Եփեսացիներ 1։1-23
1 Ես՝ Պողոսս, Աստծու կամքով+ Քրիստոս Հիսուսի առաքյալս+, գրում եմ Եփեսոսի սրբերին և հավատարիմներին+, որոնք միության մեջ են+ Քրիստոս Հիսուսի հետ։
2 Թող անզուգական բարություն*+ դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը+, որը օրհնեց մեզ+ երկնային ոլորտում+ հոգևոր ամեն օրհնություններով, քանի որ մենք միության մեջ ենք Քրիստոսի հետ,
4 ինչպես որ նրա հետ միության մեջ լինելու համար նա ընտրեց+ մեզ աշխարհի հիմնումից առաջ+, որպեսզի մենք սիրենք+ և սուրբ ու անարատ+ լինենք իր առջև։
5 Իր ցանկության և կամքի համաձայն+՝ նա նախապես որոշեց+ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրել+ մեզ,
6 որպեսզի գովաբանվի+ իր անզուգական բարության+ համար, որը մեծահոգաբար տվեց մեզ իր սիրելիի միջոցով+:
7 Նրա միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ+ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը+ Աստծու անզուգական բարության+ հարստության շնորհիվ։
8 Այս բարությունը նա առատորեն դրսևորեց մեր հանդեպ՝ տալով ամենայն իմաստություն+ և առողջ բանականություն,
9 և այդպիսով հայտնեց մեզ իր կամքի սրբազան գաղտնիքը+։ Այն ներդաշնակ է իր ցանկությանն ու նպատակին+,
10 այն է՝ նշանակված ժամանակները լրանալուն պես+ հաստատել մի տնօրինություն+, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել+ Քրիստոսում+՝ երկնքում եղողները+ և երկրի վրա եղողները+։ Այո՛, ամեն ինչ պիտի համախմբվի Քրիստոսում,
11 որի հետ միության մեջ լինելով՝ մենք նաև նշանակվեցինք ժառանգներ+ (քանի որ նախապես որոշված էինք նրա նպատակի համաձայն, ով ամեն ինչ իրագործում է այնպես, ինչպես իր կամքն է թելադրում)+,
12 որպեսզի ծառայենք իր փառքի գովաբանության համար+, մենք, որ առաջինը հուսացինք Քրիստոսին+։
13 Բայց դուք նույնպես հուսացիք նրան՝ լսելով ճշմարտության խոսքը+՝ ձեր փրկության մասին բարի լուրը+։ Երբ դուք հավատացիք, նրա միջոցով նաև խոստացված սուրբ ոգու+ կնիքը դրվեց+ ձեզ վրա։
14 Այդ ոգին մեր ժառանգության+ համար նախապես տրված գրավն է+, որպեսզի փրկանքի+ միջոցով Աստծու սեփականությունն+ ազատ արձակվի նրա փառավոր գովաբանության համար։
15 Ահա թե ինչու ես էլ, երբ լսեցի Տեր Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի մասին, և թե ինչպես է այն երևում բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքի մեջ+,
16 անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում+,
17 որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեզ տա իմաստության+ և հայտնության ոգի, մինչ նրա մասին ճշգրիտ գիտելիքներ+ եք ձեռք բերում՝
18 լուսավորելով+ ձեր սրտի աչքերը+, որ իմանաք, թե ինչ է այն հույսը+, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը+, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի+ համար,
19 և թե ինչ է մեր՝ հավատացյալներիս մեջ ներգործող նրա զորության+ գերազանց մեծությունը։ Սա ներդաշնակ է նրա հզոր ուժի գործադրմանը+,
20 որով նա հարություն տվեց+ Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը+՝ երկնային ոլորտում+՝
21 շատ ավելի բարձր ամեն կառավարությունից, իշխանությունից, զորությունից, տերությունից+ և ամեն անունից+՝ ոչ միայն հիմա*+, այլև ապագայում+։
22 Նա նաև ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ+ և նրան իբրև գլուխ կարգեց ամեն ինչի վրա+ ժողովի օգտի համար,
23 որը նրա մարմինն է+, նրա լիությունը+, ով լցնում է ամեն բան ամեն ինչում+։