Եսայիա 4։1-6

4  Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու+ և կասեն. «Մենք մեր հացը կուտենք և մեր թիկնոցները կհագնենք, միայն թե թող քո անունով կոչվենք, որ նախատինքը վերցվի մեզնից»+։ 2  Այդ օրը Եհովայի աճեցրածը+ զարդարանք ու փառք կդառնա+, և երկրի պտուղը հպարտություն+ ու գեղեցկություն կլինի Իսրայելի փրկվածների համար+։ 3  Սիոնում մնացածներն ու Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն նրա համար+՝ յուրաքանչյուրը, ով գրանցվել է Երուսաղեմում բնակվելու համար+։ 4  Երբ Եհովան դատաստանի ոգով և այրելու ոգով լվանա+ Սիոնի դուստրերի արտաթորանքը+ և Երուսաղեմից մաքրի+ նրանում թափված արյունը+, 5  Եհովան այնպես կանի, որ ամբողջ Սիոն լեռան վրա+ և այնտեղ գտնվող հավաքույթի վայրում ցերեկը ամպ և ծուխ լինի, իսկ գիշերը+՝ բոցավառվող կրակի+ պայծառություն, քանի որ ամբողջ փառքի վրա ծածկ կլինի+։ 6  Այնտեղ մի տաղավար կլինի՝ ցերեկվա տապին ստվեր լինելու+ և մրրիկին ու անձրևին՝ ապաստարան ու թաքստոց լինելու համար+։

Ծանոթագրություններ