝ Աստծուն։ 18  Կանա՛յք, հնազանդ+ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Քրիստոսի հետևորդներին։ 19  Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+ և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա+։ 20  Երեխանե՛ր, հնազանդվեք+ ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը։ 21  Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին+, որ նրանք չվհատվեն։ 22  Ծառանե՛ր, ամեն ինչում հնազանդվեք ձեր մարմնավոր տերերին ոչ թե ցուցադրական գործերով+՝ իբրև մարդկանց հաճեցնողներ+, այլ սրտի անկեղծությամբ՝ Եհովայից վախենալով+։ 23  Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք+, ինչպես Եհովայի համար+ և ոչ թե մարդկանց, 24  որովհետև գիտեք, որ իբրև վարձատրություն Եհովայից+ ժառանգությունը կստանաք+։ Տիրոջը՝ Քրիստոսին ծառայեք+։ 25  Իսկ ով անիրավություն է գործում, իր անիրավության հատուցումը կստանա+. կողմնապահություն չկա+։

Ծանոթագրություններ