Գաղատացիներ 3։1-29
3 Ո՛վ անմիտ գաղատացիներ, այդ ո՞վ ձեզ վրա վատ ազդեցություն գործեց+։ Դուք ասես ձեր աչքերով տեսաք Հիսուս Քրիստոսին՝ ցցին գամված+։
2 Միայն սա եմ ուզում իմանալ՝ օրենքի գործերի՞+ շնորհիվ ստացաք ոգին+, թե՞ հավատով լսելու+։
3 Մի՞թե այդքան անմիտ եք։ Ոգով սկսեցիք+, իսկ այժմ մարմնո՞վ եք վերջացնում+։
4 Մի՞թե այդքան շատ տառապանքներ զուր տեղը կրեցիք+, եթե, իհարկե, զուր էր։
5 Ուստի նա, ով տալիս է ձեզ ոգին+ և զորավոր գործեր է կատարում+ ձեր մեջ, դա անում է օրենքի գործերի՞ շնորհիվ, թե՞ հավատով լսելու։
6 Աբրահամն էլ «հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց»+։
7 Անշուշտ դուք գիտեք, որ նրանք, ովքեր կառչում են հավատին+, Աբրահամի որդիներն են+։
8 Եվ Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված ուրիշ ազգերի մարդկանց արդար էր հայտարարելու հավատի շնորհիվ, նախապես բարի լուրը հայտնեց Աբրահամին, թե՝ «քեզանով բոլոր ազգերը պիտի օրհնվեն»+։
9 Հետևաբար, ովքեր հավատին են կառչում, հավատարիմ Աբրահամի հետ միասին+ օրհնվում են+։
10 Բոլորը, ովքեր օրենքի գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ է այն մարդը, որը չի հետևում Օրենքի գրքում գրված բոլոր բաներին՝ դրանք կատարելու համար»+։
11 Բացի դրանից, ակնհայտ է, որ օրենքի միջոցով ոչ ոք Աստծու առջև արդար չի հայտարարվում+, որովհետև «արդարը հավատի շնորհիվ կապրի»+։
12 Իսկ Օրենքը ոչ մի ընդհանուր բան չունի հավատի հետ, սակայն «ով կատարում է նրա պատվիրանները, դրանք անելով կապրի»+։
13 Քրիստոսը փրկագնով+ ազատեց+ մեզ Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով+ մեր փոխարեն, որովհետև գրված է. «Ցցից կախված ամեն մարդ անիծյալ է»+։
14 Նպատակն այն էր, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Աբրահամի օրհնությունը լինի ազգերին+, որպեսզի մեր հավատի+ շնորհիվ խոստացված ոգին+ ստանանք։
15 Եղբայրնե՛ր, կյանքից մի օրինակ բերեմ. արդեն հաստատված ուխտը, թեպետև մարդու կողմից է հաստատված, ոչ ոք չեղյալ չի համարում և ոչ էլ ինչ-որ բան է ավելացնում դրա վրա+։
16 Արդ, Աբրահամին+ և նրա սերնդին+ խոստումներ տրվեցին։ Չի ասում՝ «և սերունդներին», ասես թե խոսքը շատերի մասին լինի, այլ ասում է մեկի մասին+՝ «քո սերնդի»+, որն է Քրիստոսը+։
17 Ասեմ նաև հետևյալը. Օրենքը, որը Աստծու կողմից նախապես հաստատված ուխտից+ չորս հարյուր երեսուն տարի+ հետո հայտնվեց, անվավեր չի դարձնում այդ ուխտը, որպեսզի վերացնի խոստումը+։
18 Եթե ժառանգությունը օրենքի միջոցով լինի, այն այլևս խոստումով չէ+, մինչդեռ Աստված խոստման միջոցով այն շնորհեց Աբրահամին+։
19 Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը։ Այն ավելացվեց հանցանքները հայտնի դարձնելու համար+, մինչև որ գար սերունդը+, որին տրվել էր խոստումը։ Եվ այն փոխանցվեց հրեշտակների+ միջոցով, միջնորդի+ ձեռքով։
20 Բայց եթե առկա է միայն մեկ կողմը, միջնորդի կարիք չկա. իսկ Աստված մեկն է+։
21 Ուրեմն մի՞թե Օրենքը Աստծու խոստումներին հակառակ է+։ Բոլորովի՛ն։ Եթե տրված լիներ մի այնպիսի օրենք, որը կարող լիներ կյանք տալ+, ապա, անկասկած, արդարությունն օրենքի միջոցով կլիներ+։
22 Սակայն Սուրբ Գիրքը+ ամեն բան մեղքի գերության տակ փակեց+, որպեսզի խոստումը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից է գալիս, տրվի նրանց, ովքեր հավատ են դրսևորում+։
23 Բայց մինչև հավատի գալը+ միասին գերության մեջ էինք ու պահվում էինք օրենքի հսկողության տակ+ և սպասում էինք այն հավատին, որը պետք է հայտնվեր+։
24 Հետևաբար, Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը+, որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք+։
25 Բայց հիմա, երբ հավատը եկավ+, այլևս դաստիարակի հսկողության տակ չենք+։
26 Դուք բոլորդ Աստծու որդիներ եք+ շնորհիվ Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի։
27 Դուք բոլորդ, Քրիստոսում մկրտվողներդ+, Քրիստոսին եք հագել+։
28 Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ հույն+, ո՛չ ծառա կա, ո՛չ ազատ+, ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին+, քանի որ բոլորդ մեկ անձ եք՝ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ+։
29 Եվ եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք+ և խոստման համաձայն՝ ժառանգներ+։