Աստծու սիրո մնայուն դրսևորում

Աստծու սիրո մնայուն դրսևորում

Աստծու սիրո մնայուն դրսևորում

ՀԻՆ աշխարհի յոթ հրաշալիքներն այդպիսի անվանում են ստացել, քանի որ ակնածանք են ներշնչել մարդկանց։ Այս կառույցները այլևս գոյություն չունեն՝ բացառությամբ բուրգերի։ Սակայն Աստվածաշունչը, չնայած որ գրի է առնվել խոնարհ մարդկանց կողմից՝ քայքայվող նյութերի վրա, դեռևս գոյություն ունի և ճշգրտորեն փոխանցվել է մինչև մեր օրերը։ Մենք ամբողջովին կարող ենք վստահել այս անզուգական գրքին (Եսայիա 40։8; 2 Տիմոթեոս 3։16, 17

Այն, որ Եհովա Աստված գրել է տվել իր մտքերը, երաշխիքն է այն բանի, որ դրանք փոփոխության չէին ենթարկվի մարդկանց թույլ հիշողության պատճառով։ Դեռ ավելին, Աստվածաշունչը գրողների կողմից պարզ լեզու օգտագործելը հնարավորություն է տալիս նույնիսկ սահմանափակ կրթություն ունեցող մարդկանց կարդալ և հասկանալ այն (Գործեր 4։13)։ Արդյոք հենց դա՞ չեք ակնկալում Արարչից և նրա ներշնչված քարտուղարներից։ Բացի այդ, Աստվածաշնչի տարածված լինելը վկայում է այն մասին, որ Աստված մեծ սեր է տածում իր ստեղծած մարդկանց հանդեպ՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում կամ ինչ լեզվով են խոսում (1 Հովհաննես 4։19)։ Անկասկած, Աստվածաշնչի տարածված լինելը ոչ թե գցում է, այլ բարձրացնում նրա արժեքը։

Աստվածաշնչի բովանդակությունը ավելին է բացահայտում Աստծու սիրո մասին։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածներից, Աստծու Խոսքը բացատրում է, թե որտեղից ենք մենք առաջ եկել, ինչու է կյանքը այսքան կարճ ու լի տառապանքով, և ինչպես է Աստված շտկելու այս իրավիճակը Մեսիական Թագավորության միջոցով։ Նաև քննեցինք մի քանի աստվածաշնչյան գերազանց խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարող ենք նույնիսկ հիմա ապրել երջանիկ և գոհացուցիչ կյանքով (Սաղմոս 19։7–11; Եսայիա 48։17, 18)։ Եվ ամենակարևորը, մենք սովորեցինք, թե ինչպես է մեր Արարիչը մաքրելու իր անունը այն բոլոր նախատինքներից, որ բերել է Սատանան՝ ստեր տարածելով (Մատթեոս 6։9

Կա՞ արդյոք ուրիշ գիրք, որն այսքան արժեքավոր է, այսքան արդիական, այսքան գործնական։ Կա՞ մի գիրք, որ տառապող մարդկությանը այդքան մեծ հույս է տալիս։ Այո՛, ի տարբերություն հին աշխարհի յոթ հրաշալիքների, որոնց մեծ մասը կառուցվել էր կեղծ աստվածների կամ զորավոր մարդկանց փառաբանելու համար՝ Աստվածաշունչը իրոք որ Եհովայի անշահախնդիր սիրո մնայուն դրսևորումներից է, որ նա տածում է իր ստեղծած մարդկանց հանդեպ։

Եթե դուք դեռ չեք ուսումնասիրել Գրությունները, ապա կարող եք անել դա։ Այսօր Եհովայի վկաները Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություններ են անցկացնում ավելի քան վեց միլիոն մարդկանց հետ ամբողջ աշխարհում։ Նրանք մեծ պատիվ են համարում օգնել անկեղծ մարդկանց՝ անձամբ համոզվելու, որ Աստվածաշունչն իսկապես արժանահավատ է՝ Աստծու ներշնչյալ Խոսքն է (1 Թեսաղոնիկեցիներ 2։13